•Մասնակից:Alen Mirzzoyan/Ավազարկղ 1

Անասնաբուժական ծննդօգնություն, կենդանիների ախտաբանություն ծննդաբերությունների ժամանակ ցուցաբերվող անասնաբուժական օգնությունը։

Ախտաբանական ծնի պատճառներ

խմբագրել

Ախտաբանական ծնի պատճառներ կարող են լինել ծննդաբերական ուղիներում և արգանդի խոռոչում պտղի անկանոն տեղադրությունը՝ լայնակի հորիզոնական և ուղղաձիգ դրությունը, կողմնային կամ ստորին դիրքը, ոչ ճիշտ անդամադասավորությունը, գերաճած պտուղը, պտղի հրեշությունը, երկպտղությունը, թույլ կամ չափից ավելի բուռն կծկանքները, ճիգերը, կարծր և փափուկ ծննդաբերական ուղիների նեղությունը, չորությունը, արգանդի ոլորումը, ծռումները և այլն։

Պահանջներ

խմբագրել

Ծննդօգնության ժամանակ հիմնական պահանջներն են աննեխության և հականեխության պահպանումը, ճիշտ ախտորոշումը, լորձանքային լուծույթների օգտագործումը և ոչ բնականոն ծննդաբերությունների պատճառների վերացման ժամանակ գործադրաձևերի ճիշտ կիրառումը։ Ծննդօգնության ժամանակ կիրառում են պտղի դուրսքաշում (էքստրակցիա), նրա անկանոն տեղադրության ուղղում (վերադրում), ծննդաբերական ուղիներով կենդանի պտղի հեռացման անհնարինության դեպքում՝ կեսարյան հատում (պտղի հեռացումը որովայնի պատի կտրվածքի միջով)։ Մահացած պտղի դեպքում ցուցված են մասնակի կամ լրիվ պտղահատումը՝ ֆիտոտոմիան (պտուղը մասերի բաժանելը և նրանց հեռացումն արգանդից), և կեսարյան հատումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։