Չինական ավազային տանձենի, աճում է Կենտրոնական և Արևմտյան Չիանաստանում։ Ծառը ուժեղ աճող է, հասնում է մինչև 20մ բարձրության։ Տերևները երկարավուն-ձվաձև են, սուր, շատ ձգված ծայրով։ Պտուղները բնորոշ են թափվող բաժակով։ Չինական ու ճապոնական կուլտուրական սորտերի նախահայրն է։ Ամերիկյան սելեկցիոներն այն օգտագործել են որպես ելանյութ։

Նկարագրություն

խմբագրել

Հայաստանը, առանձնապես նրա հարավային մասը՝ Արարատյան գոգահովտի նախալեռնային գոտին, Դարալագյազը, Զանգեզուրը, չափազանց հարուստ է վայրի տանձենիների տեսակներով,որոնք սովորաբար աճում են նոսր անտառներում, չոր շրջաններում։ Այստեղ մոտավորապես 15 տեսակ է հայտնաբերվել։ Հնարավոր է, որ դրանցից մի քանիսը բնական հիբրիդներ են, որոնք ստեղծվել են սովորական, կովկասյան, ուռատերև, սիրիական և ալ տեսակների վերափոշոտման հետևանքով։ Ըստ Ա․Ա․ Ֆեոդորովի տվյալների, Հայաստանում հանդիպում են հետևյալ ձևերը․

  • P. Communis L.- Սովորական տանձենի․ մշակվում է Հայաստանի բոլոր այգիներում։
  • P. Caucasiqa Fed. - Կովկասյան տանձենի․ աճում է լեռնային գոտու ցածրադիր և բարձրադիր բոլոր շրջաններում։
  • P. Salicifolia Pall.- Ուռատերև տանձենի․ աճում է Արարատյան գոգահովտի, Դարալագյազի, Զանգեզուրի, Մեղրու, ինչպես նաև հյուսիս-արևելյան գոտու լեռների թեքությունների լուսառատ, փշատերև ( գիհիների) նոսր անտառներում։ Տեղի բնակիչներն օգտագործում են որպես պատվաստակալ։
  • P. Zangezura Malleev. - Զանգեզուրի տանձենի․ աճում է միայն Զանգեզուրի և Մեղրու վերին լեռնային գոտու անտառներում։
  • P. elata Rubtz. - Հանդիպում է Դարալագյազում, Արփա գետի վերին մասում և Մեղրու շրջանում։
  • P. Raddeana Woron. - Ռադեի տանձենի․ աճում է միայն Մեղրու շրջանի միջին գոտու սաղարթավոր անտառների եզրերին։
  • P. Nutans Rubtz. - Կռացած տանձենի․ աճում է միայն Մեղրու և Դարալագյազի շրջանների անտառներում։
  • P. Voronovii Rubtz. - Վորոնովի տանձենի․ հասնում է մինչև միջին լեռնային գոտին, միայն Մեղրու շրջանում։

9․ P. Siriaca Boiss. -Աճում է սաղարթավոր անտառների վերին սահմանում, Դարալագյազի և Մեղրու լեռներում։

10․ P. Tamamschianae Fed. - Թամամշյանի տանձենի․ աճում է միայն Հայաստանի հարավային շրջանների միջին լեռնային գոտում, Գառնի գետի աջափնյա լեռնալանջերին։

11․ P. Sosnovskyi Fed. - Սոսնովսկու տանձենի․ աճում է միջին լեռնային գոտում, ալպիական նոսր անտառոտ լանջերի վրա, Գառնի գետի ափին։

12․ P. Oxyprion Woron. - Սուր սղոցաեզր տանձենի․ աճում է Դարալագյազի միջին լեռնային գոտու գետերի ափերին, կիրճերում, չոր, քարքրոտ թեքությունների վրա։

13․ P. Complexa Rubtz. - Խառնված տանձենի․ աճում է միայն Մեղրու շրջանի մինչև միջին լեռնային գոտու սաղարթավոր անտառների եզրերին՝ գյուղերի ու այգիների մոտ։

14․ P. Takhtadzhianii Fed. - Թախտաջյանի տանձենի․ աճում է մինչև միջին լեռնային գոտին, Արարատի շրջանի նոսր անտառներում։

15․ P. Medvedevii Rwbtz. - Մեդվեդևի տանձենի․ աճում է մինչև վերին լեռնային գոտին, Արփա գետի վերին մասերում, Դարալագյազի շրջանի նոսր անտառներում։

Տեսակների նման բազմազանությունը և համատեղ աճը նպաստել են ձևագոյացման պրոցեսին, որն այժմ էլ շարունակվում է [1]։

  1. Զաքարյան Վ․ Ս․,Կարանյան Պ․ Գ․, Գաբրիելյան-Բեկետովսկայա Է․Հ․, Հայաստանի պտուղները, « Հայաստան» հրատարակչություն Երևան 1973