Մասնակից:Anahit grigoryan/Ավազարկղ

Արտեմիսի տաճարը Եփեսոսում


Արտեմիսի տաճար հունական աստվածուհի, Արտեմիսին (բնության, լուսնի և որսի աստվածուհի) նվիրված տաճար Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականին։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է։

Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականին։ Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ։

Մ.թ.ա. 356 թվականին Արտեմիսի տաճարն այրվեց։ Ավանդության համաձայն՝ Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատես, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այն։ Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը։ Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով