Սան Ֆերնանդո
San Fernando

Զինանշան

Coat of Arms
ԵրկիրՉիլի Չիլի
Մասն էԿոլչագուա նահանգ
քաղաքապետՊաբլո Սիլվա Պերեզ
Սան Ֆերնանդոյի կենտրոնական հրապարակ

Սան Ֆերնանդո (անգլ.՝ San Fernando) քաղաք Չիլիի կենտրոնական մասում գտնվող Կոլչագուա նահանգի և Օ'Հիգինս շրջանի երկրորդ ամենաբնակեցված հատվածում։ Քաղաքը տեղակայված է Տինգուիրիրիկա գետի մոտ (Ռապելի վտակ)՝ բերրի հովտում: Սան Ֆերնանդոն գտնվում է ծովի մակարդակից 339 մ (1112 ֆուտ) բարձրության վրա։ Հիմնադրվել է 1742 թվականին, դարձել է գավառի մայրաքաղաքը 1840 թվականին:

Մշակույթ խմբագրել

Գտնվելով երկրի սրտում՝ Սան Ֆերնանդոն հայտնի է իր ռոդեոներով: Շրջակայքում աճեցվում է ցորեն, կերային մշակաբույսեր, բրինձ, հատիկաընդեղեն և խաղող։ Գոյություն ունի նաև չիլիական գինու ապրանքանիշ, որը կոչվում է «San Fernando»: Ե՛վ Պան-Ամերիկյան մայրուղին, և՛ Չիլիի հիմնական երկայնական երկաթուղին անցնում է Սան Ֆերնանդոյով:

Սան Ֆերնանդոն գտնվում է Չիլիի Կոլչագուա հովտի հյուսիսային ծայրամասում: Այս տարածաշրջանը լայնորեն հայտնի է որպես Չիլիի գյուղատնտեսության սիրտ: Այստեղ կարելի է գտնել «գինու երթուղի», որը այցելուներին կտանի Սան Ֆերնանդոյից Սանտա Կրուս՝ այցելելով Չիլիի ամենաավանդական խաղողի այգիները:

Սան Ֆերնանդոյի և շրջակայքի որոշ հիմնական տեսարժան վայրերից են «Casa Silva»-ն, հյուրանոցը, խաղողի այգին և գինեգործարանը: «Hacienda Los Lingues», ավանդական չիլիական ոճով գաղութային տունը, որը պատկանում է «հովանավորին» կամ սեփականատիրոջը, վերածվել է հյուրանոցի և ռեստորանի։ «Hacienda»-ն առաջարկում է արկածային ձիավարություն Անդերի նախալեռներում:

Արտահանվող թարմ մրգերի խոշոր արտադրողներից շատերը գտնվում են Սան Ֆերնանդոյում և նրա շրջակայքում: Դրանք ներառում են՝ «Frusan, Unifruti» և «Agricola Panagro»: Տարածաշրջանի այգիներում և գյուղացիական տնտեսություններում կարելի է գտնել գրեթե ամեն տեսակի թարմ արտադրանք` ցիտրուսային մրգերից մինչև բարձրորակ թարմ կեռաս: Սան Ֆերնանդոն նաև ուղևորման կետ է դեպի «Լաս Թերմաս դել Ֆլակո» (Ֆլակոյի ջերմային բաղնիքներ)։ Ֆլակո կարելի է հասնել՝ 5-րդ երթուղուց արևելք ճանապարհորդելով Պուենտե Նեգրո տանող ճանապարհով: Լաս Թերմասի բաղնիքները բաց են դեկտեմբերի կեսերից մինչև ապրիլ և գտնվում են մի տարածքում, որը հայտնի է իր մեծ թվով Տրիկահյուների (ժայռային թութակ՝ տեղական թութակի տեսակ)[1] և դինոզավրերի քարացած հետքերով։

Վիճակագրություն խմբագրել

Համաձայն Ազգային վիճակագրության ինստիտուտի 2017 թվականի մարդահամարի՝ Սան Ֆերնանդոն զբաղեցնում է 2,441.3 կմ² (943 քառակուսի մղոն) տարածք և ունի 73,973 բնակիչ (36,077 տղամարդ և 37,896 կին): Բնակչությունն աճել է 16,1%-ով (11881 մարդ) 2002-2017 թվականների մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում[2]։

Վարչակազմ խմբագրել

Որպես համայնք՝ Սան Ֆերնանդոն Չիլիի երրորդ մակարդակի վարչական բաժինն է, որը կառավարվում է տեղական ինքնավարության խորհրդի կողմից, գլխավորում է քաղաքապետը, որը ժողովրդավարական ճանապարհով ընտրվում է չորս տարին մեկ։ Ներկայիս վարչակազմը ղեկավարում է Պաբլո Սիլվա Պերեսը (անկախ), ով ընտրվել է 2021 թվականի Չիլիի քաղաքային ընտրություններում։

Կլիմա խմբագրել

Սան Ֆերնանդոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 28
(82)
27
(80)
24
(76)
20
(68)
15
(59)
12
(54)
12
(54)
14
(57)
16
(61)
19
(67)
23
(73)
26
(79)
20
(68)
Միջին ցածր °C (°F) 13
(55)
12
(54)
11
(51)
8
(46)
6
(43)
4
(40)
4
(39)
4
(40)
6
(42)
8
(46)
9
(49)
12
(53)
8
(47)
Տեղումներ մմ (դյույմ) 8
(0.3)
8
(0.3)
13
(0.5)
30
(1.2)
140
(5.5)
208
(8.2)
150
(6)
119
(4.7)
61
(2.4)
28
(1.1)
23
(0.9)
8
(0.3)
792
(31.2)
աղբյուր: Weatherbase [3]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Anacondaweb - Servicio Suspendido».
  2. «National Statistics Institute» (իսպաներեն). Վերցված է 20 February 2018-ին.
  3. «Weatherbase: Historical Weather for San Fernando, Chile». Weatherbase. 2011. Retrieved on November 24, 2011.


Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Չիլիի կոմունաներ Կատեգորիա:Բնակավայրեր ըստ երկրի Կատեգորիա:Չիլիի նահանգներ Կատեգորիա:1742 թվականին հիմնադրված բնակավայրեր