<<Արագ,արագ >> մշակույթ

խմբագրել

Ընդհանուր նկարագիր

խմբագրել

Բառ, որը խորհրդանշում է կորեացիների հրատապ խառնվածքը: Ոմանք դա ասում են «արագ մշակույթի» տեսանկյունից, իսկ ոմանք էլ այն համարում են կորեացիներին բնորոշ մոլուցքային-պարտադրող խանգարում, իսկ երբեմն էլ այսպես են կոչում արագ տեմպ ունեցող մարդկանց:


Ասպեկտներ

խմբագրել

*Արդյունաբերականացման ընդհանուր ֆենոմենը

խմբագրել

Կարծիք կա, որ <<արագ, արագ>>-ը ֆենոմեն է ՝ տարածված ամբողջ աշխարհում շնորհիվ ինդուստրացման։Ի տարբերություն գյուղատնտեսական հասարակության, որտեղ աշխատանքային ձևերը համեմատաբար ազատ են, արդյունաբերական հասարակությունում միշտ կա անհրաժեշտություն տառապելու «ժամկետից», որում աշխատանքը պետք է կատարվի արագ տեմպերով:Գործարանային աշխատանքի առավելությունն, որն ի սկզբանե բաժանված է աշխատողների միջև, այն է, որ այն արագ է, և յուրաքանչյուր աշխատող ավելի արագ է կատարում պարզեցված աշխատանքը:Հետևաբար, մարդաշատ և չափազանց խիտ բնակեցված խոշոր քաղաքներում աշխատող գործարաններում անխուսափելի է նյարդային արագությունը:Փաստորեն, սա մի երեւույթ է, որի հետ արող է առնչվել ոչ միայն Կորեան , այլ նաև մնացած ասիական երկրները ընդհանրապես։Կա նաև մի ասացվածք,համաձայն որի՝ <<ժամանակը ոսկի է>> և այդ պատճառով էլ հետաքրքրություն կա: Այն երկիները, որոնք այժմ կոչվում են «զարգացած երկրներ», վաղուց արդեն մուտք են գործել արդյունաբերական հասարակություն մեծամասամբ 18-19-րդ դարերից սկսած:Ի տարբերություն դրան, Կորեան ընդամենը մի քանի տասնամյակ է ինչ մտել է նման հասարակություն:Նախկինում ճապոնական գաղութային ժամանակաշրջանում, ճապոնացիները մեղադրում էին կորեացիներին , ասելով , « այս դանդաղաշարժ ժողովուրդը», և երբ տեսնում էին կորեացիներին, որոնք ժամանում էին հանդիպման վայր առանց շտապելու, այն անվանեցին այն «կորեական ժամանակ»:Մյուս կողմից, նույնիսկ 19-րդ դարի կեսերին Ճապոնիա այցելած արևմտյան երկրները ճապոնացիներին համարում էին անպատասխանատու և դանդաղաշարժ ժողովուրդ, որոնք չէին կարողանում գտնել ժամանակի գաղափարը:


*Կորեայի յուրահատկությունը

խմբագրել

Կարծիք կա, որ Կորեայում արդյունաբերական զարգացումը տեղի է ունեցել արագորեն միայն մեկ սերնդի մեջ, և <<արագ, արագ>> մշակույթը առանձնանում է: Մի կողմից կա նաև տեսակետ, որ <<արագ, արագ>> մշակույթը պայմանավորված է Սառը պատերազմի մրցակցության ազդեցությամբ, որը ներկայացվում է Հարավային և Հյուսիսային Կորեայի բաժանմամբ:Օրինակ ՝Փակ Ջոնջհիի տնտեսական վերածննդի քաղաքականությունը և <<Նոր գյուղ>> շարժումը, որոնք հոմանիշ են <<արագ,արագ>> մշակույթին,նաև ,<Չոլլիմա>> և << Առավոտյան աստղ>> շարժումները նույնպես միջոցներ էին այդ ժամանակաշրջանում Հյուսիսային Կորեայի արագ մարտերին դիմագրավելու համար։


<< Արագ, արագ>> բառը

խմբագրել

Կա մի խոսք,համաձայն որի ՝ << Կորեացիների համար աշխատող օտարերկիացին առաջին հերթին սովորում է կորեերեն << Արագ, արագ>> արտահայտությունը : Հիմնականում կորեացիների համար աշխատող բանվորները հակված են համեմատաբար դանդաղ և անճշտորեն աշխատել, քանի որ ոչ զարգացած երկրներից են: Այդ պատճառով նրանք շարունակապես լսում են «արագ, արագ» արտահայտությունը : Ավելի ուշ, երբ սովորում են այս մշակույթին, կարող ենք տեսնել, թե ինչպես են օտարերկրացիները նոիյնպես միմյանց հորդորում «արագ, արագ» աշխատել:

Դրական և բացասական կողմերը

խմբագրել

*Դրական կողմերը

խմբագրել

*Արագ ծառայություն

Օտարերկրացի բոլոր մարզիկները հաճախ ասում են, որ Կորեայում ծառայությունն այնքան արագ է անցնում, որ իրենք զարմանում են: Մեկդուելը, որը փայլուն դեր խաղաց բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայում, ասաց, Կորեան շատ արագ է, ի տարբերություն Միացյալ Նահանգների, և երբ իր սիրելի CD նվագարկիչը կոտրված էր և նա նորոգելու էր տվել , նա շատ էր զարմացել ՝ տեսնելով , որ այն կոկիկ կերպով նորոգել էին մեկ օրում ։

Արտասահմանյան պետական ​​գրասենյակները այնքան արագ չեն, որքան Կորեան, ինչը հիասթափեցնում է արտասահմանի կորեացիներին: ԱՄՆ-ում պահանջվող խնդրի լուծման համար սահմանվում է առավելագույնը երկու շաբաթ:


*Նպաստում է արագ աճին

Համարվում է նաև, որ դրա պատճառներից է այն, որ Կորեան մի երկիր է, որը վերականգնվում և զարգանում լույսի արագությամբ ավելի արագ, քան մյուս երկրները: Կորեայի անլար ինտերնետը աշխարհի հնգյակում է և զարգացել է այնքան արագ, որ օտարերկրյա ներգաղթյալները, միջազգային ուսանողներն ու արտագաղթողները ասում են, որ կարոտում են կորեական ինտերնետը: Սմարթֆոնների ներթափանցումը նույնպես արագ է:

Անկախ նրանից՝ դուր է գալիս թե ոչ, <<արագ, արագ>> մշակույթը զգալիորեն նպաստեց 70- 80-ականների Կորեայի տնտեսական աճին: Կորեայի արագ տեխնոլոգիական առաջընթացը, հնարավոր չէ տեսնել աշխարհի որևէ այլ մասում, որը բացահայտվել է ժամանակակից պատմության մեջ, և դա կարող է ապացուցել հասարակական փոփոխությունը: Իհարկե, սոցիալական արագ փոփոխությունները այնքան թլ լավ չեն, և կան վատ բաներ, ինչպիսին օրինակ անվճարունակ շինարարությունն է, բայց արդյունքում բավականին տեղ կա խոստովանելու, որ դա արագ աճին նպաստող հիմնական գործոններից մեկն է:


*Արագ արձագանք

<<Le Figaro>> ֆրանսիական առաջատար ամենօրյա թերթը վերլուծեց, որ Կորեայի «արագ,արագ» մշակույթը հնարավորություն տվեց արագ արձագանքել Կորոնավիրուսի տարածմանը 2020 թվականին, ճիշտ այնպես, ինչպես Կորեայի «արագ, արագ» մշակույթը նպաստեց անցյալ տնտեսական հարցերին : Իրականում, ըստ ժամանակի Հալիմի համալսարանի Կանգնամ Սուրբ Հոգի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժնի պրոֆեսոր Լի Ջեգափի, նա տեսնելով Դեգուում տիրող իրավիճակը , գիշերը ժամը 11անց 30-ի սահմաններում հաղորդագրություն ուղարկեց Ինչոն բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի պրոֆեսոր Քիմ Ջինյոնգին ( վերջինս հանդիսանում էր որպես կորոնավիրուսի վարակի առաջին դեպք հաստատված հիվանդի բժիշկ) ` ասելով ,որ անհրաժեշտ է մի համակարգ, որը կարող է մեծ մասշտաբով ստուգել հիվանդներին։Եվ պրոֆեսոր Քիմ Ջինյոնգն ասաց, որ ինքը մինչև անգամ նկարել էր PowerPoint պատկերներ և ավարտին հասցրել հավաքել հինգ շնորհանդես առավոտյան ժամը երեքին։

Այն սկավառակի միջոցով փորձարկում է:Սկզբում ներկայացվել է Կորեայում , այնուհետև ներմուծվելով դաշտ , նշաձող դարձավ որոշ երկրներում նույպես, այդ թվում ՝ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, իսկ հետագայում վերածվեց շրջայցի:Բացի այդ, վճարվել են աղետին օժանդակող այլ միջոցներ նույնպես, վարկային քարտերի ընկերության միջոցով հաշիվը ներկայացնելուց անմիջապես հետո: Եվ կա մի դեպք, երբ ճգնաժամը հաղթահարում է առաջացող գաղափարները, ինչպիսիք են նույնականացման ստուգումը, սահմանափակ բիզնեսի տեսակների դասակարգումը և սերվերների խցանումների կանխումը մեկ լուծման մեջ, և ընդհանուր բնակչության 99% -ը վճարվում է երեք շաբաթվա ընթացքում:

*Բացասաան կողմերը

խմբագրել

*Խնդիրներ, որոնք կարող են առաջանալ << արագ , արագ>> մշակույթին ընտելանալուց հետո

Եթե ​​արագ ընտելանաք, կարող եք անհամբեր դառնալ, և կարող եք մտածել, որ ինտերնետն համեմատաբար արագ է, ինչպես կորեական ինտերնետը, բայց իրականում դանդաղում է : Փաստացի, կորեացիների շրջանում մեծ թվով մարդիկ կան, ովքեր չեն դիմանում անգամ դանդաղ ինտերնետին: Ինտերնետը բացելիս կարող եք անջատել և միացնել այն, քանի որ այն հիասթափեցնող է, նույնիսկ եթե այն բեռնված է ընդամենը 3 վայրկյան, և երբեմն դա վրդովմունք է առաջացնում նրանց մոտ, քանի որ նրանք կարոտում են կորեական ինտերնետը արտասահմանում:

*Խնդիրներ շինարարության շուկայում

Այն տենդենցը, ըստ որի, հակված են ավելի գրագետ մտածել այն մարդկանց մասին, ովքեր գործերն ավելի արագ են կատարում, նույնիսկ եթե դրանք մի փոքր անճշտորեն են արվում ՝ ի տարբերություն մի փոքր դանդաղկոտ , բայց ճշտորեն աշխատող մարդկանց, խնդիրներ է ստեղծում և անվտանգության նկատմամբ անզգայություն առաջացնող գործոն է: Այդ պատճառով 2010-ականներին մետրոյի կառուցման հետ կապված ցուցատախտակին գրված էր. «Ես անպայման կուղղեմ, նույնիսկ եթե մի փոքր ուշ լինի»:

Նույնիսկ շենքեր կառուցելիս ավելի վտանգավոր է հետևել միայն արագ արագությանը, ապա կատարել վատ շինարարություն: Իրականում կան սարսափելի աղետներ, երբ շենքերն ու կամուրջները փլվել են վատ շինարարության պատճառով, ինչպիսիք են Վաու քաղաքացիական բնակարանի փլուզումը, Սամփունգ հանրախանութի և Սոնգսու կամրջի փլուզումը: Սոնգսու կամրջի և Սամփունգ հանրախանութի փլուզման պահին ստացած շոկի պատճառով , դրանք զգալիորեն բարելավվել են ազգային աուդիտների և օրենքների վերանայման միջոցով, իսկ շինարարական շուկան այնուհետև հետևեց այնպիսի ջանքերին, ինչպիսիք են `օրեկան աշխատողներին անվտանգության կրթության վկայագրեր տրամադրելը։ Սակայն քանի որ այն լիարժեք ավարտված չէ, 2013թ․ դեկտեմբերին տեղի ունեցած Բուսանի Յոնգդոգու շրջանում գտնվող Հյուսիսային և Հարավային նավահանգիստային կամուրջները իրար միացնող Յոնգդո ճանապարհի փլուզումը ողբերգություն է, որը տեղի ունեցավ բացումից հինգ րոպե առաջ ՝ արագ և արագ աշխատելով ավարտին հասցնելու հետևանքով։