Մասնակից:DoctorLia/Ավազարկղ8
Անփութորեն թողնված վիրաբուժական գործիքներ, վիրահատության ընթացքում հիվանդի մարմնում ակամա թողած ցանկացած իր[1]։
Որպես կանխարգելելի բժշկական սխալ, այն տեղի է ունենում ավելի հաճախ, քան «սխալ տեղամասի» վիրահատությունը: Մոռացված վիրաբուժական գործիքների հետևանքները ներառում են վնասվածք, կրկնակի վիրահատություն, ավելորդ դրամական ծախսեր, հիվանդանոցի վստահելիության կորուստ և որոշ դեպքերում հիվանդի մահ[2][3][4]։
Սխալներ և հետևանքներ
խմբագրելՑանկացած վիրահատության ժամանակ օգտագործվում է մոտ 250-300 վիրաբուժական գործիք: Երբ կատարվում է ավելի մեծ վիրահատություն թիվը զգալիորեն աճում է մինչև 600 և մեծանում է վիրաբույժի գործիքը կորցնելու հավանականությունը[5]:
Մոռացված գործիքների տեսակներ
խմբագրելԳոյություն ունեն բազմաթիվ գործիքներ, որ մոռացվել են վիրահատական դաշտի ներսում։ Ընդհանուր գործիքներն են ասեղները, դանակի շեղբերը, սեղմիչները, դանակները, մկրատը, սպունգները, կտորները և էլեկտրավիրաբուժական սարքերը: Ինչպես նաև ունելիներն, աքցաններն ու ներծծող խողովակները։ Ամենահաճախ մոռացվող առարկան սպունգն է:
Հաճախականություն
խմբագրելԱնհասկանալի է, թե որքան հաճախ է պատահում այս տեսակի սխալը: Ըստ ԱՄՆ-ի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության, այն գտնվում է 100։1 և 5000։1 հարաբերակցությամբ[1]։ Այնուամենայնիվ, 2008-ին Annals of Surgery-ի կատարված ուսումնասիրությունը հաղորդում է, որ գործիքների և սպունգների հաշվարկի սխալները տեղի են ունեցել վիրահատությունների 12,5% դեպքերում[6]։ Բացի այդ, Patient Safety Monitor Alert-ը 2003 թվականին հայտարարեց, որ տարեկան 1500 գործիք թողնվում է հիվանդների մեջ[7]։ Խալեդ Սախելը՝ Արևելյան Վիրջինիայի բժշկական դպրոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի աշխատակից, հայտնել է, որ ակնկալվում է, որ դա տեղի կունենա առնվազն մեկ անգամ «յուրաքանչյուր 1000–1500» ստամոքսի վիրահատությունից[8]։ Ճշգրիտ, թե որքան հաճախ է այն տեղի ունենում, անհնար կլինի հաշվարկել: Առողջապահության կազմակերպության հավատարմագրման միացյալ հանձնաժողովը (JCAHO) հայտարարեց, որ «չկանխամտածված պահված օտար մարմին(ներ)ը՝ առանց ֆունկցիայի մշտական կորստի» (մոտ Գիբսում) դեպքում հաղորդման կարիք չկա[1]:
Գոսիպիբոմա
խմբագրելԳոսիպիբոման վիրահատությունից հետո մոռացված սպունգի/սրբիչի պաշտոնական անվանումն է: Այս բառը գալիս է լատիներեն բամբակ(gossypium), գոսիպիում բառից, որը զուգորդվում է սուահիլի բառի հետ, որը նշանակում է թաքցնելու տեղ[8]։ Այն նաև սովորաբար կոչվում է տեքստիլիոմա: Այս բառը միավորում է տեքստիլ(կտոր) և –oma վերջածանցը, որը նշանակում է աճ կամ ուռուցք [8]։
Գոսիպիբոմայի դեպքը կարող է լինել քիչ նկատելի և հայտնաբերվել միայն վիրահատությունից ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց: Հազվագյուտ դեպքերում իրավիճակը կարող է այնքան ծանր լինել, որ անմիջապես նկատվում է: Գոսիպիբոման կարող է դրսևորվել որպես գոյացոթյուն կամ աղիքի ուռուցք[9]։ Վիրահատությունից անմիջապես հետո գոսիպիբոմայի դեպքը սովորաբար հնարավոր է շփոթել թարախակույտի հետ, հատկապես, երբ այն գտնվում է օրգանների միջև : Այն դեպքերում, երբ սպունգը շուտ չի հայտնաբերվում , անհնար է լինում տարբերակել գոսիպիբոման և ներորովայնային թարախակույտից[8]։ Դա պայմանավորված է նրանով,որ երկուսն էլ առաջացնում են պղպջակներ և խոռոջի պատերի կալցիֆիկացիա[8]։ Ռենտգեն-կոնտրաստ հետազոտություն՝ կիրառելուց առաջ սպունգերը կարող են ներծծվել «ռադիոանթափանց մարկերով»: Սա թույլ է տալիս սպունգը հեշտությամբ տեսնել պարզ ռադիոգրաֆիայի պատկերում: Երբ մարկերները նկատվում են, կարելի է ենթադրել, որ այն բացահայտում է թողնված սպունգը[9]։ Այս մեթոդը թերի է նրանով, որ այն չի աշխատի, եթե ժամանակի ընթացքում սպունգը բաժանվել է ավելի մանր կտորների:
- Ուլտրաձայնագրություն՝ գոսիպիբոման կարելի է ճանաչել ուլտրաձայնային հետազոտության միջոցով «կիստոզային զանգվածում վառ էխոգեն ալիքային կառուցվածքների առկայությամբ, որոնք ցույց են տալիս հետին ակուստիկ ստվերներ, որոնք փոխվում են ուլտրաձայնային ճառագայթի ուղղությանը զուգահեռ», ըստ Զբարի և գործընկերների[9]։
- Համակարգչային տոմոգրաֆիա (CT)՝ վիրաբուժական սպունգը փափուկ հյուսվածքների զանգվածների վրա կերևա օդով լցված փուչիկների տեսքով: Այս տեխնիկայի թերությունն այն է, որ գոսիպիբոման հեշտությամբ շփոթվում է թարախակույտերի հետ:
Հետևանքներ
խմբագրելԳործիքի կամ սպունգի մոռացման վտանգները տատանվում են անվնասից մինչև կյանքին սպառնացող: Վիրաբուժական գործիքները, որոնք մնացել են մարմնում, կարող են ծակել կենսական օրգանները և արյունատար անոթները՝ առաջացնելով ներքին արյունահոսություն։
Սպունգները կարող են նպաստել թարախակալմանը մարմնի ներսում՝ ժամանակի ընթացքում դառնալով ավելի վտանգավոր: Կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ վիրահատություններ, որոնք միգուցե ծախսատար լինել: Մայքլ Բլումն ասել է. «Դիտարկված միջադեպերը վերացնելու համար պահանջվում է միջինը 13 րոպե, որը կարող է էապես ազդել զբաղված անհետաձգելի բուժօգնության կամ հետվիրահատական բաժանմունքի վրա»[6]։ Մյուս վտանգն այն է, որ սպունգը կարող է սխալ ախտորոշվել, ինչի արդյունքում անհարկի շտապ վիրահատություն է կատարվում[8]։ Արմատական վիրահատությունից կարելի է խուսափել՝ հաշվի առնելով մոռացված սպունգի կամ գործիքի հավանականությունը[10]։
Նպաստող գործոններ
խմբագրելԲազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել, պարզելու գործիքների մոռացության պատճառները՝ հույս ունենալով, որ հետագայում հնարավոր կլինի խուսափել: Ենթադրվում էր, որ վիրահատության ընթացքում կորցրած արյան քանակությունը կամ վիրահատության ընթացքում բուժքույրի փոխումը կբերի ինչ-որ բան կորցնելուն, սակայն ուսումնասիրությունները չեն հաստատում դա: Մարդկային գործոնները, ինչպիսիք են հյուծվածությունը, գործիքների բացակայությունը, որոնք անհրաժեշտ են ճշգրիտ հաշվարկ ստեղծելու համարև քաոսային միջավայրը, բոլորը մեծացնում են գործիքը մոռանալու վտանգը[11]։ Այս գործոնները չեն կարող վերահսկվել, և վիրաբույժները պետք է սովորեն մեղմել դրանք:
Ոչ ճիշտ հաշվարկները հիմնական պատճառն են գործիքների մոռացման։ Այդպիսի գ շատ դեպքեր սկզբում արձանագրել են սպունգի ճիշտ հաշվարկ, երբ հիվանդին դուրս են գրել[1]։ Ոչ ճշգրիտ հաշվարկ կարող է առաջանալ, երբ բուժքույրն անքուն է, վիրահատությունն՝ դժվար է, երկար և հոգեբանորեն հյուծող ,արտակարգ իրավիճակ է, կամ երբ կան անկանխատեսելի փոփոխություններ կան ընթացակարգում:
Քաոսի և շեղումների ավելացումը հանգեցնում է վիրաբույժի կողմից գործիքը մոռանալու ավելի մեծ ռիսկի: Նոռթ Շոռ բժշկական կենտրոնից Մարկ Հուլսը վիրահատության մասին ասում է հետևյալը. «Դա մի գործընթաց է, որը միանշանակ ենթակա է ընդհատման և կարող է հակված լինել սխալների: Դուք միաժամանակ հարյուրավոր այլ բաներ եք անում, և որքան էլ որ փորձում եք ձեր ուշադրությունը դրա վրա պահել (սպունգը հաշվել), եթե վիրաբույժին ինչ-որ բանի կարիք ունի, հեշտ է շեղվում»[6]։ Վիրահատության որոշ ասպեկտներ կարող են ավելացնել քաոսը(ընթացակարգի անկանխատեսելի փոփոխություններ և շտապ վիրահատություններ)[12]։ Հետևաբար, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն սխալների ամենահավանական վայրն է [13]։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը մեծացնում է ռիսկը: Բոստոնի հետազոտողները պարզել են, որ ՄԶԻ-ի մեկ կետով աճը 10%-ով բարձրացնում է ռիսկը[14]:
Պահպանված վիրաբուժական գործիքներ և սարքավորումների մասեր (UDF)
խմբագրել2008 թվականին ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հրապարակեց հանրային առողջության ծանուցում, որով հայտնում էր ուրջ անբարենպաստ իրադարձությունների մասին, որոնք առաջանում էին վիրաբուժական միջամտություններից հետո մնացած բժշկական սարքերի մասերից, որոնք հայտնի են որպես մոռացված սարքի բեկորներ (UDFs): FDA-ի սարքերի և ճառագայթային առողջության կենտրոնը ամեն տարի ստանում է մոտ 1000 անբարենպաստ իրադարձությունների հաշվետվություններ՝ կապված UDF-ներով[15][16]։ UDF-ների հիմնական աղբյուրը վիրաբուժական գործիքների անսարքությունն է[17]։ UDF-ներից շատ ռիսկեր կան: FDA-ն ասում է. «Հասցված անբարենպաստ իրադարձությունները ներառում են հյուսվածքների տեղային ռեակցիա, վարակ, արյունատար անոթների պերֆորացիա, խցանումներ և մահ: Նպաստող գործոններից են սարքի նյութերի կենսահամատեղելիությունը, տեղագրությունը, հնարավոր միգրացիան և հիվանդի անատոմիան: MRI պրոցեդուրաների ժամանակ մագնիսական դաշտերը կարող են առաջացնել մետաղական բեկորների արտագաղթ, իսկ ռադիոհաճախականության դաշտերը կարող են առաջացնել դրանց տաքացում՝ առաջացնելով ներքին հյուսվածքների վնաս և/կամ այրվածքներ»[17]։
Միջադեպերի կանխարգելում
խմբագրելՍխալների քանակի նվազեցման բարելավումը, ամենայն հավանականությամբ, կախված է վիրաբուժական համակարգի բարելավումից[5]։ Ըստ Բժշկության ինստիտուտի՝ «խնդիրը վատ մարդիկ չեն,այլ համակարգը պետք է ավելի անվտանգ լինի»[18]։
Համակարգը բարելավելու և դժբախտ պատահարների թիվը նվազեցնելու նպատակով, որոշ հիվանդանոցներ պահանջում են չորս սպունգեր և գործիքներ[19]։ Առաջին հաշվարկը(սպունգերի և գործիքների,որոնք գտնվում են վիրաբուժական դաշտում) տեղի է ունենում, երբ գործիքները տեղադրվում են, և սպունգները բացվում են[19]։ Հաջորդ հաշվարկը պահանջվում է անմիջապես վիրահատության սկսվելուց առաջ և ևս մեկ հաշվարկ, երբ սկսվում է փակումը, և վերջապես հաշվարկվում է մաշկի փակման ժամանակ[19]։ Սա ընդհանուր ուղեցույց է[1]։ Թեև մանրակրկիտ հաշվումը կարող է կանխել որոշ սխալներ,այն թերևս իր ռիսկերն է պարունակում: Երբեմն հիվանդի վրա պետք է անմիջապես աշխատել՝ ժամանակ չթողնելով նախապես օգտագործվող գործիքները հաշվման: Հաշվելու մեկ այլ վտանգ է հիվանդին ավելի երկար անզգայացված թողնելը[20]։ Բացի այդ, հաշվումը կարող է լիովին ձեռնտու չլինել, քանի որ հակված է մարդկային սխալի[6]։ Բժիշկ-վիրաբույժ Աթուլ Ա․ Գավանդեն, The New England Journal of Medicine-ում (NEJM) հրապարակված հոդվածում ասում է, որ «չնայած որ դուք հետևում եք ընթացակարգերին, առաջնահերթությունը հիվանդն է, ոչ թե ընթացակարգերը»[21]։
Մշակված նոր տեխնիկան նման է դեղորայքի ընդունմանը՝ շտրիք կոդով: Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանը և Նոռթ Շոռ բժշկական կենտրոնը տեղադրել են «շտրիխ կոդավորված սպունգի կառավարման համակարգ»՝ պատճառաբանելով, որ տեխնոլոգիական սխալն ավելի քիչ է, քան մարդկայինլը[6]։ Յուրաքանչյուր վիրաբուժական գործիք ունի շտրիխ կոդ, որը սկանավորում են բուժքույրերը: Շտրիխ կոդը թույլ է տալիս բացահայտել յուրաքանչյուր սպունգ, ինչի արդյունքում սխալի չի լինում: UCSF-ը 2008 թվականի ապրիլին հայտնել է, որ 2007 թվականի ապրիլին համակարգի տեղադրումից ի վեր չի ունեցել մոռացված գործիք կամ թանզիվ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gibbs, Verna C. “Chapter 22. The Retained Surgical Sponge.”
- ↑ «General Instrument Sourcebook - KMedic» (PDF). Վերցված է October 27, 2016-ին.
- ↑ «Sterilized surgical instruments». Արխիվացված օրիգինալից October 27, 2016-ին. Վերցված է October 27, 2016-ին.
- ↑ Renee Nimitz, Surgical Instrumentation: an Interactive Approach (Saunders, 2010) 1416037020, pxiii
- ↑ 5,0 5,1 Institute of Medicine. To Err Is Human- Building a Safer Healthcare System pg.43
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Gamble, Kate Huvane. “No Sponge Left Behind”, Health Care Informatics.
- ↑ "Emergencies, Procedure Changes Contribute to Left-Behind Surgical Instruments." Patient Safety Monitor Alert.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Fortia, Mohamed El, Maroua Bendaoud, and Sumer Sethi. "Abdominal Gossypiboma (Textilioma)." Internet Journal of Radiology
- ↑ 9,0 9,1 9,2 Zbar AP, A. Agrawal, I.T.Saeedi, and MRA Utidjian. “Gossypiboma revisited: a case report and review of the literature.”
- ↑ Rajagopal, Ambil F.R.C.S. and Joseph Martin M.S. “Gossypiboma-“A Surgeon’s Legacy.” Diseases of the Colon and Rectum
- ↑ “Emergencies, Procedure Changes Contribute to Left-Behind Surgical Instruments.” Patient Safety Monitor Alert.
- ↑ Gawande AA, et al. “Risk Factors for Retained Instruments and Sponges After Surgery.” N Engl J Med pg. 348
- ↑ Institute of Medicine. To Err Is Human- Building a Safer Healthcare System. pg.37
- ↑ Rasich, Paula. “Surgical Tools.”
- ↑ FDA. "Unretrieved Device Fragments."
- ↑ Fischer, R. "Danger: Beware of Unretrieved Device Fragments."
- ↑ 17,0 17,1 Health Devices. "Top 10 Technology Hazards."
- ↑ Institute of Medicine. To Err Is Human- Building a Safer Healthcare System. pg. 49
- ↑ 19,0 19,1 19,2 Berguer, Ramon and Paul J. Heller. "Preventing Sharps Injuries in the Operating Room."
- ↑ Smith, Carol. “Surgical Tools Left in Five Patients.”
- ↑ Grady, Denise. “Forgotten Surgical Tools 'Uncommon but Dangerous'.”