ՀԱՅԿԱԿԱՆ ԾԽԱԽՈՏԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԾԽԱԽՈՏԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ, սննդի արդյունաբերության ճյուղ է, որն իրականացնում է հումքի մթերումը, ծխախոտի ֆերմենտացիան և արտադրությունը: Հայաստանում ծխախոտագործությունը հիմնականում արտահայտված է  եղել թութունի (ծխախոտի) աճեցմամբ: Հայաստանում ծխախոտի մշակությամբ զբաղվել են XIX դ. սկզբից: Արդյունաբերական ծխախոտագործությունը զարգացած էր հիմնականում Արևմտյան Հայաստանում: ՀՍՍՀ ներկայիս տարածքում1885թ-ին արտադրվել է 1000 փութ ապրանքային ծխախոտ, որի թիվն աճել է՝1913թ-ին հասնելով2389-ի: Արդյունաբերական ծխախոտագործությունը սկիզբ է առել 1913 թվականից արտադրելովմոտ 242.8 մլն միավոր Ծխախոտի մշակությունն արագ տեմպերով է զարգացել Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո։ 1924թ-ին ձևավորվել է ծխախոտագործական առաջին կոոպերատիվ ընկերությունը («Պոնտոս»): Հետագայում ծխախոտի ընկերություններ են կազմակերպվել Իջևանում, Պտղնիում, Մարմարաշենում, Գառնիում, Ղափանում, Դարալագյազում (այժմ՝ Վայք) և Եղեգնաձորում:

Առաջին խոշոր գործարանը հանդիսացել է   Երևանի ծխախոտի ֆաբրիկան, որը ստեղծվել է 1924 թվականին  «Հայկոոպ» սպառողական միության «Արամազդ», «Մասիս» և «Հրազդան» արհեստանոց-արտելների հիմքի վրա:

Երևանի ծխախոտի ֆաբրիկայում  ներդրված են եղել արտադրության հոսքային մեթոդներ, գլանակների արտադրության, ծխախոտի լցման մեքենայացված գծեր, օդով մշակման պրոցեսների ավտոմատ ծրագրային կարգավորում, մինչֆերմենտացիոն մշակման հոսքային գծեր և ծխախոտի ֆերմենտացման անընդհատ գործողության սարքեր:

1960-ականների վերջում Երևանի ծխախոտի ֆաբրիկան առաջինն էր ԽՍՀՄ-ում  ացետատային ֆիլտրերի արտադրության կազմակերպմամբ, որը հնարավորություն է ստեղծում կրճատել արտասահմանից ներմուծվող ֆիլտրերի քանակը և զգալիորեն նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը:

Արդեն իսկ 1975թ-ին, 1913թ-ի համեմատ, գլանակների և սիգարետների արտադրության ծավալը ՍՍՀՄ–ում աճել է մոտ 15 անգամ՝ հասնելով 364,3 մլրդ հատի: 1977 թվականին ծխախոտի արտադրանքի թողարկման ծավալով ՍՍՀՄ–ը երրորդն էր աշխարհում:  Երևանի ծխախոտի ֆաբրիկան  համարվում էր ԽՍՀՄ -ի ծխախոտի խոշոր ձեռնարկություններից մեկը և իր ծավալներով և որակով համահավասար էր  Լենինգրադի Ուրիցկու անվ., Ռոստովի, Մոսկվայի «Ցավա» և «Դուկատ» ֆաբրիկաների և Կրասնոդարի, Քիշնևի կոմբինատներին: ՍՍՀՄ–ում 1977-ին մթերվել է 299 հզ. տ ծխախոտի հումք:

1924–1946թ-ին Ծխախոտի արդյունաբերությունը թողարկում էր գլանակ և ծխախոտ, իսկ 1948թից՝ նաև սիգարետներ հետևյալ ապրանքային նշաններով՝ «Ախթամար», «Երևանյան» , «Անի» , «Անգարա» ,  «Հորո» , «Լոռի»,  «Մասիս» , «Նաիրի» , և այլն:

1978թ-ին արտադրվել է «Ախթամար» , «Արինբերդ» , «Սալյուտ» , «Սևան» , «ՀԾ» , «Հրազդան» , «Մասիս» , «Ավրորա» , «Հայաստան» ,  «Անահիտ»  , «Արշալույս» ,   «Արագած» , «Արարատ» , «Չիբուխ» , «Դվին»  , «Էրեբունի» , «Երևան» , «Գառնի»  , «Կոսմոս» , «ՄՏ» , «Նաիրի»  և այլ տեսակի 10,4 մլրդ հատ սիգարետ ու գլանակ, 5,3 մլրդ հատ անֆիլտր, 2,9 մլրդ հատ ֆիլտրով բարձրորակ սիգարետ, ինչպես նաև 6,8 մլրդ հատ ացետատային զտիչ ծխափող:

1980-ականներից Հայաստանում արտադրվող ծխախոտն արդեն արտահանվում էր:

1990-ականների սկզբին Հայաստանում զգալի քանակով ծխախոտի մշակաբույսեր ոչնչացվեցին: 5-6 տարի անց, սակայն, ծխախոտի արտադրությունը նորից վերկանգնվեց «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության ջանքերով:  «Գրանդ Տոբակո» ընկերությունը վերականգնեց գրեթե բոլոր հայկական բրենդերը և ամրապնդեց դրանց դիրքերը ոչ միայն հայկական շուկայում, այլ նաև նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններում և արտասահմանում:

Դեռ ավելին, նաև ստեղծվեց «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը ի օգնություն «Գրանդ Տոբակո» ընկերության ջանքերին հայկական ծխախոտի արտադրության վերականգնման գործում: Հիմնադրվելով 2002թ-ին, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը ոչ միայն օգնել է վերականգնել հայկական բրենդերը, այլ նաև զարգացրել և ներդրումներ է արել տեղական ծխախոտի մշակման տնտեսություններում իր` «Մասիս Տոբակո», քույր ընկերության միջոցով:

Մշակույթ

խմբագրել

ՀԱՅԿԱԿԱՆ ԾԽԱԽՈՏԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ արծարծվել է նաև հայ մշակույթում, օրինակ Էդուարդ Իսաբեկյանի երկու կտավները Անձրևից հետո, Տաթևի ծխախոտագործկանայք. 1962, կտավ, յուղաներկ, 203×260, Հայաստանի ազգայինպատկերասրահ  և Թութուն հավաքողները․ 1962, կտավ, յուղաներկ, 54 x 66, Էդուարդ Իսաբեկյան Ցուցասրահ:

Գրականությունում բազմաթիվ հերոսներ իրենց գործողություններում  ծխում են և (կամ) զբաղվում են  ծխախոտագործությամբ:

Գրականություն՝

http://www.hinyerevan.com/#!/photos/977/

Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.հատոր էջ 128 , հեղինակ Վ. Ղազարյան

Ծխախոտի ընդգրկուն հավաքածու՝ http://www.tttt.ru/countries_tools/countries/armenia/show.htm