Մասնակից:Anna.99D/Ավազարկղ 1
Մրջյունների սոցիալական մակաբուծություն- բնային մակաբուծության տեսակ, որը ենթադրում է, որ մրջյունների տեսակներից մեկը գոյատևում է մյուսի հաշվին։ Ներառում են մասնագիտացման այնպիսի ծայրահեղ ձևեր, ինչպիսիք են մրջյուն-ստրակտերերը կամ ինկվիլինները[1]։
Նկարագրություն
խմբագրելՄակաբույծ տեսակի բեղմնավորված էգ մրջյունը թափանցում է տեր տիպի մրջյունի բույն (որոշ դեպքերում սպանում է թագուհուն և զբաղեցնում նրա տեղը) և սկսում է տեղադրել իր սեփական ձվերը։ Նրանցից դուրս եկող աշխատանքային մրջյունները աստիճանաբար բնակեցնում են մրջնաբույնը և փոխում տիրոջը։ Ընդունված է առանձնացնել մրջյունների սոցիալական մակաբուծության երեք տեսակ՝ ժամանակավոր (անգլ.՝ temporary social parasites), մշտական (անգլ.՝ permanent inquilines; Anergates, Teleutomyrmex) և ստրկատիրական (անգլ.՝ slave-makers;Rossomyrmex, Strongylognathus)[1]։
- ↑ 1,0 1,1 Social Parasitism in Ants. nature.com