Հինգերորդ եթերաշրջան

խմբագրել
  • Գլխավոր հերոսուհի` Տիարի Ցուկիկագե
Լեդի Ջուելինան Ռուբիին կախարդական զարդատուփ է տալիս, որպեսզի վերջինս դրա մեջ հավաքի կախարդական թանկարժեք քարերը: Առաջադրանքն իրականացնելու համար Ռուբին պետք է զուգահեռաբար սովորի Թանկարժեք քարերի ակադեմիայում և «Jewelpet» անունով սրճարան բացի: Ցավոք, սրճարանը շատ աշխատանք է պահանջում, և այնտեղ ոչ ոք չի գնում: Մի անգամ Ռուբին հանդիպում է երեք աշակերտուհիների, որոնք որոշում են նրան օգնել: Միասին նրանք առաջ կմղեն խանութը և կպաշտպանեն կախարդակնան զարդատուփը գողերից:

Վեցերորդ եթերաշրջան

խմբագրել
  • Գլխավոր հերոսուհի ` Մոմոնա
Ջևելենդի թագուհի դառնալու համար Մոմոնան պետք է փորձություն անցնի Թանկարժեք պալատում, որտեղ նա պատահաբար հայտնվել է իր սիրելի ավագ եղբոր հարսանիքից: Բայց միայն Մոմոնան չէ, որ ցանկանում է թագուհի դառնալ, պալատում ապրում են բազմաթիվ արժանի մրցակցուհիներ, ինչպես նաև` արքայազներ, որոնք պետք է լեդիների հետ կատարեն առաջադրանքը` Ջևելենդի թագավոր դառնալու համար: Աղջիկներին օգնում են Ջևելփեթ կախարդական գազանիկները` մարդկանց լավագույն ընկերները: