Տեմառ- ճապոներենից թարգմանած ձեռագործ գնդակ Ճապոնական ազգային ասեղնագործության տեխնիկա՝ գնդերի վրայի ասեղնագործություն։

 Պատմությունը
 Տեմառի գնդերը ժողովրդական արվեստի տեսակներից է, որը առաջացել է Չինաստանում։ Սկզբնական շրջանում այն ստեղծում էին հին կիմանոյի կտորներից մայրիկները ու տատիկները երեխաների համար։ Կտորը սեղմում էին, փաթաթում թելերով, հետո ասեղնագործում՝ դեկորատիվ նախշերով։ 7-րդ դարում ճապոնացիները այս տեխնիկան կրկրնօրինակեցին չինացիներից։ Սկզբում նրանք այս գնդերը օգտագործում էին ոտքով խաղալու համար(այնքան ամուր էին պատրստում, որ գործնականում թռչում էին), հետագայում այս խաղալիքները օգտագործում էին փողոցային ժանգլյորում, բայց ժամանակի հետ ՏեմառĨ գնդերը ստացան դեկորատիվ նշանակություն։ 14-16-րդ դարերում ի հայտ եկան մետաքսաթելով ասեղնագործած գնդեր։ Առաջիններց էին Սամուռայների  աղջիկները։ Ամուսնությունից հետո ազազտ ժամանակ նրանք զբաղվում էին ասեղնագործությամբ։  19-րդ դարում սկսեցին օգտագործել բամաբակյա թելեր։ Այս շրջանում արվեստում ավելի շատ էին հանդիպեւմ ազգային մոտիվները։ Ասեղնագործության մեջ շատ բազմազան պատկերներ էին ստեղծում, ինչպես նաև եկեղեցական պատկերներ։ Բացի այս ճապոնական յուրաքանչյուր տարածաշրջան ուներ իր բնորոշ զարդանախշը։ Այսօր Տեմառի տեխնիկան տարածված է ամբողջ աշխարհում։ Ճապոնիայում կա Տեմառի թանգարան և Տեմառի Ճապոնական Ասոցիացա, ինչպես նաև դպրոցներ, որտեղ կախված սովորողի արդյունքից, վարպետի կոչում է շնորհվում։

Նյութերը