Մասնակից:Beko/Ձեռագրի օրինակ
Beko/Ձեռագրի օրինակ | |
---|---|
Մասունք նորոյ կտակարանի, Կոստանդին Աւըղցու գրած, Ստեփաննոս Վահկացու և Գրիգոր Պիծակի 13-րդ դարում ծաղկած ավետարանն է։ Պատվիրատուն Յովհաննէս Արքայեղբայրն է։ Գրված է մագաղաթի վրա, 113 թերթ ունի։ Գրված է բոլորագրով, կրկնակի բոլորագիծ երկաթագրով։ Կազմը դրոշմազարդ է շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ կապույտ երիզներով դեղին մետաքս։ Վիճակը բավարար է, տեղ-տեղ նորոգված։
Մանրանկարչություն խմբագրել
- Կիսածորան՝ 10ա։
- Ճակատազարդ՝ 1գ, 79ա, 87ա, 100ա, 109ա։
- Լուսանցազարդ բուսական։
Զարդագիր խմբագրել
- հանգուցագիր
- թռչնագիր։
Գույներ խմբագրել
Ձեռագրում օգտագործված են կարմիր, վարդագույն, կապույտ, սպիտակ, ոսկի գույներ։
Պատառիկ պահպանակ խմբագրել
«Գրիգոր Նիւսացւոյ Տեսութիւն ի մարդոյն կազմութիւնն» (Ճառ ԻԷ)։ Թ-Ժ դդ.։ 2 (Ա-Բ) վերջից, ստացուած 1 թերթի ընդլայնակի ծալումից։ Մագաղաթ, երկսիւն, ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա) Կարդալ՝ Բա, Աբ, Բբ, Աա. «ասացելովքն խոստով[անէ զ]ճշմարտութիւնն… խակութեան [դժուար և վտանգաւոր արարեալ դարձեալ]» (տե՛ս N 467, 141բ-3բ)։
Բովանդակություն խմբագրել
- Գործք Առաքելոց – Յռջբ. («Որք») 1գ-4ա։ Դիր («Գիր») 4ա։ Գլ. 4ա-8բ։ Ընթերց. ԺԶ 8բ։ Ց. 9բ։ Գիրք 10ա-76բ։
- Թղթ Յակոբայ – Յռջբ. («Ի փոքունս») 77աբ։ Գլ. 78աբ։ Թղթ 79ա-85բ։
- Թղթ Պետրոսի Ա – Գլ. 86աբ։ Թղթ 87ա-94ա։
- Թղթ Պետրոսի Բ – Գլ. 94աբ։ Թղթ 94բ-9բ։
- Թղթ Յովհաննու Ա – Գլ. 99բ-100ա։ Թղթ 100ա-6բ։
- Թղթ Յովհաննու Բ – Գլ. 106բ-7ա։ Թղթ 107աբ։
- Թղթ Յովհաննու Գ – Գլ. 107բ-8ա։ Թղթ 108ա-9ա։
- Թղթ Յուդայի – Գլ. 109ա։ Թղթ 109ա-11բ։
- Աղերս Եւթաղի – 112աբ։
Գրչության ժամանակի հիշատակություն խմբագրել
Գրչի հիշատակում խմբագրել
Ստացողի հիշատակում խմբագրել
Ստացողի սորա Յովհաննիսի (քերուած) ողորմեսցի. ամէն։
Տարտամս ի բարիս և արագս ի չարիս, դատապարտ ծառայակիցս Յովհաննէս եպիսկոպոս յիշեալ յաստուածայնոցդ եղէց։ - 10ա, 111բ
|
Հետագա հիշատակություններ խմբագրել
Ես՝ Արիստակէս վարդապետս, ստացա զսուրբ գիրքս ի հալալ արցեանց իմոց՝ յիշատակ ինձ և ծնաւղաց։ - 76բ
|
Զստացող Արիստակէս վարդապետս և զեղբօր կուսան դստերքն՝ Մարիամն և զԵղիսաբեթն յիշեցէք։ - 78բ
|
Յիշատակ է սուրբ գիրքս Արիստակէս վարդապետին ի դուռն Սուրբ Ստեփաննոս Նախավկային, որ Շամբի Ձոր վերաձայնի, առաջնորդութիւն Միքայէլի աստուածաբան վարդապետին։ Թիւն ՌՃԻ (1671)։ - 85բ
|
Զստացող սուրբ գրոցս՝ Արիստակէս վարդապետս յիշեցէք և Աստուած ողորմի ասացէք հանդերձ ծնօղօքն և զեղբօր դըստերսն՝ զՄարիամն և զԵղիսաբեթն. ամէն։ - 86բ
|
ԶԱրիստակէս վարդապետս՝ զստացող սուրբ հանդերձ ծնողաւք իւրովք և համայն զարմիւք յիշեցէք ի Տէր Քրիստոս, ո՜վ սրբազան դասք քահանայից, զի ՛ դուք յիշման լինիջիք արժանի աստ, յապագայն։ - 94բ
|
Յ[իշեցէք] /// ի ժամ սուրբ պատարագին և դու[ք] արժանի լինիք ի սուրբ սեղանին և ահեղի սուրբ թեմին Քրիստոսի - 112բ
|
Զվերջին ստացող սուրբ գրոցս՝ զԱրիստակէս վարդապետս և զեղբաւրորդին իմ՝ զՀովանէսն սարգաւագն յիշեցէք ի սուրբ և ի մաքրափայլ յաղակթս ձեր, և Աստուած զձեզ յիշէ. ամէն, ամէն։ - 113ա
|
Գրչափորձ խմբագրել
113բ էջում և պահպանակների վրայ՝ մի շարք տառեր և բառեր են փորձի համար գրված։