Մասնակից:Anahit grigoryan/Ավազարկղ1

Եգիպտական բուրգեր

խմբագրել

եոփսի (Խուֆույի) մեծ բուրգ, եգիպտական ամենամեծ բուրգը։ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 2560 թ շրջանում։ Կառուցվել է եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆուի (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս) կողմից։ Հին Եգիպտացիների կողմից անվանվել է նաև «Ախեթ Խուֆու», որը նշանակում է «Խուֆուի հորիզոն»։

Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ։ Ամենամեծը՝ Քեոփս փարավոնի բուրգն է։ Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը։ Ըստ արաբական առածի՝ «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»։

Բուրգի մուտքը հյուսիսային կողմից գտնվում է 15,63մ բարձրության վրա: Միակ մուտքը չի պահպանվել և հավանաբար փակվել է քարե խցանով: Այսօր զբոսաշրջիկները ներս են մտնում բուրգի մեջ 17-մետրանոց խորշով, որը 820 թվականին Բաղդատի խալիֆա Աբդուլլախ ալ-Մամունը 10 մետրով իջեցրել է: Նա հույս ուներ գտնել այնտեղ փարավոնի գանձերը, բայց գտավ միայն փոշու հաստ շերտ:

Քեոփսի բուրգի ներսում տեղադրված է երեք նկուղային տեսախցիկներ` մեկը մյուսի ետևից:

Ալեքսանդրիա

խմբագրել

Ալեքսանդրիայի փարոս (հուն.՝ Φάρος της Αλεξάνδρειας), մ.թ.ա. III դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսը, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որից ծագում է հայերենում «փարոս» բառը։ Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա քաղաքի մոտ)։ Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ։ Բարձրությունը 120 մ։ Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը և կուրացնել թշնամիներին։ Այն կործանվեց մ.թ. 796 թվականին երկրաշարժից։

Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն։ XV դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ XV դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է։

Շամիրամի կախովի այգիներ

խմբագրել

Շամիրամի կախովի այգիները, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որը գտնվել է Բաբելոնում (նշանակում է Արև աստծո դարպաս):

Այն եղել է Հին Աշխարհի նշանավոր քաղաքներից մեկը և Բաբելոնիայի կամ Քաղդեայի մայրաքաղաքը:Նրա ավերակները գտնվում են ներկա Բաղդադ քաղաքից 1600 կիլոմետր հարավարևելք, այն տերիտորիայում, որը հայտնի է Միջագետք անվան տակ:Միջագետքը եղել է մարդկային մշակույթի ամենահին օրինակներից մեկը, որը ընկած է եղել Եփրատ և Տիգրիս գետերի միջև: Տիգրիսն ու Եփրատը, սկիզբ են առնում Հայկական բարձրավանդակից:Բաբելոն քաղաքը հայտնի է եղել շատ ճարտերապետական գործերով, որոնցից մեկը Շամիրամի կախովի այգիները, Հին Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: «Շամիրամի կախովի այգիները» Հին Բաբելոնին բնորոշ առանձնահատկություն է եղել: Այն մարդկանց հպարտության աղբյուրն էր: Ասում են, որ այգիները ճարտարապետության մեջ եղել են ականավոր սխրագործության արդյունք. ամֆիթատրոնի ձևով՝, hարկերով բարձրացող այգիների շարք՝ որտեղ կային ծառերի, որթատունկերի և թփուտների տեսակներ։ Ըստ պատմական տեղեկությունների՝ Նաբուգոդոնոսոր II թագավորն այն կառուցել է Քրիստոսից առաջ 600 թվականին՝ իր սիրելի կնոջ՝ Մարաստանի թագուհի Ամիտիսի համար, ով շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները։ Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը՝ Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ։ Այս գեղեցիկ այգիներն ավերվել են ջրհեղեղից[փա՞ստ]։ Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»՝ վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ։ Որոշ գիտնականների կարծիքով դրանք կառուցվել են ոչ թե Նինվեում, այլ Նոր Նինվեում՝ Սինաքերիբ թագավորի կողմից։ Այգիները կործանվել են մ․թ․ա․ 538 թ պարսկական արշավանքների հետևանքով։

Հռոդոսի կոթող

խմբագրել

Հռոդոսի կոթող, Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում, հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Հին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձան, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա, վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված ծովային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին եղել որպես նավագնացներ։ Մ.թ.ա. 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց։ Ի հիշատակ այդ իրադարձության՝ Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որն անվանեցին Հռոդոսի կոթող։ Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում։ Ըստ առասպելի՝ աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»։ Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը։

Կոթողը կործանվել է մ.թ.ա. 222 թվին երկրաշարժից։ Կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:


Հետաքրքիր է «Կոթող» բառը սկզբում նշանակում էր ցանկացած արձան: Հռոդոսի կոթողի ստեղծումից հետո այդ բառը սկսեցին գործածել բնական չափսերից ավելի մեծ չափսեր ունեցող արձանների համար: Տեղեկություն է եղել, որ կոթողը 32 մետրից բարձր էր: Սրանից բխում է, որ ստեղծման 12 տարիներից ամեն մեկում արձանը 2,75 մետրով է «բոյ քաշել»: ճանապարհորդ Ստրաբոնը հիշատակել է, թե արձանի կառուցման համար ծախսվել է 500 տաղանդ բրոնզ և 300 տաղանդ երկաթ, համապատասխանաբար` 12,9 և 7,7 տոննա: Հռոդոսի կոթողը համարվում է աշխարհի Յոթ հրաշալիքներից մեկը, չնայած, երբ կազմվում էր Հրաշալիքների ցանկը, արձանն արդեն գոյություն չուներ: Լեգենդը պատմում է, թե Հարեսն ինքնասպանություն է գործել, երբ արձանի վրա ոչ մեծ մի ճաք են մատնացույց արել: Շատ նկարիչներ Կոթողն այնպես են պատկերել, որ ծովախորշը հայտնվել է նրա ոտքերի արանքում, բայց նման արձանն անպատկերացնելի մեծ կլիներ