Կալդերոնի <<Սերը մահից հետո>> պիեսը Գլխավոր կերպարներն ու առանձնահատկությունները

<<Սերը մահից հետո>> կատակերգության գլխավոր կերպարները

Կալդերոնի <<Սերը մահից հետո>> կատակերգությունը որպես այդպիսին հարուստ է կերպաների ներքին և արտաքին աշխարների բնութագրման ռեսուրսների պաշարով : Արտաքին աշխարը դա այն կապն է, որ տեսնում ենք հերոսներ միջև իրենց բացահայտ դրսևորումների ձևով, միչդեռ ներքին աշխարը հեղինակ բացահայտում է յուրովի ձևով ներկայացնելով հերոսներից յուրաքանչյուրի ապրումները և կերպարային առանձնահատկությունները:Կալդերոնի <<Սերը մահից հետո>> կատակերգությունը բացահայտում է իրար ընդհանրացնող 2 կերպարներ՝ հերոսների հավաքական և անահատական կերպարները: Անհատական կերպաարների միջոցով հեղինակը բացահայտում է ստեղծագործության հիմնական հիմքը՝ նպատակը, իսկ հավաքական կերպարի միջոցով հեղինակը ներկայացնում է արդեն նրանց նկրտումները , հավատի և պայքարի ոգին: Ի տարբերություն անհատականի ՝ հավաքականի ամփոփված է ամբողջականացված էություն, որը պայքարում է հանուն մի բանի, մինչդեռ անահատականի պարագայում նրանք պայքարում են հանուն սեփական նկրտումների ու ցանկությունների: Նախ Կալդերոնը ներկայացնում է հերոսներին իրենց ցանկություններով , երազանքներով, դժվարություններով, ապա նա միացնում ու ընդհանրացնում է այդ կերպարները ՝ ստեղծելով ևս մեկ հավաքական կերպար, այսինքն նրանից յուրաքանչյուրին տեսնում ենք իր առանձին անհատական աշխարհում , ապա հեղիանակը դեպքերի զարգացումներին այպիսի ընթաքց է տալիս, որից էլ հետագայում տեսնում ենք նրանց միասին որոշումներ կայացնելիս կամ պայքարելիս : Կերպարների մասին հստակ պատկերացում ունենալու մասին նախ պետք է անդրարադառնալ ընդհանուր գլոբալ թեմային, որից էլ կարծես թե սկիզբ է առնում կատակերգության ամբողջ էությունը: Եվ այսպես առաջին հավաքական կերպարը , դրանք մավրեր են ՝ արաբական աշխարհի գլխավոր ներկայացուցիչներն Իսպանիայում: Մավրերը երկար տարիներ ապրում են Իսպանիայում, որտեղ նաև ապրել արարել և ստեղծագործել են իրենց նախնիները: Նրանք ապրում են կողք կողքի միմյանց հոգսերով , իրենց աշխարհում, որտեղ նրանք զբաղվուն են տնտեսության զարգացմամբ, դասիրակում են իրենց սերունդը , դավանում են իրենց կրոնը և տարիներ շարունակ պահպանում են իրենց նախնիներից ՝ իրենց թողած ավանդույթներն ու սովորությունները: Բայց ահա Իսպանիայի թագավոր Ֆելիպե Չորրորդը հրաման է արձակում ըստ որի մավրերը չեն կարող տոնել իրենց ավանդական տոնակատարությունները, նրանք իրավունք չունեն հասարարակական բաղնիքում լողանալ, հագնել մետաքսե զգեստ , նրանց անգամ չի թույատրվում արաբերեն խոսել իրենց իսկ սեփական տանը, որը սակայն ինչպես Կալդերոնի գրվածքների է արտահայտվում բարդ հակասական ու անընդունելի երևույթ էր մավրերի համար: Որպես կոլեկտիվ կերպար նրանք պատրաստ չեն այդպիսի կտրուկ փոփոխությունների: Այս հրամանից հետո ի հայտ է մի ամբողջական հավաքական կերպար, որը փորձում է ելք գտնել այդ իրավիճակից, որովհետև իրենց վրա խիստ կանոնակարգ է դրված: Սկզբում նրանք մտածում են, որ ժամանակի ընթացքում կլուծվի այդ հարցը, հետո հասկանում են, որ դա ստիպողական որոշում է, որն էլ այս հավքական կերպարին պատերազմի է մղում, նրանք միասնական որոշում են կայացնում կռվել ու պայքարել ի դիմադրություն այդ հրամանի, չնայած այն բանին , որ 3 տարի դիմակայւմ են այդ դժվարին պայմաններում: Ապա մենք տեսնում ենք այս հավաքական կերպարը պատերազմելիս կռվելիս, և միմյանց աջակցելիս: Մավրական կոլեկտիվ կերպարի հակառակորդ կոլեկտիվ կերպարներն են արդեն քրիստոնյաները, որոնք սակայն հավաքական են միայն թագավորի հրամանով, քանի որ Կալդերոնը չի ներկայացնում կոնկրետ որևէ սկզբունքի համար պայքարող քրիստոնյաների, այսինքն քրիետոնեկան աշխարհում այդ հավաքական կերպարը զուտ թագավորական ինքնահաստատմնան արդյունք է: Քրիստոնյաների հավաքական կերպարն է հանդիսնում բանակը, որը մարտնչում է մավրերի դեմ : Թերևս քրիստոնեկան կողմիմ Կալդերոնը շոշափում է որպես կոնֆլիկտի՝ պատերազմի, պատճառահետևանքային կապի: Կատակերգության հիմնական պատճառը չի հանդիսանում կրոնը և ազգային ավանդույթների պահպանման խնդիրը: Հեղինակը ներկայացնում է այնպիսի անհատական երևույթներ ինպիսին է սերը, ատելությունը, վրեժի ծարավն ու ցանկությունը,պատվի մաքրագործումը և այսպես շարունակ: Պարտադիր նախապայման են հանդիսանում հետևյալ գաղափարները • Պայքար հանուն ինքնուրույնության, կրոնի , ավանդույթների

• Պայքար հանուն սիրո

• Պայքար հանուն պատվի մաքրագործման

• Պայքար հանուն ավելի բարեկեցիկ կյանքի

• Վրեժի ցանկության հագեցում

• Ցավ, պայքար , դավաճանություն և կորուստ

Կատակերգության մեջ գոյություն ունեն բազմաթիվ գործող անձիք ինչպիս են դոնյա Իսաբել Տուսանին , դոն Ալվարոն, Խուն դե Մենդոսան, Ֆերնանդո դե Բալորը, Կլարան, Մալեկը Ալկուսկուսը, Գարսեսը , Խուան դե Ավստրիացին, Ֆելիպե Չորրորդը Կատակերգության հիմանական մեխը համարվում է Իսպանիայի թագավորի Ֆելիպե Չորրորդի հրամանը արաբական աշխարհին, որը նշել ենք մեր աշխատանքում: Թեև Ֆելիպե Չորրորդը տեսանելի չէ ողջ կատակերգության ընթացքում, սակայն Կալդերոնը նրա հրամանի ազդեցությունն ամբողջ արաբական աշխարհում այնպես է ներկայացնում ,որը ստիպում է ընթերցողին ընդունել նրան որպես անհատական , բայց և միևնույն ժամանակ համապարփակ կերպարի , ով ներկայացնում է ամբողջ Իսպանիան և ամբողջ իսպանական ազգը: Նրա կերպարը մարդու մեջ ստեղծում է երկու հակասական կողմեր: 1. Ֆելիպե Չորրորդին կարելի է առանձնացնել դրական կողմն այն առումով, որ այդ ժամանակաշրջանում նա ցանկանում է միացնել ամբողջ իսպանական բաժանված հողերը:

2. Բացասկան կողմը կայանում է նրանում, որ որպես հրաման նա շատ խիստ կերպով է ներկայացնում մավրերին, ստիպում նրանց շատ կարճ ժամանակահատվածում փոխել կրոնը , լեզուն ապրել այնպես, ինչպես քրիստոնյաները , որը իր բոլոր հոգեբանական դրսևորումներ պարզապես անհնար է: Կատակերգության թերևս ամենագլխավոր կերպարը հանդիսանում է Կլարան հետագայում Մալեկա, քանի որ այնուհետև մենք տեսնում ենք, որ Կալդերոնը դեպքեր նկարագրությամբ պտտվում է նրա շուրջ: Մալեկան /Կլարան/ մավրական աշխարհում հայտնի է իր գեղեցկությամբ և մավր Մալեկի դուստրն է : Կլարային Կալդերոնը ներկայացնում է առանձնակի հմտությամբ և ուշադրությամբ, նա համեստ է հարգում է ծնողին և հնազանդվում նրան : Առաջին անգամ Կլարային ներկայացվում է մտորումների մեջ , երբ վիրավորում են նրա հորը, ինչը համարվում էր անպատվություն, այսինքն ստացվել էր այնպես , որ հայրի մավրական շրջանում կորցրել էր իր պատիվը, որը որպես կանոն ազդում էր աղջկա հեղինակությա և պատվի վրա: Հեղիանկը ներկայացնում է այն տեսրանաը, որտեղ նա Բեաստրսի հետ է անչափ ցավում է հոր պատվի կորստի համար: Սակայն շատ կարճ ժամանակ անց Կալդերոնը բացահայտում է ևս մեկ ցավալի փաստ: Կլարան իր ամբողջ հոգով ու սրտով սիրում է Ալվարոյին, որը դարձել է նրա կյանքի մի մասնիկը և երազանքը, սակայն Կլարան մտածմունքների ու տխրության մեջ է: Նա տանջվում ու վախենում է : Կլարան հակված է հավատալ նրան, որ Ալվարոն ավելի շուտ կթողնի իրեն քան կամունանա իր հետ, քանի որ Ալվարոյի համար նույնպես պատվաբեր չի լինի ամունանալ մի աղջկա հետ ում հայրը կորցրել է իր հեղինակությունը :Կլարան պատրաստ է զոհողություններիխ որպեսզի փրկի իր հոր պատիվը, որն առավել ակնհայտ ե դառնում այն ժամանակ , երբ Վալորը Մալեկին առաջարկում է Կլարային ամուսնացնել Մենդոսայի հետ, որից հետո նրա պատիվը ապականված չի համարվի:Կլարան հասկանում է, որ այդ դեպքում նա դժբախտ կլինի , սակայն միևնույնյ ժամանակ հասկանում է, որ այդպես նորից կվերականգնի հոր նախկին համբավը, սակայն նրա սրտում տիրում է թախծն ու տխրությունը: Այս ամենին դեմ է դուրս գալիս հաջորդ գլխավոր կերպարը՝ Ալվարոն, որը վիճում է Կլարայի հետ, երբ Կլարան համաձայնվում է իր ձեռքը հանձնել Մենդոսային:Կալդերոնը այդ երկխոսության մեջ մեծ հմտությամբ դնում է տղամարդկային զայրույթ և կանացի անպաշտպանությունը: Ալվարոն բարկանում է, որ Կլարան, սիրելով մի տղամարդու, պատրաստվում է ամուսնանալ մեկ այլ տղամարդու հետ: Ալվարոյի համար դա ուղղակի նողկալի է: Երկուսն էլ հավասարապես տանջվում են, որովհետև նրանք սիրում են իրար, սակայն միևնույն ժամանակ թվում է , թե նրանք երկուսն էլ հոգեպես տանջվում են ՝ Ալվարոն ցանկանում է, որ Կլարան իրենը լինի, որ Մալեկը վերականգնի իր պատիվ, ինչի մասին մատծում է նաև Կլարարն, ապա տեսնում ենք թե ինչպես է այս երկու գլխավոր կերպարներին կապում արդեն մյուս կարևորագույն կերպարի՝ Մենդոսայի հետ, որի վրա ահավոր զայրացած է Ալվարոն և այնքան զայրացած է , որ նույնիսկ ցանկանում է սպանել նրան, ինչը չի կարելի ասել Ալվարոյի քրոջ՝ Իսաբելի դեպքում, որը խորապես , ինչպես հետո Կալդերոնն է բացահայտում սիրում է Մենդոսային :Սակայն Իսաբելը դժբախտ է և ապրում է իր կյանքը երազելով և սիրելով Մենդոսային, հետագայում դառնալով մավրերի թագավոր Աբեն Ումեայի կինը:Իսաբելը մշտապես տխուր է, քիչ է ժպտում մի տեսակ անհանգտությոնւ կա նրա մեջ, ու մենք տեսնում ենք նրա կողքին կանգած ամուսնուն, ով փորձում է մխիթարել կնոջը:Մենդոսայի կերպարը ընթերցողի համար կարևոր ու փառահեղ է դառնում երկրորդ խորնադայում, որտեղ նա խոսում է դոն Խուան դե Ավստրիացու հետ: Ավստրիացին թերագնահատում է մավրերին և ցնկանում է,որ արաբական աշխարը որպես այդպիսնին հիմնովին արմատափոխվի: Ի պատասխան այս ամենին՝ Մենդոսան հայտարարում և գովաբանում է մավրերին, որ նրանք բացի արարեոլւց ուրիշ վատ բան չեն անում քրիստոնեական աշխարհում: Մենդոսան ահա այստեղ ևս մեկ անգամ ներկայացնում է մավրական կոլեկտիվ կերպարը : Կալդերոնն այդ անում է անհատի միջոցով:Մենդոսային իր ողջ վեհության մեջ կարծես ի հայտ է գալիս երկրորդ խորնադայի ամենասկզբում, երբ նա փառաբանում է մավրերին և նրանց կատարած դերը քրիստոնայաների աշխարհում:Պիեսի ընթացքում Մենդոսան ռոմանտիակական հարաբերությունների մեջ է Իսաբել Տուսանիի հետ:Երբեմն Իսաբելն ու Մենդոսան հանդիպում են, սակայն Իսաբելն ամուսնանում է Աբեդ Ումեայի հետ:Կատակերգության ընթացքում նրանց հոգու մեջ տիրում է անհանգիստ անդորր, իսկ ավելի ճշգրիտ պայմանական անդորր:Սկզբում Մենդոսան ներկայացվում է Մալեկայի խոսքերի միջոցով, որովհետև Մենդոսան վիրավորել է նրան , ապա Ալվարոյի հետ վիճաբանելիս Իսաբելի համար: Սկզբում Մենդոսան Ալվարոյի հետ կոնֆլիկտի մեջ է , այնուամենայնիվ հետագայում այդ թշնամանքը կարծես , թե վերանում է պայնավավորված պատերազմական դրությամբ:Մալեկը ծեր մավր և Կլարայի հայրն է : Մալեկին տեսնում ենք ճնշված իր պահվի համար, ապա տեսնում ենք , որ Ֆելիպե թագավորի բոթը նա է հայտնում մավրերի, որը ըմբոստությունների ալիք է բարձրացնում: Մալեկը հավատարիմ և պատվախնդիր մավր է, նա սիրում է դստերը, դա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, երբ նա Աբեդ Ումեային խնդրում է թույլ տալ իրեն ամուսնանցնել իր դստերը Տուսանիի հետ, որովհետև նա ցանկանում է դստերը երջանիկ տեսնել: Մենք տեսնում ենք մի մարդու ով մտածում է միանգամից 3 ուղղություններով '1. Նա մտածում է դստեր երջանկության մասին, նա գիտի , որ դուստրը սիրում ու պաշտում է Ալվարոյին և միայն նրա հետ երջանիկ կլինի: Կլարան Մալեկի ամենաթանկարժեք զարդն է և նա չի ցանկանում վշտացած տեսնել դստերը

2. Մալեկը մտածում է իր պատվի մասին ու մեզ Կալդերոնը ներկայացնում է հոգեպես տանջվող մի ծերունու, որը կարծես անհանգստացած է այդ գաղափարից:

3. Մենք տեսնում ենք իսկական ռազմիկ ծերունու, ով կոչ է անում պայքարել հանուն իրենք կրոնի , պատվի , հանուն ազատության :'

Մալեկը չի վախենում պատերազմներից, նա պայքարում է երիտասարդներին հավասար, որի արդյունքում էլ նա մահանում է թշնամու հասցրած վնասվածքից: Ամբողջ ստեղծագործության ընթացքում հեղինակըցներկայացնում է հայր ու դուստր հարաբերությունը հանձինս Մալեկի և Կլարայի: Մենք տեսնում ենք գեղեցիկ և մաքուր որդիական սեր և հարգանք:Նրանք կապված են միմյանց և փոխադարձաբար մտածում են միմյանց մասին և անգամ պատրաստ են զոհողությունների: Մալեկը հանդիսանում է կարևորագույն քաջ կերպարներից , որը մինչև մահ պայքարում է հանուն ազատության: Կատակերգության ամենակարևոր ու բացասական կերպարը համարվում է Գարսեսը: Սկզբում Գարսեսին մավրական գյուղում է սովորական մավրի կարգավիճակում , ապա հրամանի արձակումից և պատերազմից սկսած մենք տեսնում ենք նրան տարբեր կարգավիճակներում: Կալդերոնը դեռևս Գարսեսի այս դավաճանական կերպարը ներկայացնում է այն ժամանակ , որբ նա ուտում և խմում է մի բան, որն ամբողջ մավրական աշխարհում արգելված է: Սկզբում թվում է , թե դա պարզապես հանգամանքների պատճառով է , սակայն թե ինչպիսի հոգու հանգստությամբ է նա այդ անում , արդեն բացահայտում է նրա էությունը: Գարսեսին տեսնում ենք տարբեր մարդկանց հետ ու նա բոլորին շողոքորթում է, իսկ նրա կերպարի բացարձակ բացահայտումը Կալդերոնը տալիս է այն ժամանակ, երբ պատերազմի ընթացքում նա սպանում է Կլարային, որն անասելի վիշտ է պատճառում Ալվարոյին, որովհետև դժվար է այդքան երկար սպասել երջանիկ կյանքի նկրտումներով և ընդամենը մի օրում կորցնել սիրելիին: Այս դեպքից հետո Գարսեսը ձեռք է բերում վտանգավոր ու վրիժառու թշնամի հանձինս Ալվարոյի ում մտքին՝ Կլարայի սպանության պահից սկսած, նրա սպանողին գտնելն ու սպանելն է: Գարսեսը տարված է նյութականով , դա է վկայում այն փաստը, որ նա որպես ավար վերցնում դոն Ալվարոյի՝ Իսաբելին իրենց հարսանիքի համար նվիրած թանկարժեք ու շքեղ զարդերը գողանալիս: Գարսեսը խաբեբա է ,քանի որ հանդիպելով Ալվարոյինն կես ճանապարհին , նա խաբում է Ալվարոյին ասելով , որ զարդերը վերցրել է մեկ ուրիշից, իսկ նա էլ իր հերթին մեկ ուրիշից: Սակայն այս ամենը տևում է կարճ ժամանակ, որովհետև շուտով Ալվարոն բացահայտում է նրա լինելիությունը և լուծում իր վրեժը Գարսեսից: Թվում է անգամ մահվան ժամանակ Գարսեսը չի հանձնվում, նա մեղադրում է Ալվարոյին , վախկոտ համարում նրան, Գարսեսի մտքով անգամ չի անցնում գոնե վերջին անգամ ներում հայցել Ալվարոյից նրա համար, որ խլել է նրա սիրելիի կյանքը: Ալվարոն անկախ ամեն ինչից պաշտում է Կլարային նրան չի խանգարում ոչ մի բան , նա չի հիասթափվում ոչնչից, որովհետև հոգու խորքում զգում է, որ Կլարան իրենն է թե՜ հոգով և թե՜ սրտով և սիրում է նրն անգամ նրա մահից հետո:

Կալդերոնի <<Սերը մահից հետո>> պիեսի առանձնահատկությունները..


Կալդերոնի <<Սերը մահից հետո>> պիեսը  հիմնված է մի շարք ոճական հիմքերի վրա  և իր մեջ պարունակում է մի շարք առանձնահատուկ տարրեր, որոնք էլ  յուրօրինակ իմաստ են հաղորդում պիեսին:Որպես այդպիսին պիեսը առանձնանում է իր լեզվական ոճով և գեղարտահայտչական միջոցների առատությամբ ՝ ինպիսիք են համեմատությունը,  փոխաբերությունը, հարուստ բառապաշարի օգտագործումը և այսպես շարունակ:

<<Սերը մահից հետո >> պիեսի առանձնահատկությունները ընդհանրացնելով կարող ենք դասակարգել հետևալ կերպ.

1. Պատմականության փաստը

2. Լեզու

3. Երևակայության և իրականի հատումը

4. Զգացմունքներ արտահայտումը պիեսում Առաջին առանձնահատկությունը կայանում է նրանում , որ թերևս չես կարող ուսումնասիրել Կալդերոն << Սերը մահից հետո >> պիեսն առանց նրա պատմական աղբյուրներն իմանալու, քանի որ որպես այդպիսին այն հիմնված է պատմական իրականության վրա և որը գրելիս Կալդերոնն ուսումնասիրել է մի շարք պատմական աղբյուրներ ՝ վերցնելով նրանցից բուն հիմնական թեման և միահյուսել իր մտացածին, երևակայական աշխարհի հետ ՝ ստանալով նրանից այնպիսի ստեղծագործություն , ինչն այսօր կոչվում է << Սերը մահից հետո >> : Ինչպես մենք ենք տեսնում Կալդերոնն օգտվում է այնպիսի պատմական աղբյուրներից ինչպիսիք են Դիեգո Ուրտադո դե Մենդոսայի << Գրանադայի պատերազմը>> աշխատությունը, Լուիս դե Մարվոլ Կարվախալի << Գրանադայի թագավորության մորիսկոնների ապստամբության և պատժի պատմություն>> աշխատությունը, որը հրապարակվեց 1600 թ-ին: Պատմականությունը հանդիսանում է այն գլխավոր առանձնահատկությունը, որը մեր առջև բացում է ոչ թե պարզապես զուտ հնարովի ստեղծոգործության տեսարան , այլ մի ժամանակ առաջ տեղի ունեցած իրական տեսարան , որը մեր ենթագիտակցությանն է հասնում Կալդերոնի մատուցմամբ: Այն ինչ վերաբերվում է լեզվական առանձնահատկություններին հարկ է նշել, որ թերևս սա ամենավառ արտահայտված առանձնահատկություն է, որովհետև այս միջոցով մենք կարողանում ենք ընկալել պատկերի իրական զգացումը, որը փորձում է մեզ փոխանցել Կալդերոնը:Կալդերոնյան լեզուն պարզության և բարդության հարմոնիա է:Մի տեղ պարզ կալդերոնական լեզու է , մեկ այլ տեղ օտար՝ ընթերցողի համար երբեմն անհասկանալի բարդ լեզու:Կալդերոնի ստեղծագործության որոշակի հատվածներում ակնհայտ է դառնում շքեղ վերամբարձ իսպանական լեզուն, որի վառ ապացույցն է Մալեկայի և Տուսանիի սիրային մելամաղձոտ զրույցները, երկրորդ խորնադայի առաջին տեսարանը, Ալվարոյի ՝ Մալեկայի մահը ողբալու տեսարանը և այսպես շարունակ:Ստեղծագործությունը հարուստ է գեղարտահայտչական միջոցների օգտագործմամբ:Այն հարուտ է համամետություններով, մակդիրների օգտագործմամբ, փոխաբերություններով: Ահա հենց այս լեզուն է , որ յուրատակուկ, ինչու չէ նաև տարբերվող առանձնահակություն հաղորդում ստեղծագործությանը: Կալդերոնը մեծ հմտությամբ է ներկայացնում հերոսներից յուրաքանչյուրի ներքին աշխարհը, այնպես , որ ընթերցողն անմիջապես մուտք է գործում որոշակի տրամադրությունների դաշտ և անմիջապես ընկալում այդ աշխարհը:Կալդերոնը որոշակի լեզվարտչահայտական միջոցների դիմելով՝ ստանում է այնպիսի վառ և հուզումնառատ տեսարաններ , որոնք անմիջապես տպավորվում է ընթերցողի մեջ: Կալդերնոնի հերոսները խոսում են մենախոսության , երկխսության և խմբակային խոսակցության միջոցով, վերջինիս ամենավառ կերպարը մավրական ժողովրդի հավաքական կերպարն է: Սկզբում տեսնում ենք Մալեկային մենախոսելիս, այնուհետև սիրեցյալի հետ երկխոսելիս և ապա մավրական հավաքական կերպարին , որ քննադատում է թագավորի որոշումը և նրա անարդար պահանջը իրենցից: Մենք տեսնում ենք գեղեցիկ լեզու, որը միահյուսված է զայրույթով սիրով, հիասթափությամբ, ատելությամբ և մի շարք այլ զգացմունքներով պատած:

Ты знаешь, что благословеньем,

     Святыней была для меня 
     Твоя любовь и что я 
     Тебе отвечал поклоненьем, 
     Восторгом и обожествлением. 
     Хочу оправдаться я, 
     Что, не отомстив за тебя, 
     Не сняв с этой кровли бесчестье, 
     Я здесь. Но в отсрочке мести - 
     И верность и жертва моя. 
     Конечно, дуэлей законы 
     Не следует женщине знать, 
     Но я их скажу, чтоб унять 
     И горе твое, и стоны, 
     И ночи трепет бессонный. 
     Есть ясное установленье: 
     Не может без шпаг столкновенье 
     (Тем более, если страсти 
     Зажглись в присутствии власти) 
     Повлечь за собой оскорбленье. 

Կարելի է հատկապես առանձնացնել Կլարայի և Ալվարոյի սիրային զրույցները, որոնք որպես այդպիսին առանձնանում են իրենց լեզվական առանձնահատկություններով, այսինքն՝ սկզբում լեզուն պարզ է , ապա վերամբարձ և շքեղ: Կալդերոնի այս պիեսի հիմնական առանձնահկությունն է համարվում նաև նրա չափական համակարգը, որը հանգավորված է , չնայած, որ երբեմն այն շեղվում է հանգավորումից որոշակի մտքերի լիարժեք արտահայտման համար: Կալդերոնն իր ամբողջ ստեղծագործության մեջ օգտագործում է միայն չորս ոճեր, որոնց մեջ առանձնանում է իտալական ոճը: Այստեղ ակնհայտ դառնում ամենագեղեցիկ մակդիրների , փոխաբերություններ և համեմատությունների օգտագործումը:Լեզվական առանձնահատկությունից կարելի է անցում կատարել իրականի և անիրականի դրսևորման առանձնահատկությունը Կալդերոնի այս պիեսում: Կալդերոնը իրականության հիման վրա ստեղծում է նաև երևակայական աշխարհ , որn անմիջականորեն ասոցացվում է իրականի հետ: Հարկ է նշել , որ իրականության և ոչ իրականի միախառնումը բնորոշ է Կալդերոնին, որի վառ և թերևս լավագույն ապացույցը մենք տեսնում ենք Կալդերոնի << Կյանքը երազ է >> պիեսում : Այս երկուսի արտահայտումը միախառնվում է նաև պիեսում , հատկապես այն հատվածում, երբ Ալվարոն, նույն ինքը Տուսանին, չի կարողանում բաժանվել և մենակ թողնել Կլարայի և անընդհատ արտասվում է , և չի հասկանում արդյոք նա երազում է , թե դա իրականություն է: Կալդերոնը նաև երեևակայական սեր է դնում Ալվարոյի և Կլարայի մեջ , որն ի զորու է սիրել և ավելին՝ չդադարել սիրել Կլարային անգամ նրա մահից հետո: Հատկապես առանձնահատուկ տեղ ունեն Կալդերոնի գաղափարային առանձնահատությունները:Կալդերոնը մեծ ուշադրությամբ և հոգատարությամբ ներկայացնում է հերոսների և ընդհանուր պիեսի գաղափարական առանձնահատկություններին:Կալդերոնը մեծ վարպետությամբ է ներկայացնում Ալվարոյի և Կլարայի սերը , Գարսեսի դավաճանությունը , մավրական ժողովրդի պայքարը , հավատի և պատվի մաքարգործման ու պահպանման գաղափարները: Սեըր, պատիվը, վրեժը, հավատը և պայքարի ուժը պիեսի գաղափարական ամբողջականության մաս են ներկայացնում: Մավրական հավաքական կերպարը հանդիսանում է պայքարի բուն ներկայացուցիչը:Հերոսներից շատերը կրում են պատվի այնպիսի վեհ գաղափարներ, որոնք ի զորու են սիրահար սրտերին բաժանվել միմյանցից, որովհետև պատիվն ավելի կարևոր է կյանքում:Հերոսները պատրաստ են զոհաբերել ամեն ինչ իրենց պատվի համար :Նրանք մարտչող են , ոմանք վրիժառու հանգամանքների դրդմամբ ՝ ինչպիսի Ալվարոն է: Նրանց մեջ խորը արմատավորված է կրոնը, լեզուն , սովորույթերը,որանցից նրանք չեն կարող հրաժարվել:Կալդերոնը պայքարի մեծ ոգի է դնում մավրերի մեջ, որոնք անգամ մահից չեն վախենում և պատրաստ են մինչև վերջ գնալ այդ ամենի համար:Հաջորդ կարևոր առանձնահատկությունը զգացմունքների արտահայտում է, որն անմիջական կապ ունի լեզվի հետ:Կալդերոնը ներկայացնում է նրանց շրջապատող և նրանց ներքին աշխարհները,որոնք ներկայացնում է յուրովի հիմնվելով հանգամանքների վրա :Նա թախծոտությամբ ու գեղեցկությամբ է ներկայացնում Ալվարոյի և Կլարայի սերը, որն ի վերջո այդպես էլ կիսատ է մնում: Մենք տեսնում ենք Իսաբելին , որ սիրում է Ֆերնանդեսին , սակայն ամուսնանում է մեկ այ մարդու հետ, հոգում ոյդպես էլ չկարողանալով մորանոլ: Կալդերնը հետաքրքիր կերպով է ներկայացնում Գարսեսի կերպարը:Նա ագահ է, նրա համար նյութական ավելի կարևոր է, որն էլ նրան դարձնում է դավաճան, ապա նաև մարդասպան, որը չի խուսափում Ալվարոյի զայրույթից և վրեժից:Կալդերոնը ճիշտ և հստակ բնութագրականով կարողացել է ներկայացնել Ալվարոյի հոգեվիճակը: Նա ահասարսուռ կերպով բարակացած է իր սիրելիի՝ Մալեկայի մահվան պատճառով: Նրա հոգում դառնություն և մենություն է , նրա հոգում անսահման զայորյթ է , և նա պետք է անպայման սպանի նրան, ով սպանել է իր սիրելիին: Ահա թե ինչու նա անընդհատ փնտրում է մարդասպանին:Կարևոր է նաև ժողովրդի հավաքական կերպարը, որը առանձնահատուկ դեր է կատարում պիեսի մեջ, որովհետև ինչպես մենք ենք տեսնում պատերազմը հասունանում է երկու ժողովուրդների կրոնական անհամատեղելության պատճառով : Պիեսի առանձնահակություններից է նաև նրա փիլիսոփայական կողմը:Փիլիսոփայական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Կալդերոնն այս գործով ուղղակիորեն ցույց է տալիս, որ տեսականորեն երկու տարբեր կրոններ ունեցող ազգերը չեն կարող երկարատև գոյատևել կողք կողքի, որովհետև ժամանակի ընթացքում միշտ էլ առաջ է գալիս բացարձակ գերիշխանության խնդիրը, որոն էլ հանգեցնում է պատերազմների , արյունահեղությունների: Կյանքում անխուսափելի են դավաճանները, որոնք գրեթե մշտապես ճակատագրական դեր են կատարում տվյալ համակարգի քայքայման գործում: