Կաչարկա (Rhynchites bacchus), երկարակնճիթների ընտանիքի բզեզ։ Պտղատու մշակաբույսերի վնասատու է։ Տարածված է Միջին և Հարավային Եվրոպայում և Ասիայում։ Մարմինը (երկար-ը՝ 4,5-6,5 մմ)՝ ծիրանագույնկարմիր՝ ոսկեգույն փայլով, գլխախողովակը, բեղիկները և թաթերը՝ մանուշակագույն։ Թրթուրը (եկարությունը՝ մինչև 9 մմ) անոտ է, դեղնասպիտակ՝ մուգ դարչնագույն գլխով։ Վնասում են թրթուրներն ու բզեզները։ Բզեզները գարնանը կրծում են կոկոններն ու ծաղիկները, վնասում կանաչ պտուղները, որոնց մեջ ձվադրում են, ապա կրծում պտղակոթերը, որի պատճառով պտուղները թափվում են։ Պայքարի միջոցառումները. աշնանը հողիվերափորում, փտող և չո րա ցած պտուղ ների ոչ նչա ցում, բող բոջ նե րի բաց ման շրջա նից մին չև կո կոն նե րի փտու մը բույ սե րի սրսկում՝ ակ տե լի կով, կար բո ֆո սով ևն