Ինտերվալային կրկնություններ (անգլ.՝ spaced repetition), հիշողության մեջ պահպանելու տեխնիկա, որը մտապահված կրթական նյութի կրկնությունն է որոշակի, անընդհատ աճող ինտերվալներով[1]: Չնայած այս սկզբունքը կարող է կիրառվել յուրաքանչյուր ինֆորմացիայի մտապահման համար, այն ավելի լայն ճանաչում է ստացել օտար լեզուների ուսումնասիրման ժամանակ: Ինտերվալային կրկնությունը չի ենթադրում անգիր սովորել առանց հասկանալու (բայց և չի բացառում) և չի հակադրվում մնեմոնիկային:

Ինտերվալային կրկնության ֆունկցիան է՝ Y=2X+1, որտեղ Y-ը այն օրն է, երբ ինֆորմացիան սկսում է մոռացվել, մոռացումը ընթանում է աստիճանաբար և հավասար է Y օրվա, X-ը սովորելուց հետո վերջին կրկնության օրն է: Ինտերվալի պոտենցիալը հավասար է անսահմանության: Որոշ բառեր և արտահայտություններ կարող են հիշվել ավելի լավ, իսկ մյուսները՝ ավելի վատ: Ինտերվալային կրկնությունը ավելի հաճախ օգտագործում են քարտային համակարգի հետ միասին:

Ուսումնասիրություններ և կիրառությունԽմբագրել

Ուսուցման ընթացքի լավացման համար ինտերվալային կրկնության օգտագործման գաղափարն առաջին անգամ առաջարկվել է պրոֆեսոր Ալեք Մեյսի «Ուսուցման հոգեբանություն» գրքում (անգլ.՝ Psychology of Study, 1932)։ 1939 թվականին Սպիցերը փորձարկել է մեթոդի ազդեցությունը Այովայի ուսանողների վրա[2]։ Նա ուսումնասիրել է մեթոդը ավելի քան 3600 ուսանողների շրջանակներում ու ապացուցել դրա էֆեկտիվությունը: Բայց այդ վաղ աշխատանքը աննկատելի է մնացել մինչև 1960-ականների վերջը, երբ կոգնիտիվ հոգեբանները, հատկապես Լանդաուերը, Բյորկը[3] և Մելթոնը[4], որպես մտապահման լավացման միջոց ուսումնասիրեցին կրկնության ինտերվալի մանիպուլյացիան։ Մոտավորապես այդ նույն ժամանակ Պիմսլերն առաջինը գործնականում կիրառեց ինտերվալային կրկնության տեսությունը լեզուների ուսուցման համար: Իսկ 1973 թվականին Սեբաստյան Լեյտներն առաջ քաշեց «Լեյտների համակարգը»՝ քարտերի վրա հիմնված ուսուցման յուրահատուկ մեթոդ։

Հայտնի ուսումնասիրողներ և պրակտիկանտներԽմբագրել

Ծրագրեր և կայքերԽմբագրել

Ծրագրերի և վեբ-կայքերի մեծամասնությունը ինտերվալային կրկնության իրականացման համար պահանջում է նյութի ձեռքով մուտքագրում՝ քարտեր ստեղծելով: Երբ գալիս է կրկնելու ժամանակը, ցուցադրվում է քարտի մի երեսը («հարց»), և օգտատերը պետք է ստուգի, թե որքան գիտի այն։ Դրանից հետո նա նայում է «պատասխանը» և ստուգում ինքն իրեն՝ դիմելով ծրագրին, թե գնահատականի տեսքով ինչքան լավ է հիշում տվյալ քարտը: Ծրագիրը փոխում է կրկնության ինտերվալը՝ օգտագործվող ալգորիթմին համապատասխան:

Այդպիսի ծրագրերի գործառույթը հաճախ ներառում է.

  • Ձայնային ֆայլի կամ նկարի տեսքով հարց/պատասխանի առկայություն,
  • շրջած քարտերի զույգերի կամ տվյալների հավաքածուի բազմաթիվ հատվող քարտերի ավտոմատ ստեղծում (հարմար է հիերոգլիֆների ուսումնասրիման պարագայում),
  • տարբեր բնույթի լրացուցիչ ինֆորմացիայի դուրսբերում (օրինակ՝ վիճակագրական),
  • տվյալների ներմուծման զարգացած մեթոդների աջակցություն, ինչպիսին է LaTeX-ը,
  • միավորում օնլայն հասարակության հետ, օրինակ՝ ուսուցողական նյութերի փոխանակման տեսքով:

Առավել հայտնի ծրագրեր և վեբ-կայքեր՝ Rocka, Anki, Brainscape, Cerego, Course Hero, Lingvist, Memrise, Mnemosyne, Pleco Software, Quizlet, Skritter, SuperMemo, Synap, WaniKani:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Human Memory: Theory and Practice», Alan D. Baddeley, 1997
  2. Spitzer, H. F. (1939). Studies in retention. Journal of Educational Psychology, 30, 641—657.
  3. Landauer, T. K., & Bjork, R. A. (1978). Optimum rehearsal patterns and name learning. In M. Gruneberg, P. E. Morris, & R. N. Sykes (Eds.), Practical aspects of memory (pp. 625—632). London: Academic Press.
  4. Melton, A. W. (1970). The situation with respect to the spacing of repetitions and memory. Journal of Verbal Learning and Verbal Behavior, 9, 596—606.

ԳրականությունԽմբագրել

  • Caple, C. (1996). «The Effects of Spaced Practice and Spaced Review on Recall and Retention Using Computer Assisted Instruction». Dissertation for the degree of Doctor of Education, North Carolina State University.[1]
  • de Boer, V. (2003, August). «Optimal Learning and the Spacing Effect: Theory, Application and Experiments based on the Memory Chain Model». Artificial Intelligence Master’s Thesis for Computational Psychology, University of Amsterdam.[2]
  • Dempster, F. N. (1988). «The Spacing Effect: A Case Study in the Failure to Apply the Results of Psychological Research». American Psychologist, 43(8), 627—634.
  • Greene R. L. (2008). Repetition and spacing effects. In Roediger H. L. III (Ed.), Learning and memory: A comprehensive reference. Vol. 2: Cognitive psychology of memory (pp. 65-78). Oxford: Elsevier.
  • Karpicke, J. D., & Roediger, H. L. (2007). «Expanding Retrieval Practice Promotes Short-Term Retention, but Equally Spaced Retrieval Enhances Long-Term Retention». Journal of Experimental Psychology: Learning, * Memory, and Cognition, 33(4), 704—719.[3]
  • Kerfoot, B. P.; Baker, H. E.; Koch, M. O.; Connelly, D.; Joseph, D. B.; Ritchey, M. L. Randomized, Controlled Trial of Spaced Education to Urology Residents in the United States and Canada(անգլ.) : journal. — 2007. — Т. 177. — № 4. — С. 1481—1487. — doi:10.1016/j.juro.2006.11.074 — PMID 17382760.
  • Pavlik, P. I. (2005). The Microeconomics of Learning: Optimizing Paired-Associate Memory. PhD, Carnegie Mellon.
  • Pavlik, P. I.; Anderson, J. R. Using a model to compute the optimal schedule of practice(անգլ.) : journal. — 2008. — Т. 14. — № 2. — С. 101—117. — doi:10.1037/1076-898X.14.2.101 — PMID 18590367.