Հուդա (եբրայերեն՝ יְהוּדָה‏, Իյեհուդա, եբրայերեն՝ אֶרֶץ יְהוּדָה‏‎, Էրեց-Իյեհուդա, «Իյեհուդայի Հող»)- ընդարձակ պատմական տարածք Իսրայելում, Սամարիայից (Շոմրոն) հարավ: Զետեղված է Իսրայելում, այդ թվում և «Վեցօրյա պատերազմ»-ի ընթացքում (1967) գրավված տարածքներում: Մինչև 1967 թվականը գտնվում էր Հորդանանի վերահսկողության տակ, միակողմանի կարգով անեքսիայի ենթարկած արաբա-իսրայելական պատերազմի` 1947—1949 թվականների արդյունքում: Մ.թ.ա 13-րդ դարի վերջում Քանանաը դարձավ հրեական ցեղերի համար ավետյաց երկիր, որոնց սեմիթական այլ ցեղերի` արամեացիների հետ միասին Վերին Միջագետքից տեղահանեցին: Քոչվոր ցեղերի համար, որոնք եկել էին անապատից, Պաղեստինը իսկականից կարող էր թվալ դրախտային անկյուն, թեկուզ իրականում այդ երկիրը կոնտրաստների երկիր է: Այստեղ կան և անապատներ, և պտղաբեր հովիտներ, և լեռնահովիտներ, և ճահիճներ, և ձյունագագաթ սարեր: Քանաանի երկիրը (այդպես են հին հրեաները անվանել Պաղեստինը), որտեղ Յահվե Աստվածը Աբրահամին պատվիրեց գնալ, բոլոր հրեաների, արամեացիների և արաբների առասպելական նախահորը, դարձավ աշխույժ խաչմերուկլ: Այստեղով անցնում էին կարևոր առևտրական ճանապարհներ, որոնք կապում էին հնագույն քաղաքակրթությունները:

Աստվածաշնրում առաջին անգամ հիշատակվում է որպես Հուդայի երկիր (Գիրք Երկրորդաց 34:2): Այդ ցեղին որպես բաժին տարածվում էր Մեռյալ ծովից մինչև Միջերկրական ծով (Նավ.15:1-12) և իր մեջ նեռարում էր Հուդայի անապատը, Հուդայի սարերը, Հուդայի ցածրադիր վայրերը (Շֆելատ-Իյեխուդա), սարերի զգալի մասը և Նեգեվի ցածրադիր վայրերը: Հնում Հուդան իրենից ներկայացնում էր Հյուսիսի լրիվ հակապատկերը: Անբարեհամբույր և անպտուղ, նա նման էր օազիսներով լեռնային անապատի: