Արա Զոհրաբյան խմբագրել

Արա Գագիկի Զոհրաբյան (ապրիլի 12, 1978, Երևան, 7), փաստաբան, հասարակական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դասախոս։

Կենսագրություն խմբագրել

Կրթություն  

  • 1994-1999թթ. Երևանի Գլաձոր համալսարան իրավաբանական ֆակուլտետ
  • դիպլոմավորված մասնագետ

Գիտական կոչում

  • Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԺԲ.00.04,  2013թ., Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհուրդ
  • Թեման՝ «Ապացուցման միջոցների հիմնահարցերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում»

Աշխատանքային գործունեություն

  • 2021թ-ից ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն
  • 2016թ-ից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի անդամ
  • 2013-2021թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
  • 2013-2021թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ
  • 2013-2021թթ.՝ ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ
  • 2012թ-ից՝ ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս
  • 2012-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև 08.02.2012թ. համագործակցության հուշագրի շրջանակներում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի համակարգող
  • 2011-2013թթ.` Եվրոպայի խորհրդի «Արևելյան գործընկերության երկրներում իրավական բարեփոխումների աջակցություն» ծրագրի փորձագետ
  • 2010-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի առընթեր գիտավերլուծական կենտրոնի համակարգող
  • 2009թ-ից` «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ (այսուհետ` Գրասենյակ) ՍՊԸ, նախագահ
  • 2009-2021թթ.` Երևանի Գլաձոր համալսարան, դասախոս
  • 2007- 2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ
  • 2007-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ
  • 2006-2010թթ.` «Լոնդոն- Երևան Կօ» ապահովագրական ՍՊԸ, խորհրդի անդամ
  • 2005-2011թթ.` Երևանի «Մանց» համալսարան, դասախոս
  • 2002-2009 թթ.` Գրասենյակի գլխավոր տնօրեն
  • 2001թ-ից՝ փաստաբանական գործունեության արտոնագիր
  • 2000-2002թթ.` Գրասենյակի իրավաբան
  • 1999-2000թթ.` «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ, իրավաբան


Մասնագիտական կոչումներ

  • 2015թ. Փարիզի փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում
  • 2015թ. Մոնպելիեյի փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում

Ընտանեկան դրություն

  • Ամուսնացած է, ունի չորս երեխա՝ երեք որդի և մեկ դուստր


Հասարակական (մասնագիտական) գործունեություն

  • 2013թ. փաստաբան գործընկերների հետ միասին պայքարել են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագծի՝ փաստաբանների գրանցամատյանը արդարադատության նախարարության կողմից վարելու դրույթների ընդունման գործընթացի դեմ[1].
  • 2013թ. պայքարել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրինագծի դեմ[2].
  • 2017թ. գաղափարակիցների հետ պայքարել է «Ընտանեկան բռնությունների մասին» օրինագծի՝ ընտանեկան արժեքները վտանգող դրույթների ընդունման գործընթացի դեմ.[3]
  • 2017թ. փաստաբան գործընկերների հետ միասին պայքարել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նշանակելու հնարավորություն սահմանող օրինագծերի դեմ[4].[5]
  • 2017թ. փաստաբան գործընկերների հետ միասին պայքարել է փաստաբանական գործունեությունը ավելացված արժեքի հարկով լրացուցիչ գանձող օրինագծի դեմ.[6]
  • 2019թ. գաղափարակիցների հետ պայքարել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա)՝ ընտանեկան արժեքները վտանգող դրույթների ընդունման գործընթացի դեմ.[7][8]
  • 2020թ. գաղափարակիցների հետ պայքարել են «Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության մասին» եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա) (արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ն ծածուկ վավերացրել է)՝ մանկահասակների սեռական կրթության նախաձեռնության դեմ.[9][10]
  • 2020թ. գաղափարակիցների հետ նախաձեռնել են «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները, որը սակայն 44 օրյա պատերազմի պատճառով դադարեցվել է.[11]
  • 2020-2021թթ. պայքարել է Առողջապահության նախարարության կողմից հանրային բացօթյա տարածքներում դիմակ կրելու պարտականություն սահմանող նորմատիվ ակտերի դեմ[12].
  • 2021թ. գաղափարակիցների հետ ստեղծել են «Ազատ կամք» նախաձեռնությունը, որը պայքարում է պատվաստումների ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ դեմ[13].
  1. «ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋև». advocates.am (ամհարերեն). Վերցված է 2022-01-02-ին.
  2. «ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍԻՆ». advocates.am (ամհարերեն). Վերցված է 2022-01-02-ին.
  3. «ԿԱՅԱՑԱՎ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ». advocates.am (ամհարերեն). Վերցված է 2022-01-02-ին.
  4. «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ». advocates.am (ամհարերեն). Վերցված է 2022-01-02-ին.
  5. «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԴԱՏԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔԻ ԴԵՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆԱՐԿՈՒՄ». advocates.am (ամհարերեն). Վերցված է 2022-01-02-ին.
  6. Արա Զոհրաբյան. Փաստաբանական համայնքը դեմ է այս նախագծին, Վերցված է 2022-01-02-ին
  7. Ստամբուլյան կոնվենցիան հակասում է մեր սահմանադրությանը. Արա Զոհրաբյան, Վերցված է 2022-01-02-ին
  8. «Նույնասեռ անձանց միությունը հավասարեցվում է ընտանիք կոնցեպտին. Զոհրաբյան». infoport.am (ամհարերեն). 2019-11-02. Վերցված է 2022-01-02-ին.
  9. LLC, Helix Consulting. «Արա Զոհրաբյան. Ինչո֩ւ է Լանզարոտեի կոնվենցիան հրատապ կարգով ընդունվել արտակարգ դրության պայմաններում». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2022-01-02-ին.
  10. Ինչո՞ւ են ԼԳԲՏ համայնքից Լանզարոտեի և Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգը տանում. Արա Զոհրաբյան, Վերցված է 2022-01-02-ին
  11. «Ստեղծվել է Ազգային արժեքների պաշտպանության նախաձեռնություն».
  12. «Բաց տարածքում դիմակ կրելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է. Արա Զոհրաբյան | 24news». www.24news.am. Վերցված է 2022-01-02-ին.
  13. «Ստեղծվել է Ազատ կամք նախաձեռնությունը».