Դպրոցի Պատմություն

խմբագրել

Նոր շունչ

խմբագրել

1996 թ. սեպտեմբերի 9-ին ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Լևոնի Սարգսյանի և Ոստանիկ Զավենի Մարուխյանի նախաձեռնությամբ, կրթահամալիրի գիտխորհրդի որոշմամբ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղին կից հիմնադրվեց հենակետային վարժարանը: 1996-1997 թթ. առաջին տնօրենը Մ.Մ. Սիմոնյանն էր: Այդ նախաձեռնությունն այնքան մեծ ոգևորություն առաջացրեց ամբողջ Լոռու մարզում, որ առաջին իսկ տարում դիմորդների թիվը զգալիորեն գերազանցեց նախատեսված թվին:

1997 թ. տնօրեն է նշանակվել տ. գ. թ., դոցենտ Ա.Գ. Խառատյանը և այդ պաշտոնավարել մինչև 2009-ը: 2009-2010 թթ.-ից տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ա. Հ. Սիրադեղյանը:

Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2011 թ. հուլիսի 7-ի որոշումը և ՀՊՃՀ սեպտեմբերի 08-ի հրամանը՝ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի հենակետային վարժարանը սեպտեմբերի 1-ից վերանվանվեց Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի և ներառվեց կառուցվածքային ստորաբաժանման մեջ: Ավագ դպրոցն ունի բնագիտամաթեմատիկական հոսքի ֆիզմաթ ենթահոսք (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցմամբ):

Դպրոցի առաքելությունն է զարգացնել կրթության առաջնային արժեքները, սովորեցնել աշակերտներին կիրառել ստացած գիտելիքները և կերտել ապագայի ուրվագիծը: Ավագ դպրոցը ավանդական և այլընտրանքային մեթոդների զուգորդմամբ իրականացնում է հանրակրթական ծրագրեր:

Հիմնադրման առաջին իսկ օրվանից այստեղ դասավանդում են բանիմաց և փորձառու ուսուցիչներ, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, դոկտոր: Այս հիանալի մանկավարժական կազմը 20 տարիների ընթացքում իր ամբողջ ուժն ու տաղանդը ներդնում է աշակերտներին կրթելու գործում, կրթական ծառայությունների շուկայում հաջողությամբ իրականացնում է ուսուցում: Պահպանելով իր հին ու լավ ավանդույթները` փնտրում է նոր ճանապարհներ: Այսօր ավագ դպրոցն ունի 15 ուսուցիչ և 140 աշակերտ: Դպրոցն ունի նաև իր դրոշն ու հիմնը:

Ներկայումս ավագ դպրոցը համագործակցում է մայր բուհի և նրա մասնաճյուղերի հետ: 20-ամյա պատմությունը վկայում է, որ այս ձեռնարկումը լիովին արդարացված է, քանզի Պոլիտեխնիկի ուսանողների ստվար մասը կազմում են նախկին վարժարանի, այժմ՝ ավագ դպրոցի շրջանավարտները: Հաստատությունը կարողանում է լիակատար օգտվել համալսարանի հարուստ նյութատեխնիկական բազայից՝ լաբորատորիաներից, օնլայն կաբինետներից :

Խաղեր և ծրագրեր

խմբագրել

1996 թ.-ից մինչ այսօր վարժարանը տվել է 1000-ից ավելի շրջանավարտ, որոնց շուրջ 97 տոկոսը հենց նույն տարին ընդունվել է Հայաստանի Հանրապետության պետական բուհեր, իսկ նրանց գերակշռող մասը՝ ճարտարագիտական համալսարան: Այստեղ գործում է ռոբոտատեխնիկական խմբակ, որը ղեկավարում է Ա. Բալյանը: Խմբակի անդամները ներկայանում են հետաքրքիր աշխատանքներով և ակտիվորեն մասնակցում են DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթներին, Scratch ծրագրով գրում են բազմաթիվ խաղեր («Դիպուկահար», «Պատերազմ Արցախի համար», «Քաջ մարտիկը», «Դեղատուն» և այլն), ստանում մրցանակներ: Դրան զուգահեռ պատրաստել են մի քանի տիպի ռոբոտներ («Մաքրուհի», ական փնտրող ռոբոտ), ներկայացել տարբեր ցուցահանդեսներում և ստուգատեսներում ստացել մրցանակներ:

ՀԱՊՀ ՎՄ ավագ դպրոցի առավելությունը մյուս ավագ դպրոցների նկատմամբ այն է, որ մենք ակտիվորեն համագործակցում ենք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ: Աշակերտներին հնարավորություն է տրվում մասնակցելու ծրագրավորման տարբեր դասընթացների (C (basic), C++(basic), Python(basic), HTML(5) Fundamentals, CSS Fundamentals, PHP Fundamentals):

Ավագ դպրոցը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված մրցույթին: 2014թ. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը, իրականացնելով դասընթացներ, անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն տվեց աշակերտներին, որի արդյունքում դպրոցը ստացավ դրամաշնորհ, և վերանորոգվեց համակարգչային դասարան: Այսուհետև դասերից հետո այդ լաբորատորիան տրամադրվում է համայնքի` սոցիալապես անապահով պայմաններում գտնվող աշակերտներին, որոնք իրենց տանը համակարգիչ չունեն:

Շրջանավարտներ

խմբագրել

Մեր շրջանավարտներից հինգը գիտությունների թեկնածուներ են:

  1. Խառատյան Գերաս`տնտեսագիտության թեկնածու: Ավարտել է ՀՊՃՀ-ի մագիստրատուրան: Գերմանիայի Դաշնության Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի մագիստրատուրան «Ֆինանսներ և դրամ» մասնագիտությամբ, սերտիֆիկացված ֆինանսական վերլուծաբանների միության անդամ է, աշխատում է ներդրումային բանկում որպես պորտֆելի կառավարիչ:
  2. Գրիգորյան Արտյոմ`տնտեսագիտության թեկնածու: Ավարտել է ժող. տնտեսության ինստիտուտը, Վանաձորի ավագանու անդամ է:
  3. Ասրյան Արսեն`տնտեսագիտության թեկնածու: Ավարտել է ժող. տնտեսության ինստիտուտը:
  4. Աղաբաբյան Լուսինե` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Աշխատում է ՀԱՊՀ ՎՄ-ում: Հումանիտար առարկաների և մարմնակրթության ամբիոնի վարիչն է:
  5. Կաիկչյան Օհան`տնտեսագիտության թեկնածու: Աշխատում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի “Wels Fargo” բանկում:
  6. Արտերկրում սովորած և ավարտած շրջանավարտներն են`
  7. Խառատյան Դավիթ: Ավարտել է Պորտուգալիայի Բրագանսա քաղաքի պոլիտեխնիկական համալսարանը և ստացել երկակի դիպլոմ «Բիզնեսի կառավարում» մագիստրոսի որակավորում:
  8. Սարգսյան Արամ`ավարտել է Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանը, ճարտարագիտության մագիստրոսի որակավորում:
  9. Նազարյան Զաքար` 2011-ին ընդունվել և ավարտել է Բարսելոնայի EAE բիզնես դպրոցի մագիստրատուրան, 2013 թ. ստացել է Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանի միջազգային բիզնես մագիստրոսի որակավորում: 2013 թ.-ին յուրացրել է Psicoanaliz EPBCN իսպաներեն՝ Centro Civic կուրսը` ստանալով հոգեվերլուծաբանի որակավորում:

Մեր շրջանավարտներից երեքը` Դոխոյան Վահեն, Սիմոնյան Դավիթը և Գրիգորյան Արտյոմը Վանաձորի ավագանու անդամներ են:

Աձնակազմ

խմբագրել

Տնօրեն

խմբագրել

ԱՐՄԵՆ ՀՐԱՉԻԿԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

խմբագրել

Ծնվել Է 1957 թ. Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում: 1974 թ-ին. ավարտել է Կոթիի միջնակարգ դպրոցը: Դպրոցում ցուցաբերել է բարձր առաջադիմություն, աչքի է ընկել ֆիզիկա-մաթեմատիկական առարկաներից, զբաղվել է սպորտով և ակտիվորեն մասնակցել դպրոցի հասարակական գործունեությանը, եղել դպրոցի կոմերիտական կազմակերպության քարտուղար:

1974թ.-ին ընդունվել է Երևանի թիվ 1 տեխնիկական ուսումնարան և ավարտել կարմիր դիպլոմով:

1975թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը:

1980թ.-ին հաջողությամբ ավարտել է համալսարանը, ստացել է մաթեմատիկոսի որակավորում և ուղեգրով աշխատանքի է նշանակվել Վանաձորի (Կիրովականի) «Ավտոմատիկա» գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ:

1983թ.-ին տեղափոխվել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղ՝ ընդունվել աշխատանքի որպես ,,Հաշվողական տեխնիկայի,, ամբիոնի լաբորանտ, 1985թ.-ին անցել ավագ լաբորանտի հաստիքի: 1987թ.-ին մրցույթով ընտրվել է նույն ամբիոնի ասիսստենտ: 1993թ.-ին աշխատանքային պայմանագրով նույն ամբիոնում նշանակվել է որպես դասախոս և 2007թ.-ին արտաքին համատեղության կարգով փոխադրվել «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոն` որպես դասախոս :

2005թ.-ին արտաքին համատեղությամբ անցել է աշխատանքի՝ որպես ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի հենակետային վարժարանի փոխտնօրեն:

2007թ.-ի սեպտեմբերի 14-ից նույն վարժարանում նշանակվել է հիմնական աշխատանքի՝ որպես փոխտնօրեն և միաժամանակ դասավանդել մաթեմատիկա՝ ներքին համատեղությամբ:

2009թ.-ից դեկտեմբերից նշանակվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն:

Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Փոխտնօրեն

խմբագրել

ՀԱՍՄԻԿ ՎԱՉԱԳԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

խմբագրել

Ծնվել Է 1961 թ. հուլիսի 17-ին Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն գյուղում, ծառայողի ընտանիքում:

1968-1978 թթ. սովորել է Կիրովականի N6 միջնակարգ դպրոցում:

1977-1981 թթ. սովորել է Կիրովականի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ դաշնամուրային բաժնում:

1982-1987 թթ. սովորել է ՌԴ Պյատիգորսկի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում՝ «Անգլերեն լեզու» մասնագիտությամբ:

1981-1998 թթ. աշխատել է Կիրովականի N1 երաժշտական դպրոցում՝ որպես դաշնամուրի դասատու:

1987-1989 թթ. համատեղությամբ աշխատել է Կիրովականի շինարարական տեխնիկումում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:

1993-1994 թթ. համատեղությամբ աշխատել է ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրում՝ որպես անգլերեն լեզվի դասախոս:

1996 թվից առ այսօր աշխատում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի «Հումանիտար գիտությունների և մարմնակրթության» ամբիոնում՝ որպես անգլերենի դասախոս:

Հեղինակ է 16 գիտամեթոդական աշխատանքների, որոնցից 3-ը մեթոդական ձեռնարկներ են:

2000 թ-ից համատեղությամբ աշխատում է ՀՊՃՀ –ի Վանաձորի մասնաճյուղին կից հենակետային վարժարանում, որը 2010 թ-ից վերանվանվել է ավագ դպրոց:

Ավագ դպրոցի փոխտնօրենն է 2011 թ. սեպտեմբերից:

2013թ. հուլիսին մասնակցել է Գերմանիայի Կոբլենց-Լանդաու համալսարանում կազմակերպված ամառային դպրոցի դասընթացներին հետևյալ ուղղություններով. Կրթական վերջնարդյունքներ, բարձրագույն կրթության քաղաքականություն, տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ, գործաբանական մոտեցում և հաջողությամբ ավարտելու համար ստացել է վկայական:

ՀՊՃՀ-ի 75-ամյակի և 80-ամյակի կապակցությամբ ի գնահատումն Համալսարանում արգասաբեր աշխատանքային գործունեության արժանացել է ՀՊՃՀ շնորհակալագրերի:

2013թ. նոյեմբերին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Գործաբանական իրազեկության զարգացման հիմնախնդիրը տնտեսագիտական կողմնորոշման գործարարական անգլերենի դասընթացում»՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Ուսուցիչներ

խմբագրել

Մխիթարյան Լյուդմիլա Նիկոլայի

խմբագրել

Ռուսաց լեզվի ուսուցչուհի

Ծնվել է 1951 թ. հուլիսի 13-ին: 1958-1962 թթ. սովորել է Ալմա-Աթայի ռուսական միջնակարգ դպրոցում: 1962-1968 թթ. սովորել և ավարտել է Լենինականի Կիրովի անվան (թիվ 2) ռուսական դպրոցը: 1968-1972 թթ. սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Ռուսաց լեզվու և գրականություն» մասնագիտությամբ: 20.08.1972-10.09.1979 թթ. աշխատել է Լենինականի թիվ 33 դպրոցում ՝ռուսաց լեզվի ուսուցչուհի: Աշխատանքի ընթացքում ժողկրթբաժնի ատեստացիոն հանձնաժողովի կողմից պարգևատրվել է պատվոգրով: 1979-ին տեղափոխվել է Կիրովական և մրցույթով ընտրվել ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի «Ռուսաց և օտար լեզուների» ամբիոնում՝ որպես դասախոս: 01.09.1997 թ-ից համատեղության կարգով աշխատել է ՀՊՃՀ Վանաձորի հենակետային վարժարանում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: 01.09.2011 թ-ից հիմնական աշխատում է նույն վարժարանում, որն այժմ վերանվանվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոց: 2012 թ.-ին մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական: Հրատարակել է 22 գիտական աշխատանք (հոդվածներ, թեզիսներ), ուսումնական 5 ձեռնարկ, որոնք բոլորը հաստատված են ԿԳ նախարարության կողմից: Վերջին հոդվածը լույս է տեսել 2013 թ.-ին՝ «Русский язык в Армении» ամսագրում: Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Անահիտ Աղաբեկի Օդաբաշյան

խմբագրել

Քիմիա-Կենսաբանության ուսուցչուհի

Ծնվել է 1958թ. Լենինական քաղաքում (այժմ` Գյումրի)` մանկավարժների ընտանիքում: Սովորել և ավարտել է Կիրովականի թիվ 13 դպրոցը: 1982թ.-ին ավարտել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) Պետական մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանության ֆակուլտետը: Ուսումնառության տարիներին զուգահեռ աշխատել է Կիրովականի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումում` որպես լաբորանտ: 1984թ.-ից մինչև 1997թ.-ը աշխատել է Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցում` որպես կենսաբանության ուսուցչուհի: 13-րդ դպրոցում աշխատելու տարիներին զուգահեռ 1996-2001թթ. աշխատել է Վանաձորի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 կրթահամալիրի ավագ դպրոցում` որպես կենսաբանության ուսուցչուհի, իսկ դրան զուգահեռ 1996թ.ին, երբ կազմավորվեց ՀՊՃՀ-Ի Վանաձորի մասնաճյուղի հենակետային վարժարանը, աշխատել է այդ նույն վարժարանում մինչև օրս: Մասնակցել է քաղաքում կազմակերպված մանկավարժական ընթերցումներին, բնապահպանական միջոցառումներին և արժանացել խրախուսանքների, դիպլոմների և հավաստագրերի: Մասնակցել է քաղաքային առարկայական օլիմպիադաներին: Եղել է ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների հանձնաժողովի անդամ: Լոռու մարզպետի կողմից արժանացել է լավագույն ուսուցչի կոչմանը: Մասնակցել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և անվտանգ վարքագիծ» դասընթացին, ստացել է վկայական, որով կարող է դասավանդել այդ դասընթացը: 2013թ. մասնակցել է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և ատեստավորվել է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Էմիլյա Վոլոդյայի Մարտիրոսյան

խմբագրել

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Էմիլյա Վոլոդյայի Մարտիրոսյանը ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է 2012 թ. սեպտեմբերից: Ծնվել Է 1957 թ. ապրիլի 16-ին Երևանում: 1968-1978 թթ. սովորել է Կիրովականի հ.23 միջնակարգ դպրոցում: 1977 թ. ընդունվել և 1982թ. ավարտել է Կիրովականի Պետական մանկավարժական ինստիտուտի լրիվ դասընթացը «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ: Ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է անցել Վանաձորի տարբեր դպրոցներում: 1975թ. թիվ 12 միջնակարգ դպրոցում, 1987թ. թիվ 20 միջնակարգ դպրոցում, 1992թ. թիվ 4 միջնակարգ դպրոցում, 2004թ.–ից աշխատում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի «Հումանիտար առարկաներ և մարմնակրթություն» ամբիոնում որպես հայոց լեզվի դասախոս: 2012թ. աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում:

Տաթևիկ Ռաֆիկի Աշուղաթոյան

խմբագրել

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Ծնվել է 1981 թ.-ին Սպիտակի տարածաշրջանի Մեծ Պարնի գյուղում: 1997 թ. ավարտել է Վանաձորի Ս. Աբովյանի անվան թիվ 1 վարժարանը:

2003 թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ: 2004 թ.-ին աշխատել է «Վանատուր» թերթում: 2005-2006-ին աշխատել է «Լոռու մարզ» թերթում նախ՝ որպես բաժնի վարիչ, հետո՝ պատասխանատու քարտուղար: 2006-2012 թթ. աշխատել է ՎՊՄԻ-ում՝ որպես լրատվության պատասխանատու, 2013-ին՝ լրագրության դասախոս: 2012-ի սեպտեմբերից առ այսօր համատեղությամբ աշխատում է «Լոռու մարզ» թերթում՝ որպես սրբագրիչ: 2013 թ. դեկտեմբերի 19-ից «Հայոց լեզու և գրականություն» է դասավանադում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում: 2007 թ.-ին որակավորման քննություններ է հանձնել «Ինֆորմատիկա» և «Փիլիսոփայություն» առարկաներից: Մասնակցել է մի շարք դասընթացների: 2005 թ.՝ «Տարածաշրջանային ժուռնալիստիկայի զարգացումը Հայաստանում» (Լոնդոնի պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ), 2010 թ.՝ Կառավարման պլանավորում (ՎՊՀ), 2011 թ.՝ «Քաղաքացիական ակտիվություն նոր մեդիայի միջոցով» («Եվրասիա» համագործակցության հիմնադրամ), 2011 թ. ՝ հայագիտական արշավային դասընթաց «Հայոց լեզվի և մշակույթի ակունքներն ու պատմական զարգացումը» (ղեկավար՝ Լեյդենի (Նիդերլանդներ) համալսարանի պրոֆեսոր Հրաչ Մարտիրոսյան) և այլն:

Արևհատ Արտիկի Պապոյան

խմբագրել

Մաթեմատիկայի ուսուցչուհի

Ծնվել է 24.02.1978թ.-ին, Լոռու մարզի Դսեղ գյուղում, մանկավարժների ընտանիքում: 1985-1995թթ.սովորել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 միգնակարգ դպրոցում: 1986-1993թթ. սովորել է թիվ 4 երաժշտական դպրոցում: 1995-2000թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ՎՊՀ ֆիզ-մաթ ֆակուլտետի մաթեմատիկայի առկա բաժինը` ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: 2000-2001թթ. աշխատել է «Սանահին» կառավարման ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում` որպես մաթեմատիկայի դասախոս: 2001-2003թթ. աշխատել է Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: 2003-2010թթ. աշխատել է ՎՊՀ ֆիզ-մաթ ֆակուլտետի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում` որպես դասախոս: 2010թ. մասնակցել է «Ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակավորումների բարձրացում» ծրագրում ներառված դասընթացներին, ստացել համապատասխան հավաստագիր: 2011թ.-ից մինչ օրս աշխատում է ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում` որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: 4 գիտա-մեթոդական հոդվածների հեղինակ է: Ունի մեկ որդի:

Նառա Էդուարդի Աղամովա

խմբագրել

Դպրոցի գործավար:

Ծնվել Է 1976 թ. օգոստոսի 22-ին Կիրովականում: 1983-1993 թթ. սովորել է Կիրովականի հ.11 միջնակարգ դպրոցում: 2005 թ. ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի օտար լեզուների բաժինը: Ունի երկու երեխա:

Մարթա Գալստյան

խմբագրել

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ:

Ծնվել Է 1984 թ. մայիսի 30-ին Կիրովական քաղաքում: 1990-1998 թթ. սովորել է Կիրովականի N9 միջնակարգ դպրոցում, 1998-2000 թթ. սովորել է ՎՊՀ հենակետային վարժարանի ֆիզմաթ հոսքում: 1990-1997թթ. սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2000-2005 թթ. սովորել է ՎՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժնում և ստացել ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արմենուհի Ղազարյան

խմբագրել

Անգրելեն լեզվի ուսուցչուհի

Ծնվել է 08.04.1984թ.-ին ք. Վանաձորում:

1991-2001-ին սովորել է Վանաձորի թիվ 20 դպրոց-վարժարանում:

2001-2006 Սովորել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզուների բաժնի անգլիական բաժնում:

1991-1998-ին սովորել և գերազանցությամբ ավարտել է Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:

1993-1997-ին սովորել է Վանաձորի պարարվեստի դպրոցում:

2008-2013-ին ձևակերպվել է որպես հայցորդ Երևանի Խ.Աբովյանի անվան մանակավարժական համալսարանի դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (անգլերեն լեզու) ամբիոնում:

2006-ից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում որպես անգլերեն լեզվի դասախոս, 2011-ից` նույն մասնաճյուղի ավագ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի և հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ:

10 գիտական հոդվածների և 1 ուսումնական ձեռնարկի հեղինակ է, մանկավարժական գիտությունների թեկնածու (անգլերեն լեզվի դասավանդման եվ դաստիարակության մեթոդիկա մասնագիտությամբ):

Ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ դուստր:

Լուսինե Սարգսյան

խմբագրել

Ֆիզիկայի ուսուցչուհի

Ծնվել է 1987թ. օգոստոսի 11-ին, Վանաձոր քաղաքում:

2004թ. ավարտել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:

2009թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը` ստանալով «Ֆիզիկա» մասնագիտությամբ բակալավրի որակավորում:

2011թ. գերազանցությամբ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը` ստանալով «Ֆիզիկա» մասնագիտությամբ մագիստրոսի որակավորում:

2011-2014թ. աշխատել է Լոռու մարզի Գեղասարի միջնակարգ դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցչուհի: 2014թ. ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն:

2014թ. սեպտեմբերի 1-ից մինչ օրս աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցչուհի և բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նախագահ:

2015թ. դեկտեմբերի 19-ին ընտրվել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Արհեստակցական կազմակերպության» նախագահ:

2016թ. մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական:

Արմինե Փարսադանյան

խմբագրել

Պատմության և հասարակագիտության ուսուցչուհի

1994-1999թթ գերազանցությամբ ավարտել է ՎՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետը:

2001թ.-ից աշխատել է երկրագիտական թանգարանում որպես գիտաշխատող:

2004թ-ից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Առաքելյան Մարտիկ Հրանտի

խմբագրել

Հանրահաշվի և երկրաչափության ուսուցիչ

Ծնվել է 1960թ. մայիսի 11-ին:

1977թթ. ավարտել է Վանաձորի թիվ 5 միջնակարգ դպրոցը:

1981թ. ավարտել է ՎՊՄԻ <<ֆիզմաթ>> ֆակուլտետը: 1994-2010թթ. աշխատել է Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ և փոխտնօրեն ուսումնական գծով: 2010-2016թթ. աշխատել է Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 2016 թ-ից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ հանրահաշվի և երկրաչափության ուսուցիչ:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Արտակ Ղոչիկյան

խմբագրել

Ֆիզիկայի ուսուցիչ

Ծնվել է 1952թ. հունվարի 1-ին Սպիտակ քաղաքում:

1976թ.-ին ավարտել է ԵՊՀ-ը և ստացել ֆիզիկոսի որակավորում:

1977թ.-ից աշխատել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղում որպես ավագ դասախոս:

1996թ.-ից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արաքսյա Բալյան

խմբագրել

Ինֆորմատիկայի ուսուցչուհի

Ծնվել է 1974թ․ սեպտեմբերի 18-ին ք․ Կիրովականում, մանկավարժի ընտանիքում։

1981-1991թթ․ գերազանցությամբ սովորել է Գայի անվան թիվ 21 դպրոցում, այն ավարտել մեդալով։

1982-1989թթ. սովորել է Կիրովականի թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում։

1991թ․ ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, 1996թ․ ավարտել այն՝ ստանալով ֆիզիկոսի, ուսուցչի որակավորում։

1998-2003թթ․ աշխատել է Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում՝ որպես ծրագրավորող-օպերատոր, ինֆորմատիկայի ցիկլի դասախոս, համատեղությամբ՝ համալսարանին կից վարժարանի ֆիզիկայի ուսուցչուհի։

2003-2004թթ․ աշխատել է «ԻնտերՍերգուս» ՍՊԸ-ում, որպես համակարգչային մասնագետ և դասընթացավար։

2004-2008թթ․ աշխատել է «Ռոսեր Պլյուս» ՍՊԸ-ում (“Procter & Gamble” ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում), որպես համակարգչային մասնագետ։

2008-2010թթ․ աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Նոր տեխնոլոգիաների ներդրման բաժնում՝ որպես համակարգչային տեխնիկայի սպասարկող ինժեներ։

2010թ․-ից մինչ օրս աշխատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ որպես համակարգչային լաբորատորիայի վարիչ, համատեղությամբ աշխատելով նաև մասնաճյուղի ավագ դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի և ռոբոտաշինության խմբակի ղեկավար։

2010-2014թթ. մասնակցել է չորս Tempus-նախագծերի աշխատանքներին (DIUSAS, PICQA, ARARAT, INARM)։

Այդ նախագծերի շրջանակում 2013թ. հուլիսին մասնակցել է Գերմանիայի Կոբլենց-Լանդաու համալսարանում կազմակերպված ամառային դպրոցի դասընթացներին հետևյալ ուղղություններով. Կրթական վերջնարդյունքներ, բարձրագույն կրթության քաղաքականություն, տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ, գործաբանական մոտեցում և հաջողությամբ ավարտելու համար ստացել է վկայական:

Մասնակցել է միջազգային մի շարք սեմինարների և դասընթացների, ստացել սերտիֆիկատներ։

2015-2016թթ․ մասնակցել է ՁԻՀ, ԳՏՏԿ և ՎՏԿ կողմից կազմակերպված մասնագիտական դասընթացներին՝ Ջավա ծրագրավորում, Ջավա տեխնոլոգիաներ, Անդրոիդ տեխնոլոգիաներ, Գործարար անգլերեն և ստացել ավարտական վկայագրեր։

2015թ․ մասնակցել է Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված ատեստավորման ենթակա ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացին, ստացել 5 տարվա վավերականությամբ վկայական։

Մասնակցել է ՀՀ ԿԳՆ Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտի, ինչպես նաև Կրթության ազգային ինստիտուտի՝ ինֆորմատիկայի գծով որակավորման բարձրացման դասընթացներին, ստացել վկայականներ։

2017թ.-ին մասնակցել է ՏՀՏ վերապատրաստողների վերապատրաստում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Agence universitaire de la Francophonie (AUF)» կազմակերպության կողմից և ստացել ուսուցիչների վերապատրաստողի որակավորում:

Ունի մեկ որդի և մեկ դուստր։

Արամ Վարդանյան

խմբագրել

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ

Ծնվել է 1955թ. ապրիլի 4-ին Կրասնոսելսկի շրջանի Թթու ջուր գյուղում:

1984թ.-ն ավարտել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղը և ստացել ինժեներ մեխանիկի որակավորում:

1996թ-ից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մանուշ Արզումանյան

խմբագրել

Ինֆորմատիկայի ուսուցչուհի

Ծնվել է 25.06.69թ.ին, Կիրովականում (այժմ Վանաձոր):

1986թ.ին ավարտել է Կիրովականի Ե. Չարենցի անվան թիվ 12 միջն. դպրոցը:

1985թ.-ին ավարտել է Կիրովականի Շ. Տալյանի անվան հ.2 երաժշտական դպրոցը:

1991թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական Ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ» բաժինը և ստացել ինժեներ-մագիստրոսի որակավորում:

2011թ.-ին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Ինֆորմատիկա» բաժինը և ստացել ինֆորմատիկա առարակայի ուսուցչի բակալավրի որակավորում:

Բազմիցս անցել է Կրթության Ազգային Ինստիտուտի կողմից անցկացված առարկայական վերապատրաստումներ:

2011թ.-ին մասնակցել է CISCO-ի կողմից անցկացված օնլայն դասընթացներին և ստացել «Ցանցային ադմինիստրատորի» սերտիֆիկատ:

2012թ.-ին մասնակցել է «Ինտերնյուս» կազմակերպության կողմից կազմակերպած «Մեդիագրագիտության» դասընթացին և ստացել վկայական:

2012թ.-ին մասնակցել է Քվանտ վարաժարանի կողմից կազմակերպած ուսուցիչների ատեստավորման դասընթացին և ստացել որակավորված ուսուցչի աստիճան:

2015թ.-ին մասնակցել է «Վիքիպեդիա» հիմնադրամի կողմից անցկացրած վերապատրաստումներին, որից հետո իրականացրել հեռավար դասընթաց ուսուցիչների համար: Շարունակում է մասնակցել «Վիքիպեդիա» հիմնադրամի գրեթե բոլոր նախագծերին:

2017թ.-ին մասնակցել է ՏՀՏ վերապատրաստողների վերապատրաստում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Agence universitaire de la Francophonie (AUF)» կազմակերպության կողմից և ստացել ուսուցիչների վերապատրաստողի որակավորում:

1997-2014թթ. աշխատել է Վանաձորի հ.16 դպրոցում որպես ինֆորմատիկայի, գծագրության և կերպարվեստի ուսուցիչ: Դպրոցում ուսուցիչների և աշակերտների թիմի հետ ընդգրկվել է eTwinning միջազգային ծրագրում և ծավալել մեծ աշխատանք միջազգային կրթական հարթակում` արժանանալով դիպլոմների և մրցանակների:

2007-2017թթ. աշխատել է Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնում (ԿՏԱԿ) որպես Լոռու մարզի մարզային համակարգող: Ձեռք է բերել մեծ փորձ աշխատելու Լոռու մարզի բոլոր դպրոցների հետ` վերապատրաստելով ուսուցիչներին և օպերատորներին, ինչպես նաև ընդգրկելով նրանց տարբեր ծրագրերում:

01.09.17թ-ից աշխատամում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում որպես ավագ լաբորանտ և ինֆորմատիկայի ուսուցիչ` համալսարանի ավագ դպրոցում:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Լևոն Ավագյան

խմբագրել

ՆԶՊ ուսուցիչ

Ծնվել է 1955թ. հունվարի 3-ին Գուգարքի շրջանի գ. Անտառամուտում:

1977թ ավարտել է Երևանի Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի §Ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություններ¦ բաժինը, միաժամանակ սովորել ռազմական ամբիոնում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի և լեյտենանտի սպայական կոչում:

2003 թվականից մինչ օրս աշխատում է Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թրվ 25 հիմնական դպրոցում որպես զինղեկ:

2017թ. ՀՀ պաշտպանության նախարարի N41 հրամանով պարգևատրվել է §Վազգեն Սարգսյան¦ N8177 մեդալով:

2017թ-ից համատեղությամբ աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում որպես ՆԶՊ-ի ուսուցիչ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Դասարաններ և աշակերտներ

խմբագրել

10ա դասարան

խմբագրել

հ/հ Ազգանուն, անուն, հայրանուն

  • 1 Անանյան Սերգեյ Հակոբի
  • 2 Անդրեասյան Դավիթ Համլետի
  • 3 Աշուղյան Հարություն Գրիշայի
  • 4 Ապրեսյան Սերգեյ Տիգրանի
  • 5 Բեգլարյան Սևակ Կարենի
  • 6 Գորգինյան Աննա Գագիկի
  • 7 Գևորգյան Ալեն Էդմոնի
  • 8 Գևորգյան Վաչիկ Արմենի
  • 9 Թանանյան Արսեն Արամի
  • 10 Լալայան Կամո Սամվելի
  • 11 Խուրշուդյան Գոռ Միքայելի
  • 12 Հակոբջանյան Արայիկ Սարգիսի
  • 13 Հովհաննիսյան Զավեն Սամվելի
  • 14 Ղուկասյան Արեն Արթուրի
  • 15 Մաթևոսյան Կարեն Արթուրի
  • 16 Մելիքյան Էդմոն Արմենի
  • 17 Միսկարյան Արաքսյա Նորիկի
  • 18 Մուրադյան Մոնիկա Ռուստամի
  • 19 Ներսիսյան Մարտուն Համլետի
  • 20 Սարգսյան Արեն Մկրտիչի
  • 21 Հակոբջանյան Արթուր Նշանի

10բ դասարան

խմբագրել

հ/հ Ազգանուն, անուն, հայրանուն

  • 1 Ալեքյան Գոռ Անաստասի
  • 2 Ալիխանյան Ավետիք Արտակի
  • 3 Գրիգորյան Արևիկ Վրեժի
  • 4 Գևորգյան Ալեն Արարատի
  • 5 Գևորգյան Արեն Արարատի
  • 6 Եղոյան Էրիկ Հովհաննեսի
  • 7 Լանդյան Ազատ Սերոպի
  • 8 Հովհաննիսյան Գարիկ Արմենի
  • 9 Հովսեփյան Էդգար Արամի
  • 10 Հովսեփյան Ժորժետա Հայրապետի
  • 11 Մազմանյան Խաչիկ Կարենի
  • 12 Մաթևոսյան Կարեն Հրաչյայի
  • 13 Մաթևոսյան Մհեր Արծրունի
  • 14 Պետրոսյան Սամվել Գարիկի
  • 15 Պողոսյան Գոռ Գագիկի
  • 16 Սահակյան Ահարոն Վարդանի
  • 17 Սահակյան Արեն Հովհաննեսի
  • 18 Սարոյան Իշխան Արտյոմի
  • 19 Օհանյան Մերի Արտակի

10գ դասարան

խմբագրել

հ/հ Ազգանուն, անուն, հայրանուն

  • 1 Աթոյան Արեն Արմենի
  • 2 Աթոյան Նարեկ Արմենի
  • 3 Այվազյան Կարեն Համլետի
  • 4 Ասատրյան Էդգար Հովհաննեսի
  • 5 Ասատրյան Էրիկ Վաչագանի
  • 6 Թաթոյան Արթուր Արմենի
  • 7 Թաթոսյան Նազելի Անդրանիկի
  • 8 Թաթոսյան Տաթև Արծվիկի
  • 9 Խառատյան Սամվել Կարենի
  • 10 Կոստանյան Հովհաննես Միքայելի
  • 11 Կռոյան Սերգեյ Անուշավանի
  • 12 Հակոբջանյան Կարեն Արշավիրի
  • 13 Հարությունյան Սերգեյ Ժորայի
  • 14 Մանուկյան Հարություն Կարենի
  • 15 Մխիթարյան Տաթևիկ Արենի
  • 16 Մուրադյան Վահե Սեյրանի
  • 17 Նիկոյան Ինա Մանվելի
  • 18 Պողոսյան Գոգա Արայիկի
  • 19 Սարգսյան Տիգրան Արսենի
  • 20 Սիմոնյան Ալբերտ Սարգիսի

11ա դասարան

խմբագրել

հ/հ Ազգանուն, անուն, հայրանուն

  • 1 Աղաջանյան Տիգրան Մերուժանի
  • 2 Ասլոյան Վահե Արտակի
  • 3 Բաղդասարյան Արմեն Արշալույսի
  • 4 Բաղդասարյան Հայկ Վադիկի
  • 5 Գրիգորյան Դիանա Տիգրանի
  • 6 Թադևոսյան Սանդրա Գարիկի
  • 7 Խառատյան Գոռ Սերգեյի
  • 8 Ղազարյան Դավիթ Հովհաննեսի
  • 9 Ղևոնդյան Մարինե Դավթի
  • 10 Մաշակարյան Էլեն Հակոբի
  • 11 Մկրտչյան Անի Սամվելի
  • 12 Նազարյան Հովհաննես Հրաչյայի
  • 13 Նալբանդյան Վալերիկ Հովհաննեսի
  • 14 Շահնազարյան Սևան Արտակի
  • 15 Շեկոյան Արտակ Վարդանի
  • 16 Պողոսյան Կարեն Արծվիկի
  • 17 Սահակյան Հովհաննես Երվանդի
  • 18 Սարգսյան Հայկանուշ Սամվելի
  • 19 Վանյան Էրիկ Անդրանիկի
  • 20 Օդաբաշյան Հասմիկ Սուրենի

11 բ դասարան

խմբագրել

հ/հ Ազգանուն, անուն, հայրանուն

  • 1 Ալիխանյան Աստղիկ Մհերի
  • 2 Աղբալյան Նարեկ Արմենի
  • 3 Գալստյան Մարգարիտա Արամի
  • 4 Խաչիկյան Գևորգ Արշակի
  • 5 Խառատյան Էրիկ Ցոլակի
  • 6 Հախվերդյան Մհեր Արտակի
  • 7 Հովհաննիսյան Վալերի Տիգրանի
  • 8 Հովսեփյան Նարեկ Արամի
  • 9 Հովսեփյան Սուրեն Հայրապետի
  • 10 Մանուկյան Ծովինար Սարգսի
  • 11 Մարգարյան Սարգիս Գարեգինի
  • 12 Մեհրաբյան Վահան Հարությունի
  • 13 Մուրադյան Աշոտ Արմանի
  • 14 Ներսիսյան Անդրանիկ Վահրամի
  • 15 Պետրոսյան Մարինե Ռաֆիկի
  • 16 Պողոսյան Միլենա Սասունի
  • 17 Սաքանյան Մարիետա Գարիկի
  • 18 Վարդանյան Ջիմմիկ Մհերի
  • 19 Վարդանյան Քնարիկ Հենրիկի
  • 20 Փանոսյան Գևորգ Մինասի
  • 21 Փաշայան Հակոբ Կարենի

11-գ դասարան

խմբագրել

հ/հ Ազգանուն, անուն, հայրանուն

  • 1 Առաքելյան Մհեր Տիգրանի
  • 2 Ավետյան Լուսինե Կարենի
  • 3 Բեգլարյան Վահե Վահագնի
  • 4 Գորգինյան Վանիկ Գագիկի
  • 5 Գրիգորյան Սյուզաննա Հարությունի
  • 6 Դարչինյան Սերժիկ Ռոբերտի
  • 7 Դրմեյան Ասյա Հարությունի
  • 8 Թորոսյան Վահան Կամոյի
  • 9 Թորոսյան Վահե Վազգենի
  • 10 Խաչատրյան Էրիկ Էռնեստի
  • 11 Հարությունյան Սարգիս Սեյրանի
  • 12 Ղազարյան Հովհաննես Գուրգենի
  • 13 Մեջլումյան Յուրի Սևակի
  • 14 Մեսրոպյան Էդգար Դավիթի
  • 15 Ներսիսյան Սանասար Ալբերտի
  • 16 Չիթչյան Սյուզաննա Ավագի
  • 17 Չոբանյան Հարություն Վարուժանի
  • 18 Ջանջուղազյան Գոռ Արթուրի
  • 19 Սարգսյան Լիանա Արթուրի
  • 20 Սարգսյան Լիլիթ Արթուրի
  • 21 Ստեփանյան Նառա Կարենի
  • 22 Քոչարյան Լևոն Սամվելի

12-րդ դասարան

խմբագրել

հ/հ Ազգանուն, անուն, հայրանուն

  • 1. Ամիրբեկյան Էդուարդ Սարգսի
  • 2. Բարսեղյան Գոհար Գուրգենի
  • 3. Խաչատրյան Գևորգ Գագիկի
  • 4. Հարոյան Վալերի Արմենակի
  • 5. Ղազարյան Վանինե Սերժիկի
  • 6. Ղումաշյան Մանվել Ռաֆիկի
  • 7. Մայիլյան Հայկազ Հակոբի
  • 8. Մարտիրոսյան Վրեժ Մուկուչի
  • 9. Նազարյան Արա Էդվարդի
  • 10. Ներսիսյան Արթուր Հրաչյայի
  • 11. Շահբազյան Վռամ Սամվելի
  • 12. Պեպանյան Աննա Լևոնի
  • 13. Պետրոսյան Հայկուհի Արսենի
  • 14. Ջանինյան Ֆրունզիկ Արթուրի
  • 15. Ջուլհակյան Արեն Հրաչիկի
  • 16 Սիմոնյան Ելենա Կորյունի
  • 17 Վարդանյան Հարություն Արամի
  • 18 Հովսեփյան Նարե Անդրանիկի