Միավորված մեթոդիստական եկեղեցու պատկերանիշ

Խաչ և բոց, 1968 թվականից Միավորված մեթոդիստական եկեղեցու (անգլ.՝ United Methodist Church) պաշտոնական խորհրդանիշ:

Պատմություն խմբագրել

Ընդունվել է Մեթոդիստական եկեղեցու և Ավետարանական միաբանության միաձուլումից անմիջապես հետո, խորհրդանիշը Միավորված մեթոդիստական եկեղեցին կապում է Աստծուն՝ Հիսուս Քրիստոսի (խաչ) և Սուրբ Հոգու (բոց) միջոցով: Բոցը՝ Հոգեգալուստի հիշատակումն է, երբ վկաները միավորվեցին Սուրբ Հոգու զորությամբ և տեսան «կրակի նման լեզուներ» (Գործք 2:3): «Երկու լեզուները բոցի մեջ» կարող է խորհրդանշել նաև երկու դավանանքների միություն: Երկու առանձին բոցները ներկայացնում են Ավետարանական միաբանությունը և Մեթոդիստական եկեղեցին, որոնք միավորվել են, կազմավորելով Միավորված մեթոդիստական եկեղեցին[1]:

Օգտագործում խմբագրել

«Խաչ և բոց»–ը 1971 թվականին գրանցվել է ապրանքային նշան (սխալ օգտագործումը կանխելու նպատակով) և պաշտոնապես նախատեսված է միայն Միավորված մեթոդիստական գործակալությունների, այդ թվում՝ տեղական եկեղեցիների համար[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «A Mark Known the World Over - The United Methodist Church». The United Methodist Church (անգլերեն). Վերցված է 2017-04-02-ին.
  2. «Cross and Flame - The United Methodist Church». The United Methodist Church. Վերցված է 2016-10-17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել