Գեդեոն
Ժանրդրամա, կատակերգություն, մելոդրամա
ՌեժիսորՔլաուդիա Գուվեր
ՊրոդյուսերԳովարդ Բոլդուին, Քրիստոֆեր Լամբերտ, Կարեն Բոլդուին
Սցենարի հեղինակԲրեդ Միրան
ՕպերատորԺոա Ֆերնանդես
ԿինոընկերությունBaldwin/Cohen Productions

«Գեդեոն» (անգլ.՝ Gideon), 1999 թվականի ամերիկյան ֆիլմ:

Սյուժե խմբագրել

Քրիտոֆեր Լամբերտը խաղում է գլխավոր հերոս՝ Գեդեոնի դերը, որն առաջին հայացքից մտավոր հետամնացի տպավորություն է թողնում, բայց հոգու խորքում նա ուներ՝ շատ մարդկանց համար անճանաչելի սեփական պատկերացումները և տրամաբանությունը: Նա գնում է ծերանոց՝ այնտեղ ապրելու նպատակով, չնայած նրան, որ շատ ավելի երիտասարդ էր, քան ծերանոցի բնակիչները: Գեդեոնի երկաթե տրամաբանությունը հիացրեց հաստատության տնօրեն՝ բժիշկ Վիլոուվսի դեր խաղացող Նիքոլասին և նրա իշխող մոր դերը խաղացող Վինթերսին, համաձայն որի նրանք պարտավորված էին վերցնել նրան խնամակալության տակ, քանի որ նախնական վճար էին վերցրել Գեդեոնի մորաքրոջից:

Այդ պահից նրա նուրբ, գրեթե անտեսանելի խնամակալության տակ՝ ծերանոցում ապրող մարդկանց մշտական կյանքը դառնում է ավելի ակտիվ ու զգացմունքային: Ծեր մարդիկ նորից ձեռք են բերում կյանքի հանդեպ ուրախություն և զգացմունքներ, որոնք նրանք կորցրել են ժամանակի ընթացքում: Ծերանոցի բնակիչների դերերը խաղում էին 20-րդ դարի 50-ական և 60-ական թվականների հոլիվուդյան աստղերը: Չ. Խեսթոնը խաղում է շատ կիրթ, բազմագիտակ թոշակառուի դեր, Ք. Օ'Քոնները խաղում է տաղտկալի, ամեն ինչից դժգոհ ծերուկի դեր, Շ. Ջոնսը խաղում է հոգատար, բայց միայնակ կնոջ դեր: Մ. Քոննորսի հերոսը կարոտում է անցյալի սպորտային փառքը: Բ. Բայինը վերջերս այրի էր դարձել և չէր կարողանում հաղթահարել իր կորուստը: Հենց այդ բնակիչներին է մնացածներից առանձնացնում նորեկ Գեդեոնը՝ տալով նրանց իր հոգու ջերմությունն առանց մնացորդի: Նրանք այլևս չէին հաշվում մնացած օրերը, քանի որ Գեդեոնն իր կախարդանքով նորից արթնացրեց նրանց մեջ կյանքի ուրախությունը:

Դերերում խմբագրել

  • Քրիստոֆեր Լամբեր - Գեդեոն Օլիվեր Դոբբս
  • Չառլթոն Հեսթոն - Էդդիսոն Սինքլեր
  • Քերրոլ Օ'Քոններ - Լեո Բարնես
  • Շիրլի Ջոնս - Էլլի Մորթոն
  • Մայք Քոննորս - Խարլանդ Գրիր
  • Բարբարա Բեյն - Սարա
  • Շելլի ՈՒինթերս - տիկին Վիլլոուս
  • Թեյլոր Նիքոլս - բժիշկ Վիլլոուս
  • Քրիսթալ Բերնարդ - Ջին
  • Միքելթի Վիլիամսոն - Քոլեման Վոլքեր

Արտաքին հղումներ խմբագրել