Մասնակից:Davit Harutyunyan 2011/Ավազարկղ

Արմեն Հակոբի Գեորգիան ռուս.՝ Армен Яковлевич Георгиан, , հայազգի թավջութակահար, մանկավարժ: ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), «Պատվո նշանի» շքանշանակիր (1945), Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (1963):

Կենսագրություն խմբագրել

Արմեն Գեորգիանը ծնվել է 1904 թվականին, Բաքվում։ 1916 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։

1926 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (Անատոլի Բրանդուկովի դասարան): 1927-1957 թվականինեղել է Ռուսաստանի համամիութենական ռադիոյի եռյակի, 1968-1972 թվականներին՝ Կոմիտասի անվան քառյակի թավջութակահար[1]: 1927 թվականից դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, 1944 թվականից՝ Երաժշտամանկավարժական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1960 թվականից)[2]:

Արմեն Գեորգիանը հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում:

Դուստրը՝ Կարինե Գեորգիանը (1944, Մոսկվա), թավջութակահարուհի է։ Կինը՝ Գալինա Պետրովնա Սախարովան (1914-1998), եղել է երաժիշտ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ։ Ավարտել է Գնեսինների երաժշտական քոլեջը, եղել է Համամիութենական ռադիոյի մենակատար, կատարել է առաջատար օպերային մասեր և ռուսական ռոմանսներ։

Արմեն Գեորգիանը մահացել է 1993 թվականի մարտի 7-ին։ Հուղարկավորվել է Վագանկովյան գերեզմանատուն|Վագանկովյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։