Asostar/Ավազարկղ1

Հեպատիտ B, ինֆեկցիոն հիվանդություն է,որի հարուցիչն է (HBV) վիրուսը,որը ունի արտահայտված հեպատոտրոպ էֆֆեկտ։ Կարող է ընթանալ սուր և քրոնիկ ձևերով։ Հաճախ շատերի մոտ հիվանդությունը ընթանում է քրոնիկ` առանց կլինիկական նշանների,սակայն նույնիսկ այս դեպքում լյարդի ցեռոզը կամ ուռուցքի առաջացումը անխուսափելի է։ Դեպքերի 15 ―25%ը ավարտ վում է մահով։ Երբեմն հիվանդությունը կարող է սկսվել փսխումուվ, մաշկի դեղնությամբ,հոգնածությամբ,ցավերով որովայնի շրջանում, մեզի մգությամբ։Սովորաբար հիվանդների մոտ առաջին կլինիկական նշանների արտահայտումը լինում է վարակումից 30 - 180 օր հետո։ Հնարավոր է Հեպատիտ B֊ով վարակում նաև ծծնդաբերության ընթացքում։

Վիրուսը փոխանցվում է բոլոր կենսաբանական հեղուկներից,մասնավորապես՝ արյան միջոցով։ Հիվանդությամբ վարակվելու ռիսկը մեծացնում են ներերակային թմրանյութեր օգտագործելը ,հաճախակի անկանոն սեռական հարաբերություններ ունենալը։Ռիսկը մեծ է նաև առողջապահության աշխատակիցների մոտ, հեպատիտ B֊ով վարակված հիվանդի հետ նույն տանը ապրողների մոտ,դիալիզ ստացող հիվանդների մոտ,դաջվածք ունեցողների մոտ։ Հեպատիտ B֊ով վարակման դեպքեր չեն դիտվել ձերքերը բռնելիս, համբուրվելիս, , հազալուց, փռշտալիս և կրծքով կերակրելիս։ Հիվանդությունը ախտորոշվում է վարակումից 30 - 60 օր ամենաուշը 6 ամսից հետո՝արյան մեջ վիրուսի և հակամարմինների հայտնաբերումով։ Հիվանդությունը կանխագերլվումէ վակցիանացիայով 1982 թվականից ։ Համախարհային Առողջապահական կազմակերպությունը (ՀԱԿ) արաջարկում է կատարել հենց կյանքի իսկ առաջին օրը,եթե դա հնարավոր է։Հաջորդ երկրորդ և երրորդ վակցինացիաները կարող են լիարժեք կանխարգելել հիվադության առաջացումը։Ավելի քան է 180 երկրներում Հեպատիտ B֊ի վակցինացիան ընդրկվում է պետական ծրագրի մեջ։

HBV վիրուս

խմբագրել

Պատկանում է հեպանդնավիրուսների ընտանիքին։Առանձնանում է իր բարձր կայունությամբ ,գերազանցելով HIV(Human Immunodeficiency Virus) մոտ 100 անգամ։ Կայուն է ՝

  • տարբեր ֆիզիկական և քիմիական ազդակների հանդեպ
  • բարձր(նույնիսկ եռացումը) և ցածր (բազմակի սառեցմանը) ջերմաստիճանի հանդեպ
  • երկարատև թթվային միջավայրում պահելը

Սենյակային ջերմաստիճանում հեպատիտ վիրուսը կարող է պահպանվել մինչև մի քանի շաբաթ,եթե նույնիսկ դա փոքրիկ չորացած արյան հետք է, կամ ածելի կամ ասեղի ծայրին մնացած արյուն։ Արյան շիճուկում +30°С ջերմաստիճանում այն կարող է պահպանվել մինչև 6 ամիս, −20°С ֊ում՝ 15 տարի , իսկ չոր շիճուկում՝ 25 տարի։ Ախտահանվում ՝ է HBV վիրուսը միայն ավտոկլավում 30 րոպեների ընթացքում՝համապատասխան բարձր ջերմաստիճանի(180°С ) և բարձր ճնշման ներքո(0,2 ՄՊԱ), և չորացնող պահարանում(cyxoжар)`120С ֊ում 30-40°С ֊ում րոպեում, 180°С 15-20 րոպեում, 60°С ֊ում 10 ժամում։

համաճարակաբանություն.

խմբագրել

Ըստ վիճակագրության 240 միլիոն հիվանդ է քրոնիկական հեպատիտ B-ով։ Տարեկան 780 000 մարդ մահանում է այս հիվանդությունից, որից 650 000-ը քրոնիկ ինֆեկցիայի հետևանքով առաջացած ցեռոզից, իսկ 130 000 ֊ը՝ սուր հեպատիտից։Առավել տարածված է աֆրիկյան երկրներում և Արևելյան Ասիայում ՝կազմելով մեծահասակների շրջանում 5֊10%, իսկ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում տարածվածությունը նվազագույնն է՝ 1%։ Ուստի ՀԱԿ֊ի համառ այս հիվանդությունը համարվում է լուրջ խնդիր։ Վիրուսը գտվում է արյան մեջ և տարբեր կենսաբանական հեղւկներում՝ թքում, սպերմայում, մեզում, դաշտանային արյան մեջ։ՈՒստի փոխանցումը լինում է մաշկ֊ լորձաթաղանթային և վերը նշված հեղուկների շփումից։Առավել մեծ է վարակվելու ռիսկը, երբ ունենք վնասված մաշկ կամ լորձաթաղանթ։

Փոխանցման ուղիները

խմբագրել
  1. Ուղղահայաց
  2. Հորիզոնական

ՈՒղղահայաց փոխանցումը տեղի է ունենում ծննադաբերության ժամանակ: Հոիզոնական փոխանցումը կարող է լինել՝

  • սեռական
  • կենցաղ֊կոնտակտային
  • պարէնտերալ, այսինքն որոշ բժշկական մանիպուլիացիաների ժամանակ, երբ ունենքն ոչ ճիշտ ախտահարված գործիքներ։

Սեռական եղանակով փոխանցումը ներկայումս առաջինն է՝անցնելով պարէնտերալ եղանակից։Այն հիմնականում հանդիպում է անկանոն սեռական կյանք վարող անձանց մոտ,հոմոսեքսուալների մոտ։

  • Կենցաղ֊կոնտակտային եղանակը դեղի է ունենում,երբ օգտվում են նույն ածելիների,լոգանքի պարագեների,մատնահարդարման պարագաների,սրբիչների օգտագործման դեպքում։

Պարէնտերալ փոխանցումը առավել հաճախ դիտվում է մատնահարդարման սենյակներում,Տատու սրահներում,արյան դիալիզի,հեմոլիզի ,ստոմատոլոգիական միջամտությունների,վիրաբուժական միջամտոթյունների ընթացքում և ցանկացած մ գործիքային միջամտության ժամանակ, եթե չեն պահպանվել ախտահանման կանոնները։

Պաթոգենեզ

խմբագրել

Ամենաախտածին ֆակտորը բերում է լյարդի հեպատոցիտներ մահվանը, հակամարմինների գրոհման հետեվանքով։Արդյունքում խանգարվում է լյարդի ֆունկցիան՝ առավելապես դետոքսիկացիոն և մասամբ սինթետիկ ։

Ընթացք

խմբագրել

Հիվանդության ինկուբացիոն շրջանը (վարակումից մինչև առաջին կլինիկական նշսանի ի հայտ գալու ժամանակահատվածը ) ընթացքը միջինում տևում է 12 շաբաթ,բայց կարող է տատանվել մինչև 2-6 ամիս։Ինֆեկցիոն պրոցեսը սկսվում է վիրուսի ներթափանցմամբ արյուն,որից հետո այն սկսում է բազմանալը,մինչև որոշակի կոնցենտրացիայի հասնելը,առաջացնում է սուր հեպատիտ։Սուր հեպատիտը սկվում է բարձր ջերմությամբ,գլխացավով, հոգնածությամբ,մարմնի կոտրվածության զգացումով։Հնարավոր է թեթև տենդային վիճակներ, հոդերում ցավեր,մաշկի ցանավորում։ Պատկերը օրեր անց փոխվում է առաջացնելով՝

  • ախորժակի կորուստ
  • սրտխառնոց,փսխում
  • մեզի մգացում
  • կղանքի գույնի բացացում
  • աջ ենթակողային հատվածում

Բժիշկը նշում է լյարդի և փայծախի մեծացում,լաբորատոր հետազոտման արդյունքում՝ արյան մեջ հայտնաբերվում է վիրուսին բնորոշ մարկերները, բիլիռուբինի բարձր մակարդակ, լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ։ Դեղնության ի հայտ գալուց հետո,կլինիկական նշսնները հետ են զարգանում մի քանի շաբաթվա ընթացքում (եթե հիվանդությունը չի ացնում քրոնիկ ձևի)։Այս փուլը հիվանդներից շատերի մոտ կարող է անցնել առանց բնորոշ կլինիկական նշանի՝դեղնության։Երբեմն կաբող է դիտվել միայն թուլություն և աշխատունակության նվազում։Այդ պատճառով էլ դեպքերի որոշ մասն է հայտնաբերվում։ ։Սուր հեպատիտը կարող է ավարտվել ՝

  1. վիրուսի էլիմինացիայով (դուրս բերմամբ ) 90% դեպքրում և կայուն իմնունիտետի առաջացմամբ։ Լյարդի ֆունկցիան վերականգվում է ամիսներ անց,սակայն մնացորդային բարդությունները ուղեկցվում են ամբողջ կյանքի ընթացքում։
  2. անցնում է քրոնիկ ձևին

Քրոնիկ հեպատիտ Քրոնիկ ձևը ավելի վտանգավոր է,քանի որ ընթանում է երկարատև,ալիքաձև,հաճախ սրացումներով, և սկզբնական շրջաններում բնորոշ են ոչ սպեցիֆիկ նշանները՝թուլությււն,ընդհանուր հոգնածություն։Ոստի հիվանդները, այս ամենին լուրջ չվերաբերվելով, ուշ են դիմում բուժ․ հաստատություններ։Երբեմն կարող է ուղեկցվել սրտխարնոցով,որովայնի վերին հատվածի ցավերով,հոդահին և մկանային ցավերով,փորլուծությամբ։ Հիվանդության ուշ փուլերում արդեն ունենում ենք սպեցեֆիկ նշանները՝

  • դեղնություն
  • մեզի մգեցում
  • մաշկի քոր
  • լնդերի արյունահոսություն
  • քաշի կորուստ
  • լյարդի և փայծախի մեծացում
  1. անոթային աստղիկներ

Կլինիկա

խմբագրել

Հիմքում ընկած է ինտոքսիկացիան,որը առաջանում ի լյարդի դետոքսիկացոին ֆունկցիայի խանգարման և խոլեստազի(լեղու կանգ) հետևանքով։Ինտոքսիկացիոն մեխանիզմի հիմքը կարող է լինել՝

  1. էկզոգեն ինտոքսիկացիա ֊սննդի ՝աղեստամոքսային ուղում մարսվելուց առաջացող
  2. էնզոգեն ինտոքսիկացիա֊սեփական բջիջներում մետաբոլիկ պրոցեսների հետևանքով առաջացացող,ինչպես նաև լյարդի հեպատոցիտների նեկրոզից առաջացող էնդօտոքսինների հետևանքով։

Քրոնիկ հեպատիտի ժամանակ լյարդում լայնածավալ նեկրոզի և ցեռոզի հետևանքով ամենարտահայտված սինդրոմը պորտալ հիպերտենզիայի սինդրոմն է ,որն առաջանում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի խաթարման հետևանքով անոթների ձգվածության արդյունքում։Քանի որ տոքսիկ նյութերի նկատմամբ ամենազգայուն են նյարդային բջիջները,ուստի արտահայտվում է ցերեբրոտոքսիկ էֆֆեկտը, թեթև ձևերի ժամանակ՝հոգնածությամբ և քնի խանգարմամբ, իսկ հիվանդության ծանր փուլերում՝գիտակցության խամգարումից մինչև լյարդային կոմայի առաջացմամբ։Բնորոշ են նաև երբեմն հեմորագիկ սինդրոմը և պոլիարթրիտը։

Ախտորոշում

խմբագրել

Վերջնական ախտորոշումը դրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքում( լյարդային ցուցանիշներով՝լյարդային ֆերմենտների՝ԱսԱտ, ԱլԱտ֊ի փոփոխություններ, հիմնային ֆոսֆատազա,բիլիռուբինի մակարդակով, վիրուսի ԴՆԹ֊ի անջատմամբ, շիճուկաբանական մարկերներով) HBV -ի ախտորոշիչ մարկերներն են՝

  1. Ռեպլիկացիոն ֆազայում֊ HBsAg, HBeAg, HBV DNA, հակա֊HBc IgG
  2. Ոչ (քիչ ) ռեպլիկացիոն ֆազայում֊ HBsAg, հակա֊HBc IgG
  3. Ենթակեղևային մուտանտները֊ HBsAg, հակա֊HBe, HBV DNA,հակա֊HBc IgG