Մասնակից:Anahit Brutyan/Ավազարկղ

Տրանսիմպեքս ՍՊԸ խմբագրել

Տրանսիմպեքսը հայկական խոշորագույն կազմակերպությունն է, որը մատուցում է ինտեգրված լոգիստիկ ծառայություններ, այդ թվում՝ առաքումներ, մատակարարման շղթաների կառավարում, պահեստավորում և բաշխում։ Ընկերությունը լիցենզավորված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից։

Պատմություն խմբագրել

Տրանսիմպեքս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել լոգիստիկայի ոլորտում՝ իրականացնելով դռնից դուռ առաքումներ աշխարհի բոլոր ուղղություններով։

2000 թվականից ի վեր Տրանսիմպեքս ՍՊԸ-ն հանդիսանում է միջազգային Ֆեդերալ Էքսպրես (Federal Express/FedEx) ապրանքների և փաստաթղթերի արագ առաքման միջազգային ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Հանդիսանալով Ֆեդերալ Էքսպրես ընկերության ներկայացուցիչը՝ ընկերությունը ստացել է հնարավորություն իրականացնել էքսպրես առաքումներ դեպի աշխարհի 220 երկիր և տարածք՝ դռնից դուռ տարբերակով։ Առաքման միջին տևողությունը կազմում է 3-5 աշխատանքային օր։ 2015 թվականից Տրանսիմպեքս ՍՊԸ-ն դարձել է ամբողջ աշխարհում նամակագրության և բեռների էքսպրես առաքման ծառայությունների մատուցման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով հավաքական բեռների առաքման գործում մասնագիտացված՝ Ռուսաստանի Դաշնության առաջատար ընկերություններից մեկի՝ Մեյջոր Էքսպրեսի (Major Express) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ծառայությունը հնարավորություն է տալիս իրականացնել դռնից դուռ էքսպրես առաքումներ դեպի ԵԱՏՄ երկրներ (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան)՝ 2-6 աշխատանքային օրերի ընթացքում։

2018 թվականից ի վեր ընկերությունը դարձել է շուտ փչացող և ջերմաստիճանային ռեժիմի պահպանում պահանջող ապրանքների առաքման մեջ մեծամասամբ մասնագիտացված, և առողջապահության, կենսադեղագործության, նավթի և գազի, բարձր տեխնոլոգիաների, օդանավերի վերգետնյա սպասարկման, սննդի արդյունաբերության և այլ ոլորտներում առաջատար ձեռնարկությունների հետ համագործակցող World Courier միջազգային ընկերության ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերության ծառայությունների շարքին է դասվում նաև Transimpex Express ներհանրապետական սուրհանդակային ծառայությունը, որի միջոցով իրականացվում է էքսպրես դռնից դուռ առաքումներ Հայաստանի ամբողջ տարածքում՝ 24 ժամից մինչև 3 աշխատանքային օրերի ընթացքում։

Ընկերությունը ներկայումս ունի 5 հասցե Երևան քաղաքում և ևս 3-ը Հայաստանի տարբեր մարզերում՝ ք․ Երևան, Մաշտոցի պող․ 40, Ծարավ Աղբյուր 55/5, Կոմիտաս 45/5, Արտաշիսյան 62, Արարատյան փ․ 62/23, ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 2, ք․ Կապան, Շահումյան 13/38, ք․ Գորիս, Մաշտոցի 14/26։