Ալեխանդրո Եմենիջյանը (ծնված 1955թ. դեկտեմբերի 27-ին)՝ նաև հայտնի որպես Ալեքս Եմենիջյան, «Ամերիկանո Հոլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրենն է:

Կյանքը և կարիերան խմբագրել

Ալեքս Եմենիջյանը ազգությամբ հայ է և ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում: Նրա մորական տատիկն ու պապիկը ապրել են Օսմանյան կայսրության Վան քաղաքում և հայոց ցեղասպանության ընթացքում գաղթել են Արգենտինա: Նրա հորական տատիկն ու պապիկը Կոստանդնուպոլսից են և հայոց ցեղասպանության ընթացքում փախել են Հունաստան, որտեղից հետո ի վերջո հաստատվել են Արգենտինայում[1]: Եմենիջյանի հայրը կոշկակար է եղել Բուենոս Այրեսում[2]: 1968թ. երբ Ալեքս Եմենիջյանը երիտասարդ էր, նա և իր ընտանիքը տեղափոխվում են Միացյալ Նահանգներ[1][3]: Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային վարժարանն ավարտելուց հետո[1] Եմենիջյանը ստանում Նորթրիջի Կալիֆոռնիայի պետական համալսարանի բիզնես-կառավարման և հաշվապահության բակալավրի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բիզնես հարկման մագիստրոսի աստիճան և Յու-Էս-Սի Մարշալ բիզնեսի դպրոցում եղել է ասպիրանտ[2]:

1997թ. ապրիլից մինչև 2005թ. ապրիլը եղել է Մետրո-Գոլդվին-Մայերի հիմնադիր և գործադիր տնօրենը, իսկ 1997թ. նոյեմբերի մինչև 2005թ. ապրիլը՝ ռեժիսիորը[3]:

1989-2005թթ. Եմենիջյանը եղել է նաև «MGM Resorts International»-ի (ՄԳՄ) (պաշտոնական MGM Grand, Inc. և MGM Mirage Resorts, Inc.) ռեժիսիորը: 1995թ. հուլիսից մինչև 1999 դեկտեմբերը եղել է ՄԳՄ-ի նախագահը: Այդ ժամանակաշրջանում «ՄԳՄ»-ում նա նաև այլ պաշտոններ է զբաղեցրել՝ ներառյալ 1995թ. հունիսից մինչև 1999թ. ապրիլ գործադիր տնօրենի և 1994թ. մայիսից մինչև 1998թ. հունվարը որպես ֆինանսական գծով գլխավոր պատասխանատուի պաշտոնները:

Եմենիջյանը եղել է Տրասինդա կորպորացիայի տնօրենը և 1990թ. հունվարից 1997թ. հունվարը Մետրո-Գոլդվին-Մայերի և 1999թ. փետրվարից մինչև 1999 ապրիլը «ՄԳՄ»-ի գլխավոր բաժնետերը:

Մինչև 1990թ․ Եմենիջյանը եղել է «Parks»-ի, «Palmer»-ի, «Turner & Yemenidjian»-ի, լիազորված հանրային հաշվապահների գլխավոր բաժնետերը։ 1977թ․ նա հիմնեց իր իսկ հաշվապահական ընկերությունը[2]։ Նա վերջապես դարձավ հոլիվուդյան աստղերի հաշվապահ[2][4]։

Եմենիջյանը «Regal Entertainment Group»-ի՝ աաշխարհում շարժանկարների ամենամեծ ցուցադրողի ռեժիսիոր է, «Baron Investment Funds Trust»-ի և ընդհանուր հիմնադրամի հոգաբարձու և « Guess?»-ի՝ նորաձև հագուստի համաշխարհային արտադրողի ղեկավար։

Ալեքս Եմենիջյանը ունի մեկ որդի և մեկ դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ashxarhi Hayer». YouTube (Armenian). Shant TV Armenia.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Sorkin, Andrew (26 September 2004). «You Only Sell Thrice». New York Times.
  3. 3,0 3,1 Watson, Thomas (8 April 2011). «Onex rolls the dice in Las Vegas». Canadian Business.
  4. «Kirk Kerkorian's Alter Ego». Bloomberg. 14 May 1995.

Արտաքին հղումներ խմբագրել