Մասնակից:AriesMik123/Ավազարկղ

Գեղագիտության Ազգային Կենտրոնի Փոքր Թատրոն-ը անկախ Հայաստանի երիտասարդական և նորարարական թատրոններից մեկն է: Թատրոնը հիմնադրվել է 20 տարի առաջ ռեժիսոր Վահան Բադալյանի կողմից ` ի սկզբանե որպես թատերական ստուդիա: Հիմնադրման առաջին օրից թատրոնի առաքելությունն է եղել ստեղծել բազմաժանր, ինքնատիպ, բարձր գեղարվեստական արժեք ունեցող բեմադրություններով հարուստ խաղացանկ, ինչպես նաև հարթակ դառնալ թատերական արվեստով հետաքրքված երիտասարդների համար, նրանց առաջարկելով զանազան կրթական ծրագրեր:

Հիմնադրումից ի վեր ԳԱԿ Փոքր թատրոնը սկզբունք է որդեգրել ստեղծել այնպիսի բեմադրություներ, որտեղ ներդաշնակորեն համադրված են ժամանակակից արվեստի բոլոր տեսակները ՝ դրամատիկական արվեստը միահյուսված է ժամանակակից պարի և վիդեոարտի տարրերով: նպատակ ունենալով ստեղծել ինքնատիպ բեմադրություններ, որոնք հետաքրքրական և գրավիչ են տարբեր գեղարվեստական ճաշակ ունեցող հանդիսատեսների համար: Փոքր Թատորնի ներակայցումները տարբեր տարիների արժանացել են ԱՐՏՎԱԶԴ մրցանակի:

Գործունեություն խմբագրել

2006-ից ի վեր ԳԱԿ. Փոքր Թատրոնը համագործակցելով մի շարք արտասահմանյան թատերական և պարային ընկերություների հետ, հաջողությամբ կազմակերպում է տարատեսակ վարպետության դասընթացներ և դասախոսություններ տեղացի երիտասարդ դերասանների և պարողների համար: Գործընկերների հետ համատեղ, թատրոնը նաև օտարազգի ուսանողներին հնարավորություն է ընձեռում անցկացնելու իրենց մասնագիտական փորձաշրջանը Հայաստանում: Ամենահաջողված համագործակցություններից մեկը սկսվել է 2008 թվականին, իտալական Վերսիլիադանցա մշակութային ընկերության հետ (գեղարվեստական ղեկավար` Անջելա Տորրիանի Էվանջելիստի), որի արդյունքում ստեղծվել են երկու համատեղ ներկայացումներ ` Յոթերորդ զգացողություն (2009) և SDD-Shakespeare Dead Dreams (2015): Հայաստանի և Իտալիայի տարբեր քաղաքներում ցուցադրություններից բացի այս ներկայացումները ցուցադրվել են նաև մի շարք հեղինակավոր կատարողական արվեստի փառատոնների պաշտոնական ծրագրերում:


Ներառական պարային խումբ[1] խմբագրել

ԳԱԿ Փոքր Թատրոնի վերջին տարիների կարևոր քայլերից է նաև Հայաստանում առաջին ներառական պարային խմբի հիմնադրումը, որտեղ կողք կողքի հանդես են գալիս հաշմանդամություն ունեցող և չունեցող կատարողները: Այդ ծրագիրը իրականացվել է Բրիտանական Խորհրդի և Մեծ Բրիտանիայում հայտնի Candoo պարային ընկերության աջակցությամբ: Պարային խումբն արդեն ունի երկու պարային բեմադրություն՝ Do Not Leave Me (2014) և HIRAETH (2015)[2]:

Միջազգային ճանաչում խմբագրել

2008-ից ի վեր ԳԱԿ Փոքր Թատրոն հաջողությամբ մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային թատերական փառատոնների և արժանացել մրցանակներ: Այցելած երկրներն են` Ռուդոլշտադ/Գերմանիա, Մոսկվա/Ռուսաստան, Սիբիու/Ռումինիա, Ֆլորենցիա/Իտալիա, Ֆելդկիռխ/Ավստրիա, Պարմա/Իտալիա, Կամպիլիա Մարիտտիմա/Իտալիա, Լինգեն/Գերմանիա, Լյուբլյանա/Սլովենիա, Բանյոնե/Իտալիա, Բոստոն/ԱՄՆ, Սալեռնո/Իտալիա, Պիզա/Իտալիա, Միլան/Իտալիա, Ալմաթի/Ղազախստան, Պապա/Հունգարիա, Վենետիկ/Իտալիա, Թուլուզ/Ֆրանսիա,Գլասգո/Միացյալ Թագավորություն:

Խելագարի հիշատակարանը (2007), Օֆելյայի Ստվերների Թատրոնը (2008), Մի լքիր ինձ (2015) և SHAKEսպիր (2016) ներկայացումների համար թատրոնը արժանացել է Ազգային Թատերական ԱՐՏԱՎԱԶԴ մրցանակների, տարվա լավագույն ներկայացում և լավագույն ռեժիսուրա անվանակարգերում:

Ներկայացումներ խմբագրել

Խելագարի հիշատակարանը խմբագրել

Խելագարի հիշատակարանը  առաջին դեմքով  ներակայացվող պատում է կառավարության գործակատար` Պոպրիսչինի մասին, ով աստիճանաբար ցնորվում է: Օրագրի սկզբում նա պատմում է իր ապրումների և ստորացումների մասին` փորձելով պատճառաբանել  իր արժանապատվության դեմ կատարված տարբեր ոտնձգությունները: Սակայն, որոշ ժամանակ անց բանականությունը տեղի է տալիս մոլորությանը: Պաշտոնական վերադասի պայծառ աղջկա՝ Սոֆիի  և իր ոչ հաճախակի  հանդիպումները այնպիսի ցնորքի մեջ են գցում նրան, որ նա պատահմամբ լսում է, թե ինչպես են երկու շներ քննարկում իր անհույս վիճակը: Նման պատրանքներն ավելի հաճախակի են դառնում և նա՝ որպես մխիթարություն,  նոր ինքնություն է ստեղծում: Ըստ դրա նա Իսպանիայի օրինական  թագավորն է, ով աքսորվել է իր թշնամիների կողմից: Պատմության ընթացքում երևում է, թե ինչպես է գլխավոր հերոսի մոտ խորանում փսիխոզը: Գոգոլի պատմվածքն այսօր էլ չի կորցնում իր արդիականությունը: Ներկայացումը լի է զավեշտով, դառը հումորով, անսպասելի գեղարվեստական լուծումներով և գլխավոր դերակատարի տպավորիչ խաղով:

SHAKEսպիր  խմբագրել

SHAKEսպիր ներկայացումը ներշնչված է Վիլյամ Շեքսպիրի չորս ողբերգությունների՝ Համլետ, Մակբեթ, Լիր Արքա և Օթելլո ողբերգություններից: Ռեժիսոր Վահան Բադալյանը, համագործակցելով խորեոգրաֆ Թամարա Այդինյանի և Փոքր Թատրոնի դերասանախմբի հետ, ներկայացնում են շեքսպիրյան հերոսների և նրանց ապրումների մի ամբողջ փունջ, որպես արտահայտչամիջոց ընտրելով ժամանակակից պարի և ֆիզիկական թատրոնի լեզուն: SHAKEսպիրը բազմաշերտ մի ճանապարհորդություն է շեքսիրյան հերոսների ճակատագրերի և ապրումների լաբիրինթոսում, որտեղ ակնհայտորեն զուգահեռներ են ընդգծվում նրանց զգացումների, հարաբերությունների, իրավիճակների և մարդկային տեսակների միջև: Այս ներկայացման մեջ սերը, կիրքը, դավաճանությունը, բռնությունն ու ուժը հասնում են իրենց գագաթնակետին առիթ դառնալով ցնորման և ճակատագրական որոշումների, որոնք յուրահատուկ իմաստ են ձեռք բերում հատկապես կյանքի և մահվան սահմանագծին:

Օֆելյայի Ստվերների Թատրոնը խմբագրել

Օֆելյայի Ստվերների Թատրոնը նոստալգիկ պատում է թատրոնի հուշարար Օֆելյայի մասին, ով ապրելով փոքր քաղաքում միշտ երազել է դերասանուհի դառնալու մասին: Սակայն նրա երազանքը այդպես էլ իրականություն չի դարձել չափից շատ ցածր ձայն ունենալու պատճառով: Այնուամենայնիվ Օֆելյան իր կյանքն ու սերը նվիրում է թատրոնին: Հուշարար աշխատելով նա իրեն խիստ երջանիկ է զգում մինչ այն օրը, երբ հայտնվում է առաջին կինոթատրոնը: Քաղաքային հմայիչ թատրոնը անմրցունակ լինելու պատճառով փակվում է: Դատարկ թատրոնի շենքին հրաժեշտ տալիս, Օֆելյան պատահաբար հայտնաբերում է միայնակ և մոռացված ստվերների, որոնց իր տուն հրավիրելով սովորեցնում է նրանց ներկայացումներ խաղալ: Տարիօրինակ կնոջ համբավ ձեռք բերելով, նա ի վերջո կորցնում է իր բնակարանը և ստիպված հեռանում փոքրիկ քաղաքից, ամեն ինչ նորից սկսելու երազանքով: Բայց պատահարի պատճառով նրա ստվերը նույնպես միանում է իր ստվերների խմբին:

Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը խմբագրել

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայի մասին փիլիսոփայական պատում, ով ձգտում է սովորել թռիչքի հետ կապված ամեն ինչ և տարված է կատարելագործվելու երազանքով: Կյանքի, չհասկացված լինելու, ներման և ազատության մասին տպավորիչ բեմադրություն՝ հիմնված Ռիչարդ Բախի համանուն վիպակի վրա:

Օդիլ խմբագրել

Այս ներկայացումը հիմնված է Եվրոպայում ամենահայտնի և սիրված հեղինակներից մեկի` Երիկ-էմանուել Շմիդի <<Ինքնակոչը>> վիպակի  վրա: Մի կին լրտեսում է տարեց կնոջ միարժամանակ նրա տան մեջ գտնվելով: Հանդիպումից  վախեցած, կինը զանգահարում է ոստիկանություն՝ օգնություն խնդրելու: Ոստիկանական հետաքննությունը ոչինչ չի հայտնաբերում, բայց կինը շարունակում է ժամանակ առ ժամանակ հայտնվել` վերադասավորելով տարեց կնոջ կյանքը և ունեցվացքը: Մասամբ առեղծվածային, մասամբ ռոմանտիկ և մասամբ  կյանքի կուտակումների արտացոլում, ամենայն հավանականությամբ այս պատմությունը ամենա սուր բարոյախոսությունն ունի:  Մեր պատասծանների համար որոնումը միգուցե և պտուղներ չտա ընդհանրապես, քանզի մենք չենք տեսնում այն պատասխանները որոնք մեր աչքերի արջև են:

Պիեռո խմբագրել

Պատմությունը սկսվում է թշվառ Տիկին ԼեֆռՎռեի այգուց տասներկու  սոխերի գողությամբ: Գյուղացիները նրան առաջարկում են  շուն պահել՝ նմանատիպ ներխուժումներից պաշտպանվելու համար: Համաձայնելով, նա Պիեռ անունով տարօրինակ և փոքրամարմին շուն է բերում: Սակայն, թշվատ կինը չի կարողանում դիմիանալ փոքրիկ շան ծախսատարությանը և վերջնականապես նրա համբերության բաժակը լցվում է, երբ գյուղի տեսուչը  շանը պահելու համար ամսավճար է պահանջում::Ներկայացումը անկանխատեսելի  է, լի հեգնանքով ու զավեշտալի կերպարներով: Անդիմադրելիորեն զվարճալի այս ներկայացումը կիրառում է ռիթմի յուրահատուկ զգացողություն և մինիմալիստական լուծումներ, որ համաված է երգիծական երկխոսություններով ու պարային տեսարաններով:

Ne Me Quitte Pas խմբագրել

Ներառական պարային ներկայացում հիմնված  հայտնի ֆրանսիական  Ne Me Quitte Pas երգի վրա:Սիրո, նոստալգիայի, հիշողությունների և դավաճանության մասինպարային համարները զուգորդվում են պարողների անկեղծ հարցազրույցների ձայնագրությունների հետ: Ներկայացման պարային կոլեկտիվը հիմնադրվել է 2014 թվականին որպես Բրիտանական խորհրդի <<Պարի’ր առանց սահամնաչակումների>> ծրագրի մաս, որի նպատակը Հայաստանում ներառական առաջին պարային խումբ ստեղծելն էր: Կոլեկտիվը խթանում է հաշմանդամություն ունեցողների մասնակցությունը ներկայացումներին հաշմանդամություն չունեցող արտիստների հետ:

Հիրաեթ խմբագրել

Հիրաեթը ուելսերեն նշանակում է հայրենաբաղձություն` մեծ ցանկություն վերադառնալ տուն կամ երկիր, որը երբևէ չես տեսել:Հայրենաբաղձության և կորսված պատկանելիության գաղափարն արտահայտող բառեր կան մի շարք լեզուներում, ինչը նշանակում է, որ այս երևույթը համընդհանուր է: Պատերազմի, աքսորի ու ապաստարանի կարիքի աճի հետ մեծանում է նաև այս բառերի կիրառությունը: Այս բեմադրությունը ներկայացվում է Հայաստանում առաջին ներառական պարային խմբի կողմից, որը միավորում է հաշմանդամություն ունեցողներին և չունեցողներին: Նրանք համագործակցում են պատմելու հայ ժողովրդի ցավոտ, բայց միևնույն ժամանակ հատկանշական պատմությունը, նրանց կարոտն  առ կորուսյալ հայրենիք և նոր երկրներում ինքնություն ձեռք բերելու ջանքերը:

Յոթերորդ զգայարան խմբագրել

Համատեղ ներկայացում  ԷնՍԷյ Փոքր Թատրոնի և Իտալիայի Վերսիլիադանզա մշակութային ընկերության միջև:Յոթերորդ զգայարանը պարային և թատերականներկայացում է ոգեշնչված 10-րդ դարի հայ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գ. Նարեկացու <<Մատեան Ողբերգության>> գրքով: Ներկայացումը փորձում է բացահայտել մարդկային խղճի զգացման առեղծվածը:Այն համատեղում է ինտենսիվ  շարժումները, նորարարարական հոլովակների և ձայնային էֆֆեկտների  հետ: Այս ներկայացումը շրջագայել է ողջ Եվրոպայում:

Զգացմունքների ցուցասրահ խմբագրել

<<Զգացմունքների ցուցասրահ>>-ը տեղայնացված ներկայացում է, ճամբորդության նման, որը հանդիսատեսին տանում է թանգարանի տարբեր հատվածներ, ականատեսելու <<ցուցանմուշներ>>, որոնք առաջացնում են ուժգին զգացմունքներ` սեր, վախ, տխրություն, խիզախություն, գարշանք, ուրախություն և այլն:Մասնակիցները հիմնականում պասիվ դիտորդներ են, բայց երբեմն հրավիրվում են մասնակցելու ներկայացմանը: <<Զգացմունքային>> ցուցանմուշները օգտագործում են երաժշտություն և տեքստ անուղակիորեն արտացոլելու որոշակի զգացմունքների գամմա, կապված Հայոց Ցեղասպանության իրադարձությունների հետ:

Մատենագրություն խմբագրել

  1. «Հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական թատերախումբը` Շոտլանդիայի Tramway's Unlimited փառատոնին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017-08-03-ին.
  2. «Unlimited: NCA Small Theatre: Hiraeth - Disability Arts Online». Disability Arts Online (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-08-03-ին.