Մասնակից:Davit Khojayan/Անխափան Սնուցման Աղբյուր

ԱՍԱ-ների երեք տեսակները`

           1. Պահեստային (Off-Line): Երբ քաղաքային էլեկտրական ցանցի լարումը նորմալ է, ԱՍԱ-ը սնուցում է բեռը (ԱՍԱ-ին միացված սարքավորումները) անմիջականորեն ցանցից` ֆիլտրելով բարձրավոլտ իմպուլսները և էլեկտրամագնիսական խանգարումները: Իսկ երբ այդ ցանցի լարումը դառնում է շատ ցածր, շատ բարձր կամ ամբողջությամբ անջատվում է, ԱՍԱ-ը սնուցում է միացված բեռն իր մարտկոցի միջոցով: Այս ԱՍԱ-ները հանդիպում են 300-650ՎԱ հզորությամբ, ունեն ցածր գին, մոտ 6մվրկ ցանցից դեպի մարտկոցներին սնուցման անցման ժամանակ, չեն կարողանում շտկել ո՛չ լարումն, ո՛չ հաճախականությունը, և ունեն ելքային լարման ոչ սինուսոիդային տեսք: Հիմնականում օգտագործվում են անհատական համակարգիչների սնուցման համար:
           2. Գծային-ինտերակտիվ (Line-Interactive): Այս տեսակի ԱՍԱ-ները նմանօրինակ են նախորդին, սակայն ունեն մի շարք առավելություններ` լարման կարգավորիչ մուտքի վրա և ցանցից դեպի մարտկոցներ սնուցման անցման ավելի փոքր ժամանակ (մոտ 4մվրկ), քանի որ ելքային լարման հետ կատարվում է ինվերտորի համաժամանցում: Բացի այդ, նրանք ունեն ելքային լարման և՛ աստիճանային, և՛ սինուսոիդային տեսք: ԱՍԱ-ները հանդիպում են 500-3000ՎԱ հզորությամբ, ավելի թանկ են քան պահեստային տեսակինները: Հիմնականում օգտագործվում են լարման որակի նկատմամբ ոչ պահանջկոտ անհատական համակարգիչների, մոնիտորների, լոկալ ցանցերի և այլ օֆիսային սարքավորումների սնուցման համար:
           3. Կրկնակի կերպափոխման (On-Line): Չկա ԱՍԱ-ի առավել կատարյալ սխեմա, քան հոսանքի կրկնակի կերպափոխումը, այն ապահովում է ելքային իդեալական ազդանշան: ԱՍԱ-ի աշխատանքի սկզբունքը կայանում է հոսանքի կրկնակի կերպափոխման մեջ` սկզբից փոփոխականը (220Վ) ուղղիչի միջոցով փոխակերպվում է հաստատուն (12Վ)` սնուցելով ԱՍԱ-ի մարտկոցը, այնուհետև ինվերտորի միջոցով փոխակերպվում է մարտկոցից դուրս եկած հաստատուն հոսանքը փոփոխականի: On-Line անգլերենից թարգմանաբար նշանակում է անընդհատ միացված: Քանի որ բեռը սնվում է անընդհատ մատկոցից, ուստի փոխանջատման ժամանակը հավասար է 0-ի:  Այս ԱՍԱ-ները զուգահեռ միացման հնարավորություն ունեն:Շտկում է և՛ լարումը, և՛ հաճախականությունը: Հզորությունները սկսում են  700ՎԱ-ից և կարող են հասնել մինչև մի քանի ՄՎտ, իսկ նրանց զուգահեռ միացման շնորհիվ ավելի մեծ հզորությունների: Ելքային լարումներն ունեն սինուսոիդային տեսք: Այս ԱՍԱ-ները թույլ են տալիս աշխատել լարման նկատմամբ զգայուն սարքավորումների հետ, ինչպիսիք են ցանցային համակարգերը, բժշկական թանկարժեք սարքավորումները: