Հենրիկ Ազատյան

Հենրիկ Գեւորգի Ազատյան (6 հունվար 1928թ.- 26 դեկտեմբեր 2013թ.) հայ քաղաքական և պետական գործիչ։ Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա գյուղում` ծառայողի ընտանիքում:


Կենսագրություն

խմբագրել

Հենրիկ Գեւորգի Ազատյանը ծնվել է 1928թ. Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա գյուղում` ծառայողի ընտանիքում:

1946 թ. Ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 1951 թվականին: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Երևանի 26 կոմիսարների կուսշրջկոմում` որպես հրահանգիչ:

1952-1953 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մարքսիզմ-լենինիզմի, փիլիսոփայության և քաղաքատնտեսության դասախոսական կադրերի պատրաստման կուրսերում:

1953-1957 թվականներին աշխատել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնում` որպես ասիստենտ և հետո ավագ դասախոս:

1957թ. մինչև 1986թ. աշխատանքի է անցել Հայաստանի կոմկուսի կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնում` հրահանգիչ, սեկտորի վարիչ, բաժնի վարիչի տեղակալ:

1986-1991 թվականներին աշխատել է Արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի նախագահ:

1991թ. աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների տեղեկատվության կենտրոնում` որպես ավագ գիտաշխատող:

2001 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող: Պարգևատրվել է պատվո նշան շքանշանով, մեդալներով և պատվոգրերով:

Երկու անգամ ընտրվել է ՀՄԿԿ 1 (36) և միավորիչ համագումարի պատգամավոր Մյասնիկյանի տարածքային կազմակերպությունից:

Աշխատություններ

խմբագրել

Հեղինակել է մի շարք գրքեր «Դանաշ Շահվերդյան»-ը (հայերեն), «Սուրեն Սպանդարյան» (ռուսերեն), «Բախտորոշ պայմանագրեր» (հայերեն,ռուսերեն և անգլերեն),«Հայերը միջազգային դիվանագիտական խաչմերուկներում» (հայերեն): «Երևանի Պետական Համալսարան » Միջազգային Հարաբերությունների Ֆակուլտետ 1945-1953 գրքի համահեղինակներից է: