Արտակնություն, էքսօֆթալմիա, ակնագնդի արտահրումն ակնակապճից։ Պատճառները՝ ետակնագնդային ուռուցքներ և արյունազեղումներ, ակնակապճի ճարպաբջանքի և վերնոսկրի բորբոքումներ, արյան շրջանառության խանգարումներ, վահանագեղձի ախտահարումներ (տես Բազեդովյան հիվանդություն)։ Արտակնության ժամանակ ակնագնդի շարժումները երբեմն սահմանափակվում են ընդհուպ մինչև լրիվ անշարժացում։ Բուժումը՝ արտակնություն առաջացնող պատճառի վերացում դեղանյութերով կամ վիրաբուժական միջամտությամբ։