Secret
Изображение логотипа
Օգտագոտծման սկիզբ1956 թվական
ՇուկաներԱմերիկա, Կանադա, Մեքսիկա
ՍեփականատերProcter & Gamble
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Կայքwww.secret.com

« Սիքրիթը » Procter & Gamble ընկերության կողմից՝ կանանց համար արտադրված հակաքրտինքային հոտազերծիչ միջոց է։ Այն վաճառվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Ավելի քան 10 տարվա հետազոտությունից հետո, որը սկսվել էր դեռ 1945 թվականին, « Սիքրիթը » , որպես առաջին իգական հոտազերծիչ, սկսել է գործարկվել 1956 թվականին։ Procter & Gamble ընկերության ապրանքների պորտֆելում, որը ներառում է անգլ.՝ Gillette և անգլ.՝ Old Spice տղամարդկանց ապրանքանիշերը, « Սիքրիթը » միակ իգական հակաքրտինքային միջոցն է։ Ներկայումս « Սիքրիթ » ապրանքանիշի անվան ներքո վաճառվում է ավելի քան 55 տարբեր հակաքրտինքային/հոտազերծող արտադրանքներ: Ապրանքներն արտադրվում են Գրինսբորոյի, Հյուսիսային Կարոլինայի, Մեքսիկայի եվ Մեխիկոյի ձեռնարկությունների գործարանների կողմից, այնուհետև բաժանվում մանրածախ վաճառողներին: « Սիքրիթը » վաճառվում է տարբեր ուղիներով, ներառյալ սուպերմարկետներ, դեղատներ և մասսայական առևտրականներ: Այն հասանելի է նաև առցանց տարբեր մանրածախ առևտրերի միջոցով։

Պատմություն

խմբագրել

Procter & Gamble ընկերությունը արտադրանքի (որը հետագայում «Սիքրիթը» դարձավ) վերաբերյալ, ուսումնասիրությունը սկսեց 1945-ին: 1956 թվականին Սիքրիթը ներկայացվեց որպես կրեմ, որը մատներով քսվում էր թևատակերի հատվածին` թևատակերի հոտը վերահսկելու համար։ Այն կանանց համար արտադրված և վաճառքի հանված առաջին հակաքրտինքային / հոտազերծող միջոցն էր։ 1958 թվականին Սիքրիթը ներկայացրեց « քսուք » ապրանքատեսակ, որին, 1964 թվականին, հետևեց հեղուկացիրը։ Կոշտ կլոր գլխիկի տարբերակը գործարկվել է 1978 թվականին: Ապրանքի վաղ նորամուծությունները պայմանավորված են այն սկզբունքով, որ տղամարդիկ և կանայք՝ հոտից պաշտպանվելու հարցում կարող են տարբեր կարիքներ ունենալ, բայց կանայք երբեք չպետք է փոխզիջման գնան ազդեցիկ լինելու հարցում։ « Ուժեղ տղամարդու համար, բայց պատրաստված կնոջ համար » կարգախոսը մշակվել է 1970-ականների սկզբին և վերածվել Սիքրիթի գովազդային պիտակների ամենահայտնի վերնագրերից մեկը (տեղեկատու ՝ P&G կորպորատիվ արխիվներ) :

1980-ական թվականներ

խմբագրել

1980-ականների ընթացքում Սիքրիթը հակաքրտինքային / հոտազերծիչ կոշտ և կլոր գլխիկից փոխվեց ավելի լայնի, որպեսզի ավելի լավ տեղավորվի կնոջ թևի տակ: Որպեսզի բավարարի սպառողների աճող պահանջարկը`տարբեր հոտերի համար, Սիքրիթը ներմուծեց նաև երեք նոր բույր ՝ Powder Fresh, Spring Breeze և Sporty Clean։ 1980-ականների վերջին Սիքրիթը կանանց հոտազերծման առաջատար ապրանքանիշն էր:

1990-ական թվականներ

խմբագրել

1990-ական թվականներն իրենց հետ ավելի շատ նորամուծություններ բերեցին «Ուլտրա չոր» և «Չոր թափանցիկ» հոտազետիչների գործարկումով: Ապացուցված է, որ այդ ապրանքներն ավելի շատ ուժ և պաշտպանություն են ապահովում (համեմատած նախորդ տարբերակների): 1999 թվականին Սիքրիթը ներկայացրեց "Platinum Soft Solid" տվյալ ժամանակ առկա ամենաուժեղ հակաքրտինքային և հոտազերծող դեղամիջոցը։

2000-ական թվականներ

խմբագրել

Նոր հազարամյակում Սիքրիթը շարունակեց ապրանքի շարքի ընդլայնումը։ 2001 թվականից սկսած ավելացան երեք նոր բույրեր՝ "Ambitious"(Փառասեր) , "Genuine"(Անկեղծ) and "Optimis"(Լավատես)[1]: 2002 թվականին դրան հաջորդեցին Secret Platinum Clear Gel- ը և Secret "Invisible Solid"- ը ՝ միկրոնիզացված բանաձևով, որը շարունակում է պարզ մնալ: 2007 թվականին Procter & Gamble- ը ներկայացրեց «Սիքրիթ՝ կլինիկական ուժը»` Սիքրիթի առանց դեղատոմս տրվող առաջին արտադրանքը՝ խոնավության պահպանման խոստումնալից կլինիկական ուժով[2]։

2008 թվականինին Սիքրիթ ի հայտնաբերողները մշակեցին «Սիքրիթ անթերին» ` իրենց պլատինե շարքում պարունակվող ֆորմուլայի համեմատ խոնավության բարելավմամբ։ «Սիքրիթ անթերին» ներկայացնում է բույրերի վերականգնման յուրահատուկ տեխնոլոգիա և շարժման ժամանակ ակտիվ պաշտպանություն։

2009 թվականին գործարկվեց « Բույրերի արտահայտումները », որում ներկայացված էին 11 եզակի բույրեր: Սիքրիթ ապրանքատեսակների այս շարքը նախատեսված էր՝ բավարարելու սպառողների աճող հետաքրքրությունը՝ բույրով հոտազերծիչների նկատմամբ: Գործարկվեց նաև ապրանքանիշի առաջին անջրանցիկ դեզոդորանը՝ «Անջրանցիկ կլինիկական ուժը»:

2010 թվականին Սիքրիթը մեկն էր այն մի քանի ապրանքանիշերից, որոնք Procter & Gamble- ի հովանավորությամբ ցուցադրվում էին 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում : « Շնորհակալություն, մայրի՛կ » արշավին մասնակցեցին մարզիկները և նրանց մայրերը: Սիքրիթն աշխատել է Թանիթ Բելբինի, Ալիսոն Բեյվերի և Ալիսոն Բեյվերի մոր հետ: Սիքրիթը սկսեց առցանց "Let Her Jump" արշավը, որը նպաստում էր կանանց՝ դահուկացատկը պաշտոնական օլիմպիական մարզաձև դարձնելուն: 2010 թվականը նշանավորվեց Սիքրիթի՝ առաջին անգամ անմիջականորեն իր ֆեյսբուքի երկրպագուների հետ աշխատելով` ապագա արտադրանքն հոտային արտահայտություններ շարքում անվանակոչելու համար։ Օգոստոսին Սիքրիթը հոտային արտահայտություն շարքում գործարկեց 3 մարմնի ցողաշիթ: 2019 թվականին Սիքրիթը գործարկեց "Secret with Essential" եթերայուղերի նոր հավաքածու.[3]։

Լրատվամիջոցների կարծիքը

խմբագրել

2009 թ.-ին Facebook- ը և Nielsen- ը համագործակցում էին Facebook- ի գլխավոր էջում ապրանքային նշանների համար օպտինալ հարցումներ տրամադրելու համար `սպառողների վերաբերմունքը և գնման նպատակները հավաքելու համար: Կարճ ժամանակահատվածում Procter & Gamble- ը տեսավ, որ ավելի քան 400,000 օգտվող[4] դարձավ «Սիքրիթ» հոտազերծող էջի երկրպագու: Հարցմանը պատասխանածներից 11 տոկոսը « չափազանց հավանական » էր գնումներ կատարելու համար[5]։


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. story, Judy Hevrdejs, Tribune staff reporter Tribune reporters Lola Smallwood and William Hageman contributed to this. «WEDNESDAY, AUG. 1, 2001: One hot day». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-10-18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Newman, Andrew Adam (2009-02-16). «Nervous? Deodorant Makers Have a Product for You». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019-10-18-ին.
  3. Brunsman, Barrett (26 September 2019). «P&G signs 'Riverdale' actress for plant-based antiperspirant». www.bizjournals.com. Վերցված է 2019-10-18-ին.
  4. Digital Media Wire Daily.
  5. CNBC.com, Facebook, Nielsen Partner to Prove Ad Value.

Արտաքին հղումներ

խմբագրել