Ազնավուրի կարիերան զարթոնք ապրեց 1946 թվականին, երբ նրան նկատեց երգչուհի Էդիտ Պիաֆը: Կազմելով Ռոշե և Ազնավուր դուետը (դաշնակահար Պիերր Ռոշեի հետ2), 1947-1948 թվականներին նրանք ուղեկցում են Պիաֆին և les Compagnons de la chanson խմբին Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ շրջագայության ժամանակ : Ամեն դեպքում Ամերիկայի “գրավումը” երկու գործընկերների կողմից իրականացվեց 1948 թվականին Քեբեքում, որտեղ դուետը գործեց մեկ ու կես տարի: Նրանք հայտնվեցին Au Faisan Doré մոնրեալյան կաբարեում 40 շաբաթ, որտեղ նրանք տվեցին շաբաթական 11 համերգ:3: 1948-ից 1950 ական թվականներին նրանք թողարկեցին 6 78 tours(սկավառակ), որոնք պարունակում Էին հիմնականում հետևյալ վերնագրերը՝ J'ai bu (1948), Départ express (1948) et Le feutre taupé (1948). 1950-1955 թվականներին Ազնավուրը գրում է բազմաթիվ երգեր, որոնք Ժիլբերտ Բեկոդը գործիքավորում և թողարկում են Ժիլբերտ Բեկոդի կողմից: 1950ական թվականների սկզբին Ազնավուրի ճանաչումը ժամանեց, հայտվեցին նաև առաջին քննադատները: Երեկույթից հետո, որն ավարտվեց “անհաջողությամբ” Ազնավուևը գրեց, լուսաբանեց: Որո”նք են իմ խոչընդոտները: Իմ ձայնը, իմ հասակը, իմ ժեստերը, իմ քաղաքակրթության բացակայությունը, իմ անկեղծությունը, իմ անձի բացակայությունը: Իմ ձա՞յնը- անհնար է փոխել, Մասնագետները, որոնց հետ ես խորհդակցել եմ կատեգորիկ(առհասարակ) դեմ Էին իմ երգելուն: Ամեն դեպքում ես կերգեմ, պատռելով ձայնալարերս : Փոքրիկ տասներորդից ես կարող եմ ձեռք բերել մինչև երեք օկտավա: Ես կարող եմ ունենալ դասական երգչի հնարավորություններ, չնայած մառախուղի (անպարզության) որը թաքցնում է իմ տեմբրը(ձայնը):4 1952 թվականին նա նույնիսկ դիմում է փոխարինել Մարկ Հերրանդին, ով լքել Էր les Compagnons de la chanson խումբը, սակայն անօգուտ: Այնուամենայնիվ նա մնում է լավ հարաբերությունների մեջ նրանց հետ և դառնում Ֆրեդ Մելլայի աղջկա`լոռեի, կնքահայրը:

Ճանաչում խմբագրել

1956 թվականին նշմարվում է առաջին մեծ առաջընթացը երգչի կյանքում:Կասաբլանկայում տեղի ունեցող ելույթի (համերգ) ընթացքում, հանդիսատեսի արձագանքը այնպիսինն էր, որ Ազնավուրը այդ իսկ պահից ընթանում էր դեպի աստղի աստիճանի: Օլիմպիայում իր պրեմիերայի համար Ազնավուրը գրեց Sur ma vie (1956) երգը, որը դարձավ նրա հայտնիության առաջին իրական հաջողությունը: Պայմանագրերը հաջորդեցին մեկը մյուսին և երեք ամիս Օլիմպիայում անցկացնելուց հետո, նրա կարիերան վերջնականապես տեղափոխվեց Ալհամբրա 'Alhambra: 1960թվականի դեկտեմբերի 18-ին այտեղ երեկույթի ժամանակ յոթ երգ կատարելուց հետո սառը հանդիսատեսի առջև, արտիստը կատարեց իր որոշիչ երգը՝Je m'voyais déjà, որը ներկայացնում է նրա անհաջող կյանքը: (18 տարեկանում , ես լքեցի իմ պրովինցիան...)Ներկայացման վերջում, երբ լույսերը ընկնում են դահլիճի վրա, ոչ մի ծափահարություն չի հնչում: Ետնաբեմում Ազնավուրը արդեն պատրաստ էր հրաժարվել իր մասնագիտությունից: Շրջվելով ողջունելու վերջին անգամ՝ նա տեսնում է , որ դահլիճը թնդում է ծափահարություններից: Դա լիակատար հաղթանակ էր, նա երեսունվեց տարեկան Էր: 1960 ական թվականների ընթացքում, նաներկայացրեց իր հայտնի երգերը՝Tu t’laisses aller (1960), Il faut savoir (1961), Les comédiens (1962), La mamma (1963), Et pourtant (1963), Hier encore (1964), For Me Formidable (1964), Que c'est triste Venise (1964), La Bohème (1965) Emmenez-moi (1967) et Désormais (1969) Այս երգերի բովանդակային հիմքում հիմնականում սերն է և ժամանակը, որ նա անցկացրել է: Լի yéyé ալիքով, նա գրում է նաև իր երկու մեծ հաջողություններից Ջոննի Հոլլիդեյին Retiens la nuit (1961), այնուհետև Սիլվի Վարթանին La plus belle pour aller danser (1963).


1980-1990 ական թվականներ 1988թ.-ին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Ազնավուրը շտապեց իր օգնությունը ցուցաբերել իր հայրենիքին՝ ստեղծելով Ազնավուրը Հայաստանի համար (Aznavour pour l’Arménie) հիմնադրամը: Նրա երգը Pour toi Arménie (1989) իր շուրջը հավաքեց ավելի քան ութսուն արտիստ ՝ զբաղեցնելով հիթ շքերթների ամենաբարձր հորիզոնականները: Նրան շնորհակալություն հայտնելու համար 2001 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում Աբովյան փողոցում հատկացվեց Ազնավուրի անվանբ տարածք հրապարակ: Գյումրիում տեղադրվեց նաև Ազնավուրի անվանբ արձան: 1995 թվականին Ազնավուրը գնեց Ռաուլ Բրետոնիի երաժշտական ստուդիան: 1998 թվականին Ազնավուրը վերնայում է իր հին հաջողված աշխատանքները, նրանց տալով ջազզային գունավորորմ Jazznavour ալբոմում՝ համագործակցելով Դիան Ռիվեսի, Ջեք Տերրասսոնի. Միշել Պետրուչիանիի Էդդի Լուիսի, Ռիչարդ Գալլիանոյի և Անդրե Մանուկյանի հետ (Dianne Reeves, Jacky Terrasson, Michel Petrucciani, Eddy Louiss, Richard Galliano et André Manoukian): Նույն տարում CNN-ը և Times Online-ի լրագրողները Ազնավուրին ընտրում են , որպես Դարի Էստրադային Արտիստ Artiste de variétés du siècle՝ցուցակից դուրս թողնելով Էլվիս Պրեսլիին և Բոբ Դիլանին: 2002 թվականին նա ձեռք է բերում իր գլխավոր դերն Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմում, որը ներկայացնում է Հայոց Մեծ Եղեռնը: