Բեյլիքներ

խմբագրել

Փոքր Ասիայի արևմտյան մասերում առաջացած թուրքական ցեղեր:Բեյլիքներ Փոքր Ասիայի արևմտյան մասերում առաջացած թուրքական տարբեր ցեղեր հիմնեցին իրենց իշխանապետւթյունները՝ բեյլիքները:Նրանք ձևականորեն ենթակա էին Իկոնիայի սուլթանությանը,բայց իրականում կիսանկախ միավորումներ էին:Ձևավորվեցին մոտ մեկ տասնյակ բեյլիքներ կամ բեյլիքություններ:Դրանց թվում էր նաև Օսմանյան բեյլիքը,որը գտնվում էր Անատոլիայի հյուսիս-արևմուտքում:Այս օղուզա-թուրքմենական ցեղի ցեղապետն էր Էրթուղրուլը՝ ով սելջուկյան սուլթան Ալա ադ-Դին Քեյ Կուբադ առաջինից ստացավ ավատակալվածք :1281 թվականին նրա մահվանից հետո,սուլթան Ալա ադ-Դին Քեյ Կուբադ Էրթողրուլին շնորհված այդ նույն ավատակալվածքը շնորհեց նրա որդուն՝ Օսմանին:Իկոնիայի սուլթանը 1289 թվականին Օսմանին շնորհում ե բեյի տիտղոս և նվիրում իշխանական սուր ,դրոշ,թմբուկ և իշխանական մական:Օսմանը 10 տարի մեծ հմտությամբ կառավարում է իրեն տրված բեյլիքը և մեծ ջանքեր գօրծադրում այն հզորացնելու ուղղութըամբ:Օսմանը, օգտվելով Իկոնիայի սուլթանության քայքայումից , 1299 թվականից իր բեյլիքը հռչակեց պետություն:Այդ պետությունը նրա հիմնադիր Օսմանի անունով կոչվեց Օսմանլը, այսինքն Օսմանյան:

Գրականություն

խմբագրել

Նիկոլայ Հովհաննիսյան «Արաբական երկրների պատմություն»