Ազոխ քարանձավը արևոր նհագիտական վայր է, որը նաև նշանակալի է մարդու էվոլյուցիայի (հնամարդաբանության) ուսումնասիրման առումով: Քարանձավը գտնվում է Լերնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի ազոխ գյուղի մոտ: Այն տեղակայված է գետահովտի վերևում (962 մետր ծովի մակարդակից վերև)՝ նույնանուն գյուգից շուրջ 200 մետր բարձրության վրա (39°37.09’ Հյուսիս, 46°59.19’ Արևմուտք): Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված ե բնական միջանցքում, որով նհագույն մարդիկ և մյուս կենդանի արարածները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա: Այն վկայություն է որ ժամանակակից մարդիկ և նրանց նախնիները բնակվել են կովկասյան տարածաշրջանում, փաստվում է չորս տեղանքներից, այդ թվում և Ազոխի քարանձավից հայտնաբերված մնացորդներով: Մնացած երեք տեղանքներն են՝ Դմանիսին հարավային Կովկասում (Վրաստան), Մեզամայսկայա քարանձավը Հյուսիս-արևմտյան Կովկասում և Բարակայի քարանձավը Արևմտյան Կովկասում: Հարավարևմտյան ուղղություն ունեցող ազոխյան այս հնավայրը բաղկացած է բազմաթիվ քարացուկային խոռոչներից, որոնք կազմում են ընդարձակ կրաքարե կարստային համակարգ: Այն հայտնաբերվել է 1960 թվականին, և քարանձավի մուտքերից մեկը (Ազոխ 1) նախորդ արշավախմբի կողմից տարիներ շարունակ ենթարկվել է ինտենսիվ պեղումների՝ անեղձ թողնելով այս սրահի հետնամասի և կողմնային հատվածների նստվածքաշերտերը: Նշված պեղումների ընդացքում հայտնաբերվել է նհագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջաններին, որը ներկայումս համարվում է հայդելբերգյան մարդու դարաշրջան: Հայտնաբերված հատվածը, որը շուրջ 300,000 տարեկան է, կարևոր նշանակություն ունի, քանի որ այն պատկանում է հնագույն մարկանց այս խմբի ամենաարևելյան ներկայացուցչին: Այն կարևոր լրացում է նաև Կովկասի տարածաշրջանում հնագույն մարդկանց բրածո մնացորդների ուսումնասիրության ոլորտում: Բավականին մեծ տեղեկատվություն ե կորել սկզբնական պեղումների ժամանակ, քանի որ դրանք համակարգված և միջդիսցիպլինար բնույթ չէին կրում: Ազոխի քարանձավի ծրագիրը վերսկսվել է ներկայիս միջազգային և բազմադիսցիպլինար գիտահետազոտական արշավախմբի կողմից