Մասնակից:Amirbekyan/Ավազարկղ

Ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 20-ին` Ղարաքիլիսայում, ջրմուղագործ Արտաշես Ղամբարյանի ընտանիքում: Ավարտել է Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 դպրոցը, Երևանի Կ. Մարկսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: 1950-ին աշխատանքային մկրտությունն ստացել է Երևանի Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանում` որպես արտադրամասի վարպետ: 1952-ին զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել ինժեներական զորամասում` որպես շինվարչության գլխավոր ինժեներ: 1954-ին, զորացրվելուց հետո, վերադարձել է հայրենի քաղաք և աշխատանքի անցել մեխանիկական գործարանում` որպես արտադրամասի պետ: 1956-ին տեղափոխվել է նորաստեղծ «Ավտոմատիկա» գործարան` գլխավոր ինժեներ. 1958-ին` դարձյալ նորաստեղծ «Ավտոմատիկա» գիտահետազոտական ինստիտուտի` տնօրենի տեղակալ:

Հրայր Ղամբարյանը 10 տարի (1967-1977 թթ.) եղել է «Ավտոգենմաշ» գործարանի տնօրեն: Նրա ջանքերով մեխանիկական գործարանը վերափոխվեց, դարձավ Խորհրդային Միության ավտոգենային սարքերի արտադրող առաջատար գործարանը: 1977-1982 թթ.-ին եղել է Կիրովականի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1982-ին տեղափոխվել է հանրապետական աշխատանքի, նշանակվել ժողվերահսկողության հանրապետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (մինչև 1988 թ.): Բազմիցս ընտրվել է Կիրովականի քաղխորհրդի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Հանրապետության վաստակավոր ինժեներ էր: Պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր Դրոշի» և «Պատվո Նշան» շքանշաններով:

Մահացել է 2009 թ.-ին Վանաձորում: