Մասնակից:Davit.khazhakyan/Ավազարկղ

Լուսավոր Հայաստան Կուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդԷդմոն Մարուքյան
Հիմնադրված12.12.2016թ.
ՇտաբԲաղրամյան 1
Կայքbrightarmenia.am

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: Լուսավոր Հայաստանի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը:

Լուսավոր Հայաստան Կուսակցության Հիմնադիր Համագումարը

խմբագրել

Հիմնադիր Համագումարը դեկտեմբերի 12-ին բացվեց Երևանից և մարզերից ժամանած 245 պատվիրակների մասնակցությամբ: ՀՀ "Կուսակցությունների մասին" օրենքի համաձայն Իրավազոր Համագումարն ընդունեց որոշում Կուսակցության ստեղծման մասին, որից հետո պատվիրակներն ընտրեցին Խորհրդի տասներեք անդամին և Վերահսկիչ հանձնաժողովի երկու անդամին:

Խորհուրդ

խմբագրել

Խորհրդի անդամներ ընտրվեցին Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Կարեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, Նորայր Մովսիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը, Գևորգ Գորգիսյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Մարատ Դադունցը, Հայկազ Սիմիկյանը և Անի Սամսոնյանը:

Վերահսկիչ հանձնաժողով

խմբագրել

Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Գևորգ Պապիկյանը և Գոհար Մաթևոսյանը:

Խորհրդի նախագահ

խմբագրել

Կուսակցության Խորհրդի նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը:

Կուսակցության տարածքային ստորաբաժանումներ

խմբագրել

Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում

խմբագրել
 
 

Լուսավոր Հայաստան Կուսակցության տարածքային ստորաբաժանումների՝ մարզային և համայնքային խորհուրդների ձևավորումը մեկնարկեց Լոռու մարզից։ 2016 թվականի հունվարի 9-ին Վանաձոր քաղաքում գումարվեց Լոռու մարզային խորհրդի ձևավորման Հիմնադիր ժողովը, որին մասնակցել են 40 պատվիրակ Վանաձոր, Սպիտակ Ալավերդի քաղաքներից և Մեծ Այրում, Արջուտ, Գուգարք, Ճոճկան համայնքներից։ Հիմնադիր ժողովն ընտրեց Լոռու մարզային Խորհրդի 13 անդամ և Վերահսկիչ հանձնաժողովի մեկ անդամ։ Լոռու Մարզային Խորհրդի նախագահ ընտրվեց Լուսավոր Հայաստան կուսակցության Խորհրդի անդամ Հայկազ Սիմիկյանը։





Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանում

խմբագրել
 
 

Լուսավոր Հայաստան Կուսակցության երկրորդ մարզային խորհուրդը ձևավորվեց Տավուշի մարզում։ 2016 թվականի հունվարի 12-ին Նոյեմբերյան քաղաքում գումարվեց Տավուշի մարզային Հիմնադիր ժողովը, որին մասնակցել են 33 ներկայացուցիչ Իջևան, Նոյեմբերյան , Այրում, Դիլիջան քաղաքներից և Հաղթանակ, Բերդավան, Բագրատաշեն համայնքներից։Հիմնադիր ժողովն ընտրեց Տավուշի մարզային Խորհրդի յոթ անդամ և Վերահսկիչ հանձնաժողովի մեկ անդամ։ Տավուշի Մարզային Խորհրդի նախագահ ընտրվեց Նարեկ Սիրադեղյանը։



Լուսավոր Հայաստան Կուսակցության ծրագրի գծապատկերը

խմբագրել
 

Լուսավոր Հայաստան Կուսակցության կառուցվածքը

խմբագրել

Կուսակցության Համագումար

խմբագրել
Կուսակցության բարձրագույն մարմինը Կուսակցության համագումարն է, որը գումարվում է առնվազն  երկու տարին մեկ անգամ: Համագումարի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեն կուսակցության բոլոր անդամները: Կուսակցության համագումարը հրավիրվում է կուսակցության խորհրդի որոշմամբ, որը կայացվում է ձայների պարզ մեծամասնությամբ։ Համագումարի պատվիրակները առաջադրվում են մարզային խորհուրդների կողմից։ Համագումարը իրավազոր է, եթե ներկա է (գրանցված են) պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը։

Կուսակցության Խորհուրդ

խմբագրել
Կուսակցության  խորհուրդը կուսակցության գլխավոր գործադիր (ղեկավար) մարմինն է: Կուսակցության խորհրդի կազմը ընտրվում է Կուսակցության համագումարի կողմից:

Մարզային կառույցներ

խմբագրել
Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում Կուսակցության խորհուրդն ստեղծում է Կուսակցության տարածքային ստորաբաժանումներ` մարզային կամ համայնքային խորհուրդներ:

Վերահսկիչ հանձնաժողով

խմբագրել
Կուսակցության գործունեության վերահսկման նպատակով համագումարի կողմից երկու տարի ժամկետով ընտրվում է վերահսկիչ հանձնաժողովը: Վերահսկիչ հանձնաժողովը վերահսկում է Կուսակցության դրամական միջոցների ձևավորման և ծախսման գործընթացները, Կուսակցության անդամների գործունեության համապատասխանությունը Կուսակցության քաղաքական և գաղափարական գծին, վերահսկում է կուսակցության գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման գործընթացները և կատարում այլ գործառույթներ, որոնք հանձնարարվում են Կուսակցության ընդհանուր համագումարի կողմից:

Կուսակցության նախագահը, քարտուղարը և մամլո պատասխանատուն

խմբագրել

Տեսլական

խմբագրել

Լուսավոր Հայաստան Կուսակցության տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ։

Կուսակցության արժեքները

խմբագրել
 

Լուսավոր Հայաստանը սեփական ազատության արժեքը գիտակցող մարդկանց երկիրն է: Մարդկանց, ովքեր ձգտում են բացահայտել սեփական անհատականությունը, որոնց բարձրագույն առաքինությունը նախնիներից ժառանգած փորձով սեփական երկրի գիտակից և նվիրյալ քաղաքացի լինելն է, որոնք ցանկացած ուժեղ պետության, կայուն հասարակության և գործող իրավունքի կարևորագույն գրավականն ու երաշխիքն են:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը ձգտում է դեպի մարդ-անհատի հնարավորություններն ընդարձակող, երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը՝ որպես պետականության անքակտելի և բացարձակ որակ երաշխավորող կայուն-դինամիկ հասարակության, այն է՝ նորարար նախաձեռնությունների, փոփոխությունների ոգին գիտակցող և համամարդկային նշանակության արժեքներ ստեղծող համակեցություն՝ իր սոցիալ-քաղաքական և պետաիրավական ներդաշնակ կառուցվածքներով:

Իր հասարակական- քաղաքական գործունեության ընթացքում, Լուսավոր Հայաստան նախաձեռնությունը առաջնորդվում է հետևյալ հիմնական արժեքներով՝

Մարդակենտրոնություն

խմբագրել

Մարդը քաղաքականության հիմնական կրողն ու բարձրագույն արժեքն է:

Հաշվետվողականություն

խմբագրել

Դրսևորվում է հասարակության առջև ցուցաբերած թափանցիկությամբ և բարեխղճությամբ, որի արդյունքում, քաղաքացիները դառնում են քաղաքականության մասնակիցը և վերահսկում այն, իսկ քաղաքականությունը դառնում է բաց և կանխատեսելի:

Սկզբունքայնություն

խմբագրել

Դրսևորվում է նախաձեռնության կողմից որդեգրած գաղափարների նկատմամբ նվիրվածությամբ և հավատարմությամբ:

Արդարություն

խմբագրել

Կայանում է համընդհանուր բարիքի ապահովմանը միտված գործունեությամբ՝ չվնասելու առաջնահերթ սկզբունքներով:

Հետևողականություն

խմբագրել

Ենթադրում է տրամաբանական ու փոխկապակցված գործողությունների շարք նախաձեռնության բոլոր գործողություններում:

Ժողովրդավարություն

խմբագրել

Ժողովրդավարությունը ոչ միայն նախաձեռնության գործունեության սկզբունքն է,այլև հիմնական արժեքը: Որպես արժեք` «Լուսավոր Հայաստան»-ը կարևորում է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում և դրան նպաստող ինստիտուտների հզորացումը: Որպես գործունեության սկզբունք` կարևորվում է բազմակարծությունը և խոսքի ազատության իրավունքը։

Ակտիվ մասնակցություն

խմբագրել

Ակտիվ մասնակցությունը կարեվորվում է ներքին՝ կազմակերպական մակարդակում, և արտաքին՝ քաղաքական հարթության մեջ, ինչպես որոշումների կայացման, այնպես էլ՝ դրանց իրականացման գործում:

Հղումներ

խմբագրել

Պաշտոնական կայք

Ֆեյսբուքյան էջ

Twitter