Միխայիլ Դավթի Մազմանյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Երևանի 1976 թ․ հատակագծի հեղինակն է։

Գործունեություն

խմբագրել

1976թ-ին արել է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, որը նախատեսված է եղել 1 մլն 100 հազար բնակչի համար։

1967-68թ․թ․ տվել է նախագծեր՝ նախ մայրաքաղաքի կառուցման առաջին հերթափոխի աշխատանքների համար, այնուհետև Երևանի կենտրոնական մասի դետալային պլանավորման համար։ [1]

Պլանավորման նախագծերով հանդես է եկել Երևանի մի շարք ՝ Այգեստան, Արարատյան, Աջափնյակ, Նորք թաղամասերի կառուցման համար։

Նախագծել է Ռուսական դրամատիկական թատրոնի և Օլիմպիական կոմիտեի շենքերը, ինչպես նաև Երկրաբանական կոմիտեի, «Մանկական աշխարհ» խանութի և Մամուլի տան շենքերը։[1]

Նախագծել է հանգստյան տներ Դիլիջանում և Սևանի թերակղզում։

Գլխավոր հատակագծեր է արել Կապանում և Գյումրիում։ Ունի պլանավորման աշխատանքներ Նորավանում, Փարաքարում, Սիսիանում, Տաթևում և այլ բնակավայրերում։[1]

Գործունեություն է ծավալել նաև Ռուսաստանում։ Նորիլսկ քաղաքում նախագծել է մարզադաշտ, երաժշտական դպրոց, զբոսայգիներ և այլ հաստատություններ։[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Երևաննախագիծ 50, 1958-2008 թթ, Երևան, 2008 թ․