Չեչենական Թատրոն Չեչենների և ինգուշների թատերարվեստի ակունքները հնագույն անցյալում են։ Դա են վկայում թափառաշրջիկ երաժիշտների երգերն ու ասքերը, հարսանեկան ու թաղման ծեսերը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվել է ինքնագործ, ապա նաև պրոֆեսիոնալ թատերարվեստի զարգացումը։ Ազգային դրամատուրգիան ստեղծվել է գլխավորապես սիրողական խմբերի մասնակիցների ցանքերով (Ի․ էլդարխանովի «Ծերունու երիտասարդ կինը», Դ․ Շարիպովի «Ալիբեկ-հաջի Զանդակսկի», Զ․ Մալսագովի «Աղջկա առևանգումը», «Վրեժ» են)։ Պրոֆեսիոնալ թատերարվեստի զարգացումն սկսվել է Դրոզնու Չեչենական թատրոն-ստուդիայի (1931) ստեղծումով (1933-ից Չեչեն, դրամատիկական թատրոն)։ 1933 թվականին Օրջոնիկի- ձեում բացվել է ինգուշ, թատրոն-ստուդիան, որը, 1934 թվականին միավորվելով Չեչենական դրամատիկական թատրոնին, կոչվել է Չեչենա-Ինգուշ․ դրամատիկական թատրոն։ Պրոֆեսիոնալ կադրերը կրթվել են նաև Ռուսթավելու անան վրացական թատրոնում, Մոսկվայի թատերարվեստի, Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի ինստ-ներին կից ստուդիաներում, դարձել առաջատար դերասաններ (ՌԱՖԱՀ վաստակավոր արտիստ Ցա․ Զուբայրաե, Չեչենների․ ԻԱԱՀ Ժողովորդական և ՌԱՖԱՀ վաստակավոր արտիստ Շ․ Ալիեա, Չ-Ի․ ԻԱԱՀ Ժողովորդական արտիստներ Ա․ Իսաեա, Խ․ Խակիշեա, Ա․ Համիդով, Վ․ Տատան և ուրիշներ)։ Առաջին պրոֆեսիոնալ ռեժիսորներն են՝ Դ․ Բաթուկաեը, Մ․ Աոլցաեը և Ռ․ Խակիշեը։ 1942-ին թատրոնը կոչվել է Խ.Նուրադիլովի անունով։ Թատրոնի առաջընթացում մեծ դեր ունեն ռեժիսորներ Ա․ Տուգանովը, Մ․ Ալիլին, Ա․ ճխարտաշվիլին, Դ․ Բաթուկաեը, Մ․ Մինաեը, Լ․ Դորկայան, կոմպոզիտոր¬ ներ՝ Դ․ Մեպուռնովը, Ա․ Ալեքսանդրովը, նկարիչներ՝ Մ․ Աաղյանը, Ի․ Դամրեկելին, Մ․ Մագոմաեը և ուրիշներ։ Հանրապետությունում գործում են (1977) Խ․ Նուրադիլովի անվան Չեչենա-Ինգուշ․, Լերմոն- տովի անվ․ ռուս․ (1938) թատրոնները, Չեչենա-Ինգուշ․ տիկնիկային թատրոնը (1936), շուրջ 30 ժողովորդական թատրոն, 4500 ինքնագործ կոլեկտիվ։