Սպիտակի քաղաք

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքը մինչև 1949թ. կոչվել է <<Համամլու>> կամ <<Համամլի>>, որը հավանաբար առաջացել է պարսկերեն <<համամ>> (բաղնիք) բառից: Համամլուի նոր անունը՝ Սպիտակ, կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ:

https://travellori.am/hy/%D5%BD%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF/


Զարնի-Պարնին

Զարնի-Պարնին քարայրաամրոցային համալիր է Լոռու մարզում: Այն տեղակայված է դեպի Կայան բերդ բացվող հիանալի տեսարանով մի անտառային կիրճում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում: Համալիրը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» ամրոցներից, ինչպես նաև «Ծակ էր» քարանձավից: Որոշ պատմական գրառումների համաձայն՝ անվանի գիտնական և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը նախկինում ապրել և կերտել է այս քարանձավում: Այժմ տարածքը վերածվել է պատմական թանգարանի, որտեղ ցուցադրվում են հնագույն հազվագյուտ գյուղատնտեսական գործիքներ և կենցաղային իրեր:

Քարանձավի հարևանությամբ կա պանդոկ և գինետուն, որտեղ կարող եք վայելել տեղական խմիչքները և հայկական խոհանոցի ուտեստները:

Երեկոյան ժամերը կարելի է համեմել խարույկի մոտից բացվող դիտակետով

https://hyurservice.com/hy/attractions-activities-armenia/zarni-parni-cave-castle-complex


Դսեղի Ծովեր

Երկրաբանական Բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք, Սևորդաց լեռնաշղթայի Ծովիխաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում։ Գրանցված է Հայաստանի հանրապետության բնապահպանության նախարարություն բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

https://ayvazyaneva.wordpress.com/2021/04/20/%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AC%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%AB-%D6%87-%D5%A4%D5%BD%D5%A5%D5%B2-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2/


ԲԱՐՁՐԱՔԱՇԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ/գրված է ավելի գեղեցիկ/

Այս վանական համալիրը՝ նվիրված հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին, թվագրվում է 10-13-րդ դդ: Ներկայումս կիսավեր վիճակում գտնվող վանական համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռները և Մամիկոնյանների իշխանական տոհմի գերեզմանոցը։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև Ճերմակ վանք։ Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր: Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով: Բարձրաքաշ Սբ. Գրիգորի և ներսում, և չորսբոլորը թափված են հուշարձանի քարերը՝ հոյակերտ զարդանախշերով, քանդակներով ու միջնադարյան արձանագրություններով:

https://onewaytour.com/hy/sights-of-armenia/bardzraqarshi-sb-grigor/


ՀԵտաքրքիր Փաստեր Դենդրոպարկի մասին

  • Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա: Այստեղ կլիման բավականին ցուրտ է: Դեկտեմբերից մինչև մարտ բավականին ձյունառատ է, իսկ տեղումների ընդհանուր քանակը տարեկան կազմում է 550 մմ:
  • 2 Դենդրոպարկը ամենահետաքրքիր «բնակիչներից» մեկը կալիֆորնիական Սեկվոյան է: Հինգ, դեռ երիտասարդ, տնկիները բարեհաջող արմատացել և բարձրություն են հավաքում Դժբախտաբար, տնկելիս ճիշտ չի հաշվարկվել «մեծահասակ» Սեկվոյաների հնարավոր չափերը, ուստի մի քանի հարյուր տարի անց ծառերը պարզապես կարող են իրար «բախվել»:
  • 3 Ստեփանավանի Դենդրոպարկը հիմնադրվել է 1933 թ՝ հայտնի կենսաբան Էդմոնդ Լեոնովիչի կողմից: Ներկայումս Դենդրոպարկի տնօրենը նրա որդին է` Վիտալի Լեոնովիչը:
  • https://onewaytour.com/hy/sights-of-armenia/dendropark/


Քոբայրի վանքը

Քոբայրի վանքը առավելապես հայտնի է եղել իր յուրօրինակ որմնանկարներով, որոնք զարդարել են նրա շինությունները։ Ցավոք պահպանվել են որմնանկարների միայն աննշան մնացորդներ։

https://www.sochut.am/%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80


Ձորագյուղ

/էջ 72-բացահայտելով Լոռին գրքից-COAF