Angelina 2010/Ավգիաս

Հունական դիցաբանության մեջ Ավգիասը (հուն․ Αὐγείας, անգլ․ Augeas կամ Augeias, /ɔːˈdʒiːəs/) եղել է Էլիսի արքան և Էպիկաստայի հայրը։ Ավգիաս թարգմանաբար նշանակում է "պայծառ"։ Որոշ պատմանական տեղեկությունների համաձայն՝ նա սերել է Արոգանդավորներից։

Դիցաբանություն խմբագրել

Ավգիասը հայտնի է եղել իր ախոռներով, որտեղ պահվել են երկրի ամենամեծ թվով անասունները և որը տասնամյակներ շարունակ՝ մինչև Հերակլես արքայի գահ բարձրանալը, չի մաքրվել։ Այստեղից էլ հայտնի է Ավգյան ախոռներ արտահայտությունը։

Ավգիասի ծագումնաբանության մասին տվյալները զանազան են և միմյանց հակասող։ Ավանդության համաձայն՝ նա համարվել է Հելիոսի և Նուսիդամի կամ Էլիսի արքա Էլեյոսի և Նոսիդամի որդին։ Որոշ տեղեկոթյունների համաձայն էլ՝ նրա հայրը եղել է քամու աստված Պոսեյդոնը։ Ավգիասը ունեցել է հինգ երեխա՝ Էպիկաստան, Ֆիլեուսը և Ագեմադան, Ագաստենեսը և Էվրիտուսը։ Շինությունը եղել է մ․թ․ա․ 5-րդ դարի Հռոմեական կառույց։

Ավգյան ախոռների մաքրում խմբագրել

Ավգիաս արքայի ախոռները մաքրելը եղել է Հերակլեսի հինգերորդ տանջանքը։ Այն վերջինիս հանձնարարել էր Էվիսթեուսը, որը նպատակ է ունեցել թագովորին ծանրաբեռնել ստորացոցիչ և անհնար հանձնարարությամբ։ Երեսուն տարի շարունակ գոմաղբից չմաքրված այս ախոտներում բնակվել է 3000 գլուխ անասուն։ Ի հեճուկս Էվրիտեսի սպասումների՝ Հերակլեսին հաջողվում է մաքրել Ավգյան ախոռները Պենեուս և Ալֆեուս գետերի ջրով։ Դա խիստ զայրացնում է Ավգիասին, որը նոր արքային խոստացել էր գործը մեկ օրում գլուխ բերելու դեպքում նրան տալ իր անասնաքանակի մեկ տասներորդը։ Թագավորը դրժում է խոստումը, ինչի համար էլ սպանվում է Հերակլեսի կողմից։ Ավգիասի մահից հետո Հերակլեսը Ֆիլեուսի իր թագավորությունը հանձնում է նրա որդուն, որն աքսորվել էր հոր կողմից Հերակլեսին պաշտպանելու համար։[1]

  1. «Augeas». Wikipedia, the free encyclopedia (անգլերեն). 2016-05-25.