Տոգոյում ապրող ժողովուրդներից շատերը (էվե, յորուբա են) այստեղ են տեղափոխվել միշին դա րերում հարևան տարածքներից, որոնք ներկայումս պատկանում են Գանային և Բենինին։ XV դ․ Տոգո են թափանցել պորտու գալացիները, որոնք Ամերիկա են արտա հանել մեծ քանակությամբ ստրուկներ։ Մինչև XIX դարում 2-րդ կեսը Տոգոի տարածքում ձևավորվել են ֆեոդ, խոշոր պետության միավորումներ (էվե, կոտոկոլի, չոկոսի ցեղերի)՝ ուժեղ կենտրոնացված իշխանությամբ։ Բնակչության հիմն, զբաղմունքը հողա գործությունն էր։ XIX դ․ վերշին սկսվել է Տոգոի գաղութային նվաճումը։ 1884-ի պայմանագրով գերմ․ գաղութարարները իրենց իշխանությունը հաստատեցին Տոգոի ընդարձակ տարածքում, իսկ 1902-ին՝ ներկայիս ամբողշ Տոգոի և ներկայիս Գանայի irji Մասի վրա (գնրւք․ տիրույթները կոչվեցին Տոգո)։ Առաշին համաշխարհային պատերազմում (1914–1918) Գերմանիայի պարտությունից հետո Տոգոի արմ․ մասը դարձավ Մեծ Բրիտանիայի, արլ․ մասը՝ Ֆրանսիայի ենթամանդատային տարածք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–1945) հետո Ֆրանս․ Տոգոում ծավալվեց անկախության շարժում, որը ղեկավարեց Տոգոի միասնության կոմիտեն (ՏՄԿ, 1945-ին ձևավորվել է իբրև քաղ․ կուսակցություն)։ Ազաւոագր․ շարժման վերելքը ֆրանս․ կառավարությանը ստիպեց 1956-ին ներքին ինքնավարություն արտոնել Տոգոին․ Ֆրանս․ Տոգո հռչակվեց ինքնավար հանրապետություն (Անգլ․ Տ․ 1956-ի հանրաքվեով միացվեց Ոսկե Ափ անգլ․ գաղութին, որը 1957-ի մարտին հռչակվեց անկախ պետություն՝ Գանա)։ 1960-ին Տոգոն հռչակվեց անկախ պետություն և դարձավ ՄԱԿ–ի անդամ։ 1967-ի հունվարին, երկրի ծանր վիճակի պայմաններում, զինված ուժերի շտաբի պետ Էյադեման հեղաշրշում կատարեց, իշխանությունը վերցրեց իր ձեռքը, իսկ մայիսին ցրեց բոլոր կուսակցությունները։ 1969-ին ստեղծվեց Տոգոյի ժողովրդի միա վորում կուսակցությունը։ 1972-ի հանրաքվեն օրինականացրեց էյադեմայի՝ պետության ղեկավարի իրավունքները։ 1980-ին ընդունվեց նոր սահմանադրություն։