DaDu 

Դադու դուետը սկսել է իր գործունեությունը 2014 թվականին X-factor մրցույթի շրջանակներում և շարկակում է իր գործունեությունը մինչ օրս:Դուետի անդամներն են Համբիկ Դանիելը և Սոնա Դունոյանը:

Համբիկ Դանիել ՝ == Կենսագրություն == Ես Համբիկ Դանիելն եմ, ծնվել եմ 1992թ. նոյեմբերի 14-ին Իրանի Իսպահան քաղաքում: Միշտ սիրել եմ երգն ու երաժշտությունը, բայց 13 տարեկանում սկսեցի տարվել ռեփ երաժշտությամբ:

Եվ ավելի ու ավելի խորացա հենց այդ ժանրում, սակայն լսում եմ տարբեր ժանրերի երգեր: 16 տարեկանում ելույթներ ունեցա մեր քաղաքում՝ իմ գրած տեքստերով, ոչ միայն ռեփով, այլ նաև երգելով: 17 տարեկանում որոշեցի գալ հայրենիք, ստանալ երաժշտական կրթություն: Քանի որ ընտանիքս ապրում և աշխատում էր Պարսկաստանում, դժվար էր միանգամից տեղափոխվելը, այդ պատճառով միայնակ եկա Հայաստան և 18 տարեկանում ընդհունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա:

Հայաստանում ձեռք բերեցի շատ ընկերներ, մենակ կյանքս ավելի ուրախ էր անցնում: Հիմա արդեն 4-րդ կուրսում եմ: Երաժշտությամբ շարունակելու եմ զբաղվել անկախ ամեն ինչից:


Սոնա Դունոյան== Կենսագրություն ==

Ես Սոնա Ներսեսի Դունոյանն եմ: Ծնվել եմ 02.10.97 Արարատի մարզի Նիզամի գյուղում: 2004թ. հաճախել եմ Նիզամի գյուղի միջնակարգ դպրոց: 2005թ. ընդհունվել եմ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Այնուհետ մասնակցել երգչախմբի պարապունքներին, որտեղ էլ պարզվել է, որ ունեմ ձայնային տվյալներ: 2007թ. ընդհունվել եմ դասական վոկալ բաժին, որտեղ 3 տարի սովորելուց նաև որոշակի երաժշտական ճաշակ ձևավորելուց հետո փոխեցի ուղղությունս և ավարտեցի երաժշտական դպրոցը էստրադային վոկալ բաժնով: 2012թ. ընդհունվել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական պետական քոլեջի էստրադային վոկալ բաժին: Արդեն 3-րդ կուրսում եմ: Երաժշտության հետ կապված ունեմ շատ նպատակներ և աշխատում եմ դրանք իրագործել: