Թոմաս Փեյնը անգլիացի դերասան է, ով ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի քսանմեկին: Նա հայտնի դարձավ իր «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում տարած Պոլ «Հիսուս» Ռովիայի դերի շնորհիվ: Թոմը ներկայումս խաղում է Մալկոն Բրայթիի դերը՝ «Անառակ որդի» հեռուստասերիալում:

Վաղ կյանք խմբագրել

Փեյնը ծնվել է Էսսեքսի Չելսֆորդ քաղաքում և մեծացել է Սոմերսեթի Բաթ քաղաքում, որտեղ նա հաճախել է Քինգ Էդվարդի դպրոցը: Նա հաճախել է խոսքի և դրամայի թագավորական կենտրոնական դպրոցը, որն ավարտել է 2005 թվականի հունիսին:

Կարիերա խմբագրել

2007 թվականի հունվարին Թոմն առաջին անգամ հայտնվեց Waterloo Road-ում՝ BBC-ի համար՝ խաղալով Բրետ Ասպինալի դերը։ Չնայած նրան, որ այդ ժամանակ նա 24 տարեկան էր, Փեյնը խաղաց 17-ամյա կերպարի դեր։  Նա մնացել է հեռուստասերիալում մինչև հաջորդ եթերաշրջանի ավարտը՝ 2008 թվականիի մարտը: Հետագայում պարզվեց, որ նա չի վերադառնա նոր եթերաշրջան, որը կսկսվեր 2009 թվականի հունվարին։

2009 թվականին Փեյնը խաղացել է Ջորջ Բեսթի դերը՝ «Լավագույնը. Նրա մոր որդին» ֆիլմում։

Փեյնն անվանվել է «Screen International's Stars of Tomorrow 2007»-ի աստղերից մեկը:

2012 թվականին նա նկարահանվել է «Բժիշկ» ֆիլմի գլխավոր դերում (հիմնված համանուն գրքի վրա)՝ Ստելլան Սկարսգորդի և Բեն Քինգսլի հետ:

Փեյնը 2 եթերաշրջանով նկարահանվել է «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում՝ 7-րդ եթերաշրջանից սկսած, իսկ 2019 թվականին՝ «Fox»-ի ՚«Անառակ որդի» հեռուստասերիալում՝ որպես սերիական մարդասպանի որդի:

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի վերջից Թոմը հանդիպում է երգչուհի Ջեննիֆեր Ակերմանի հետ: Հետագայում «Խոսող մեռյալները» հաղորդման մեջ նա խոստովանել է, որ նրանք արդեն նշանված են:

Նրա կրտսեր եղբայր Ուիլլ Փեյնը նույնպես դերասան է: