Խաչելություն
Խաչքարը Էջմիածնի բակում
ԵրկիրՀայաստան
Լայնություն0,3
Բարձրություն2
Նյութտուֆ

Մեզ հայտնի ամենահին խաչքարը քանդակվել է 613 թվականին, որի վրա գրված է < Ես Մարկոսս, ես Մաթոսս կնկնցի խաչս յիշատակ մեր և ծնողաց մերոց, ով կարթայ Աստված ողորմի ասա> խաչքարի կնետրոնում գրված է <ԹվԿբ> այսինքն 613թ. Գրված է նաև քանդակողի անունը < Մելիքսեթ կազմող>: Դա Կոթի գյուղի հնության միակ կանգուն վկան է: Խաչքարը գտնվում է գյուղի <Խաչեր> կամ ինչպես ասում են <Քեֆոյ խաչեր> հնագույն գերեզմանոցի արևմտյան ծայրին: Այստեղ` ժառաքայրի դիմաց կանգնած են կողք կողքի երեք խաչքարեր: Մեր նշած խաչքարերը գտնվում են կենտրոնում: Արձանագրության մի մասը գրված է խաչքարերի կողքին:

Մեզ հասած ամենահին խաչքարերը IX դարից են: Դրանցից հայտնի են ութը (Գառնի՝ 879թ., Մազրա՝ 881թ., Ն.Թալին՝ 882թ., Կեչուտ՝ 886, Տաթև՝ 895-906թթ: Հացառատում հայտնի է 898թ. Որմնախաչ: IX դարի երկու թվակիր խաչքարեր էլ կան Լեռնային Ղարաբաղի Վաղուհասիկ և Քոլատակ գյուղերի տարածքում), սակայն շատ ավելի մեծ է X դ. թվագրված խաչքարերի թիվը: Խաչքարերի ծագումը չի կարելի IX դ. վերագրել: Հայաստանում պահպանված ամենահին խաչքարը թվագրվում է 879թ-ին և գտնվում է Գառնու հեթանոսական տաճարի տարածքում: Այն նվիրված է Աշոտ Ա Բագրատունու կնոջը՝ Կատրանիդեին: Պետք է ենթադրել, որ խաչքարերն սկսեցին առաջանալ VII դ. Առաջին կեսում, իսկ երբ VIII դարի առաջին քառորդում արաբներն արգելեցին մարդկային պատկերներ քանդակելը և սկսեցին խորտակել նման պատկերներ կրող քառակող կոթողները՝ խաչքարաշինությունը արգելքի չհանդիպեց: Նորաստեղծ խաչքարերը VIII-IX դդ. հաջողությամբ փոխարինեցիննախկին քառանիստ, հուշասյուն կոթողներին ու թևավոր խաչերին: Արագորեն տարածվելով, նրանք IX դ. Վերջերին արդեն ասպարեզից դուրս մղեցին իրենց նախորդներին և դարձան հիշատակարան- հուշարձանների տիրապետող ձև: IX դ-ից արդեն առկա է խաչքարի ավարտուն կերպարը՝ նրան բնորոշ զարդամոտիվներով:

Մայր եկեղեցու՝ ս. Աստվածածնի ձախակողմում գտնվում է մի այլ քարաշեն փոքր եկեղեցի՝ ս. Լուսավորիչ։ Այս եկեղեցին հիմնադրել է Մարտիրոս առաջնորդը, բայց Լուղիմ Սալահադինի արշավանքների պատճառով չի կարողացել ավարտել։ 1241 թվականին կառույցը ավարտել է Գրիգոր իշխանը։ Սրա դռան երկու կողմում եղել են խաչքարեր, որոնք իրենց ճարտար, նուրբ փորագրությամբ հայկական «ասեղնագործ խաչքարերի» մեջ գլուխգործոց կարելի է համարել։ Առանձին ուշադրության է արժանանում Գոշավանքի գեղաքանդակ խաչքարը, որը հազվագյուտ կոթող է և պատկանում է «ասեղնագործ խաչքարերի» շարքին։ Քանդակել է Պավղոս (Պողոս) վարդապեպը։ Հայ քանդակագործության այս հոյակապ հուշարձանները զարդարել են մուտքը աջից և ձախից։ Դրանցից մեկը 1935 թվականին բերվել է Երևան և գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Արվեստի ամեն մի բնագավառ ունի իր ամենաբարձր գագաթը, որ անթերի է,կատարյալ ու անհասանելի: Խաչքարի արվեստի մեջ դա Պողոս (Պավգոս) վարպետիստեղծագործությունն է՝ բարեբախտաբար մեզ հասած մի քանի լավագույն դրսևորումներով,որոնք հայտնի են Գոշավանքի, Դեղձնուտի և Դադիվանքի համալիրներից, XIII դարի: Պողոսիխաչքարերը կոչվում են ՙԱսեղնագործ՚: Պետք է խոստովանել, որ դեռևս աշխարհում քարիայդպիսի նուրբ մշակում ոչ մի տեղ հայտնի չէ: Պողոսի մոտ միմիանց վրա բարձրանում եներեք նախշեր, նույնիսկ այնքան նուրբ լույսի և ստվերի խաղ է կիրառված, որ տեսնողինթվում է մի թափանցիկ շղարշ է իջնում խաչքարին: Կա նաև մի այլ ճշմարտություն, որպետք է խոստովանել՝ աշխարհում ոչ մի պոետ չի կարող բառերով նկարագրել XIII դարի այդմեծ մարդու արվեստը

Գրականություն խմբագրել

  1. Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1914:
  2. Ագաթանգեղոս, Պատմություն հայոց /Աշխարհաբար թարգմանություն ներածականով եւ ծանոթագրություններով Ա. Տեր-Ղեւոնդյանի, Երեւան, 1977:
  3. Անանիայի վարդապետի հայոց Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց, զոր գրեաց հրամանաւ տեառն Պետրոսի հայոց վերադիտողի - Գանձասար, 1992, թիվ Ա, էջ 204-238, 1992, թիվ Բ, էջ 168-218, 1993, թիվ Գ, էջ 174-215:
  4. Գիրք, որ մեծ Մաշտոց կոչեցեալք, Կ. Պոլիս, 1807:
  5. Գրիգոր Ականեցի, Պատմութիւն ազգին նետողաց /Հայերեն բնագիրը եւ վրաց. թարգմ. Ն. Շոշիանշվիլու, Թբիլիսի, 1961:
  6. Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատում ճառք եւ աղօթք, Վենետիկ, 1838:
  7. Գրիգոր Մագիստրոսի Թղթերը, Ալեքսանդրապոլ, 1910:
  8. Գրիգոր Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Երեւան, 1985:
  9. Գրիգոր Տաթեւացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, Կ. Պոլիս, 1741:
  10. Գրիգոր Տաթեւացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, Երուսաղէմ, 1998:
  11. Դաւթի անյաղթ փիլիսոփայի Մատենագրութիւնք, Վենետիկ, 1932:
  12. Երանելւոյն Թէոդորոսի ճգնաւոր միայնակեցի եւ վարդապետի Ներբողեան ի սուրբ խաչն աստուածընկալ եւ ի տնօրինութիւն տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի - Յովհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ Մատենագրութիւնք, էջ 184-198:
  13. Զաքարիա կաթողիկոս Ձագեցի, Ճառք, Վենետիկ, 1995:
  14. Զաքարիայ սարկաւագի Պատմագրութիւն, Վաղարշապատ, հ. 3, 1870:
  15. Հակոբյան Հ., Ուղեգրություններ, հ. 1, Երեւան, 1932:
  16. Ղեւոնդեայ վարդապետի Պատմութիւն, Ս. Պետերբուրգ, 1887:
  17. Կանոնագիրք հայոց /Աշխատությամբ Վ. Հակոբյանի, Երեւան, հ. 1, 1964, հ. 2, 1971:
  18. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Երեւան, 1961:
  19. Մխիթար վարդապետ Գոշ, Թուղթ առ Վրացիսնª յաղագս ուղղափառութեան հաւատոյ /Հրատարակության պատրաստեց Պ. Մուրադյանը - Գանձասար, թիվ Զ, 1996, էջ 340-402:
  20. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երեւան, 1983:
  21. Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1913:
  22. Յովհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ Մատենագրութիւնք, Վենետիկ, 1833:
  23. Ներսես Շնորհալի, Գիր հաւատոյ խոստովանութեան Հայաստանեայց եկեղեցւոյ - Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երեւան, 1961, էջ 121-147:
  24. Շարական հոգեւոր երգոց սուրբ եւ ուղղափառ եկեղեցոյս Հայաստանեայց յօրինեալ ի սրբոց թարգմանչաց մերոց եւ ի սրբոյ Շնորհալւոյն եւ յայլոց սուրբ հարց ու վարդապետաց, Կոստանդնուպօլիս, 1853:
  25. Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ, Երեւան, 1963:
  26. Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի Տաղ սուրբ խաչին - Մնացականյան Ա. Ստեփանոս Սյունեցու նորահայտ տաղերը, Բանբեր Մատենադարանի, 1973, թիվ 11, էջ 286-289
  27. Վրթանէս Քերթող, Յաղագս պատկերամարտաց - Տեր-Ներսեսյան Ս., Հայ արվեստը միջնադարում, Երեւան, 1975, էջ 7-15:
  28. Ուխտանէս եպիսկոպոս, Պատմութիւն Հայոց, Վաղարշապատ, 1871: Ուսումնասիրություններ
  29. Աբրահամյան Ա., Շահինյան Ա., Արծվանիկի նորահայտ ծածկագիրը - ՊԲՀ, 1975, թիվ 3, էջ 113-125:
  30. Ազարյան Լ., Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Երեւան, 1975:
  31. Ալիշան Ղ., Այրարատ, Վենետիկ, 1890:
  32. Ալիշան Ղ., Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վենետիկ, 1895:
  33. Ալիշան Ղ., Շիրակ. տեղագրութիւն պատկերացոյց, Վենետիկ, 1881:
  34. Այվազյան Ա., Նախիջեւանի խաչքարերը, Երեւան, 1996:
  35. Այվազյան Ա., Ջուղա, Երեւան, 1984: 36. Այվազյան Ա., Ջուղայի խաչքարերը, Երեւան, 1993:
  36. Առաքելյան Բ. Ն., Հայկական պատկերաքանդակը 4-7-րդ դարերում, Երեւան, 1949:
  37. Ավետիսյան Ք., Սոդքի 16-17-րդ դդ. խաչքարի պատկերագրությունը - Ավարայր, 1999, թիվ 2, էջ 7-12:
  38. Բաբաջանյան Մ., Խաչապատում, Երեւան, 2001:
  39. Բալտրուշայտիս Յ., Ուսումնասիրություն վրաց եւ հայ միջնադարյան արվեստի, Երեւան, 2003:
  40. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895:
  41. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ եւ քարգործ վարպետներ, Երեւան, 1963:
  42. Դեմիրխանյան Ա., Աբրահամյան Լ., Խաչքարը որպես եռամաս հայելակերպ սիմետրիկ հորինվածքների տարբերակ - Հայ արվեստի հանրապետական 7-րդ գիտական կոնֆերանս, Երեւան, 1996, էջ 18-19:
  43. Դոնաբեդյան Պ., Նորավանքի քանդակագործական մի հուշարձանի ոճական առանձնահատկությունները եւ ստեղծման ժամանակը - ԼՀԳ, 1979, թիվ 11, էջ 94-104:
  44. Իսրայելյան Ռ. Խաչքարեր - Իսրայելյան Ռ. Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ, Երեւան, 1982, էջ 112-125:
  45. Խաչքար /Տեքստը Լ. Ազարյանի եւ Ա. Մանուկյանի - Հայ ճարտարապետության հուշարձանները, թիվ 2, Միլան, 1977 ¥անգլերեն, իտալերեն, հայերեն):
  46. Կարապետյան Ս., Գետաշեն, Երեւան, 1992:
  47. Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված տարածքներում, Երեւան, 1999:
  48. Կարապետյան Ս., Ջավախքի խաչքարերը, Երեւան, 1995:
  49. Կորխմազյան Է., 15-17-րդ դարերի խաչքարերում հանդիպող մի խորհրդավոր պատկերի մասին - Աշտանակ, թիվ 2, Երեւան, 1998, էջ 162-167:
  50. Կրպե, Խծկոնք - Ազգագրական հանդես, թիվ 1, 1895, էջ 41-49:
  51. Հակոբյան Հ., Վաղ խաչքարերի մի բնորոշ դասի մոտակա նախատիպերի մասին - Հայոց պատմության եւ մշակույթի հարցեր, Գիտական նստաշրջան, Երեւան, 1997, էջ 18-20:
  52. Հայկական խաչքարեր /Տեքստը Լ. Ազարյանի, Լիսբոն, 1973, ¥հայերեն, ռուսերեն, անգլերեն¤:
  53. Հայրապետյան Հ., Հուշակապարիկի գաղափարը հայ միջնադարյան հավատալիքներում - ԼՀԳ, 1990, թիվ 7, էջ 53-61:
  54. Հասրաթյան Մ., Խաչքարային արվեստի Ջուղայի ստեղծագործական դպրոցը - Հայաստանը եւ Քրիստոնյա Արեւելքը, Երեւան, 2000, էջ 193-196:
  55. Հովսեփյան Գ., Գերեզմանական հին կոթողները եւ նրանց հնագիտական արժեքը հայ արվեստի պատմության համար - Հովսեփյան Գ. Նյութեր եւ ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ. Բ, էջ 153-188:
  56. Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, Վաղարշապատ, 1928, մասն Ա., Նյու Յորք, 1942/3, մասն Գ:
  57. Հովսեփյան Գ., Հավուց թառի Ամենափրկիչը եւ նույնանուն հուշարձաններ հայ արվեստի մեջ, Երուսաղեմ, 1937:
  58. Ղազարյան Վ., Մեկնութիւնք խորանաց, Երեւան, 1995:
  59. Ղաֆադարյան Կ., Դվին քաղաքը եւ նրա պեղումները, Երեւան, 1952:
  60. Մառ Ն., Ժողովածոյք առակաց Վարդանայ, Ս. Պետերբուրգ, 1895, մասն Բ:
  61. Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երեւան, 1985:
  62. Մնացականյան Ա., Հայկական զարդարվեստ, Երեւան, 1955:
  63. Մնացականյան Ս. Խ., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երեւան, 1960:
  64. Մնացականյան Ս. Ս., Հայկական վաղ միջնադարյան մեմորիալ հուշարձանները, Երեւան, 1982:
  65. Շահինյան Ա., 7-րդ դարի կոթողներ Գեղամա լեռներում - Էջմիածին, 1974, թիվ 7-8, էջ 75-80:
  66. Շահինյան Ա., Կոշի կոթողը եւ նրա արձանագրությունը - ՊԲՀ, 1968, թիվ 2, էջ 197-202:
  67. Շահինյան Ա., Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. 9-13-րդ դարերի խաչքարերը, Երեւան, 1984:
  68. Շախկյան Գ., Օձուն, Երեւան, 1983:
  69. Պետրոսյան Հ., Դադի վանքի ծածկագիր արձանագրությունը - Իրան նամե, 1998, թիվ 1-3, էջ 38-40:
  70. Պետրոսյան Հ. Խաչելության այգային ընկալումն ու պատկերագրությունը վաղմիջնադարյան Հայաստանում - Հայաստանը եւ Քրիստոնյա Արեւելքը, Երեւան, 2000, էջ 187-192:
  71. Պետրոսյան Հ., Խաչի սրբազան գործառույթը Քրիստոսի երկրորդ գալստյանը եւ դրա արտացոլումը խաչքարային մշակույթում - Հին Հայաստանի մշակույթը, թիվ 12, Երեւան, 2002, էջ 85-97:
  72. Պետրոսյան Հ., Խաչքարերի անվանաբանական համակարգը եւ Սուրբ Սարգիս խաչքարերը - Սուրբ Սարգիս, Գիտաժողովի նյութեր, Երեւան, 2002, էջ 60-79:
  73. Պետրոսյան Հ., Հայ միջնադարյան պատկերացումները իդեալական կենսատարածքի եւ կենսընթացի մասին. աշխարհը որպես այգի - Հանդէս ամսօրեայ, 2002, էջ 411-440:
  74. Պետրոսյան Հ., Հովհաննես Օձնեցին եւ խաչքարային մշակույթի ձեւավորումը - Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետը եւ իր ժամանակը, Ս. Էջմիածին, 2004, էջ 121-130:
  75. Պետրոսյան Հ., ՙՄանուկի՚ կերպարը ուշ միջնադարյան հայ տապանաքարային քանդակում - Թուխ մանուկ, Երեւան, 2001, էջ 68-84:
  76. Պետրոսյան Հ., Ողջերը եւ մեռածները. մահը եւ անմահությունը հայ ավանդական աշխարհընկալման համակարգում - Գիտություն եւ տեխնիկա, 2003, թիվ 6-7, էջ 54-60:
  77. Պետրոսյան Հ., Ջուղայի խաչքարերի պատկերագրությունը - ՊԲՀ, 2004, թիվ 1, էջ 63-80:
  78. Պետրոսյան Հ., Ռազմիկի կերպարը եւ կռվի թեման Արցախի խաչքարային պատկերաքանդակում - ՙԱզգ, պետություն, բանակ՚ գիտաժողով, Զեկուցումների հիմնադրույթներ, Երեւան, 1997, էջ 78-79:
  79. Սահակյան Ա., Միջնադարյան պատկերապաշտության հայկական տարբերակը - ՊԲՀ, 1987, թիվ 2, էջ 150-159:
  80. Սաղումյան Ս., Աշտարակ, Երեւան, 1998:
  81. Սաղումյան Ս., Ծածկագրությունը եւ զարդագրությունը հայ վիմագրերում - ԼՀԳ, 1979, թիվ 9, էջ 61-77:
  82. Սաղումյան Ս., Կրկին վիմագիր փակագրության մասին - ԼՀԳ, 1985, թիվ 1, էջ 65-75:
  83. Սաղումյան Ս., Համառոտագրությունը հայ վիմագրության մեջ - ԼՀԳ, 1978, թիվ 4, էջ 61-78:
  84. Սաղումյան Ս., Հարությունյան Վ. Վիմագրեր հին Ջուղայից - ԼՀԳ, 1983, թիվ 12, էջ 42-61:
  85. Սարգսյան Գ., Խոսում են տապանաքարերը - Էջմիածին, 1963, թիվ 11, էջ 29-40:
  86. Սարգսյան Մ., Մրենի տաճարի հիմնադիրների պատկերաքանդակները - ՊԲՀ, 1966, թիվ 4, էջ 241-250:
  87. Սրվանձտյանց Գ., Գրոց-բրոց, Պոլիս, 1874:
  88. Վրույր Ա., Ջուղա - ՊԲՀ, 1967, թիվ 4, էջ 170-180:
  89. Տիգրանյան Ա., Խաչվերացի տոնի ավանդությունները - Գանձասար, թիվ Զ, 1996, էջ 110-131:
  90. Քյոսեյան Հ., Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության, Էջմիածին, 1995:
  91. Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Երեւան, 1992:
  92. Brentjes B. Armenian Tombstones and Turkish Adaptations in the 14th, 15th and 16th Centuries - Fifth International Symposium of Armenian Art, Venezia, San Lazaro, 1988, p.159-162.
  93. Dalton O. M. British Museum. A Guide to the Early Christian and Byzantine Antiquities in the Department of British and Medieval Antiquities, London, 1903.
  94. Der Nersessian S. Armenian Art, Paris, 1978.
  95. Donabռdian P. Les thՌmes bibliques dans la sculpture Armռnienne prռarabe - Revue des ռtudes Armռniennes, t. 22, 1990-1991, p. 253- 314.
  96. Gough M. The Origins of Christian Art, London, 1973.
  97. Ferguson G. Signs and Symbols in Christian Art, London, Oxford, New York, 1989.
  98. Harbison P. Irish High Crosses with the Figure Sculptures Explained, Drogheda, 1994.
  99. Hutter I. Early Christian and Buzantine, London, 1988.
  100. Petrosyan H. The Khachkar or Cross-Stone - In: Armenian Folk Arts, Culture and Identity /Ed. by L. Abrahamian and N. Sweezy, Bloomington and Indianapolis, 2001, p. 60-70.
  101. Petrosyan H. The Sacred Mountain - In: Armenian Folk Arts, Culture and Identity, p. 33-39.
  102. Petrosyan H. The Temple. - In: Armenian Folk Arts, Culture and Identity, p. 44-51.
  103. Petrosyan H. The World as a Garden - In: Armenian Folk Arts, Culture and Identity, p. 25-32.
  104. Petrosyan H. Writing and the Book - In: Armenian Folk Arts, Culture and Identity, p. 52-59.
  105. Richardson H. The Jewelled Cross and its Canopy - From the Isles of the North. Early medieval Art Ireland and Britain, Belfast, 1994, p. 177-186. # Schiller G. Iconography of Christian Art. London, vol. 2, 1972.
  106. Strzygowski G. Die Baukunst des Armenie und Europa, Wien, 1918, bd. 1.
  107. Thierry J. M., Donabռdian P. Les arts Armռniens, Paris, 1987.
  108. Van Loo K. Zur ikonographie armenischen Kreuzsteines - Armenien Wiederentdeekung einer alten Kulturandschaft, Bochum, 1995, s. 115-117. Հապավումների ցանկ ՊԲՀ - Պատմա-բանասիրական հանդես ԼՀԳ - Լրաբեր հասարակական գիտությունների

Beko/Խաչքարեր