Մասնակից:Alaverdyan Ani/Ավազարկղ

Alaverdyan Ani/Ավազարկղ


Աբդու Դիուֆ, () սենեգալցի քաղաքական գործիչ, Սենագալի նախագահ (1981-2000), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2-րդ քարտուղարը։


Կենսագրություն խմբագրել

Ծնվել է փոստատարի ընտանիքում։ Միջնակարգ կրթություն է ստացել Սեն֊Լուիում, ապա սովորել է Դակարայի և Փարիզի համալսարանի իրավունքի բաժնում, որտեղ էլ 1959 թվականին ապհովել է դիպլոմը։ Հետո ավարտել է Ֆրանսիայի անդրծովային տարածքների ադմինիստրատիվ աշխաատողների պատրաստման Ֆրանսիական դպրոցը։ Վերադառնալով հայրենիք, անցնում է պետծառայության, զբաղեցնելով գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը նախարարությունում: 1961 թվականի հունիսին դառնում է պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար: Սույն թվականին դարձավ գործող Սենեգալյան առաջադեմ միության (ՍԱՄ) անդամ: 1961-1962 թվականներին՝ Սինե-Սալում տարածաշրջանի մարզպետ, 1962-1963 թվականներին՝ արտաքին գործերի նախարարության կաբինետի տնօրեն, 1963-1965 թվականներին՝ կաբինետի տնօրեն եւ առաջին քարտուղար նախագահի գրասենյակում: 1968-1970 թվականներին՝ արտադրության եւ պլանավորման նախարար:

Սկսած 1968 թվականից՝ ՍԱՄ քաղաքական բյուրոի անդամ, 1978 թվականից՝ ՍԱՄ գլխավոր քարտուղարի տեղակալ: 1970 թվականի փետրվարին նորից նշանակվել է վարչապետի պաշտոնին, ունենալով զուտ տեխնիկական գործառույթներ, ապա երկրի առաջին նախագահի՝ Լեոպոլդ Սեդար Սենգոլի, հրաժարականից հետո, 1981 հունվարի 1-ից ավտոմատ կերպով զբաղեցնում է նրա պաշտոնը: 1983, 1988 եւ 1993 թվականներին վերաընտրվել է համընդհանուր ընտրության ժամանակ:

Նրա կառավարման ընթացքում ամենանշանակալից իրադարձություններն էին զինված միջամտությունները Գամբիայում՝ տեղի ունեցած հուլիսի 30-ի գիշերը, որի կազմակերպիչներն էին սպաները եւ ստորգետնյա մարգսիստական հեղափոխական կուսակցության անդամները (արդյունքում զոհվեց ավելի քան 500 մարդ), 1982 թվականին հարեւաններ Գամբիայի եւ Սենեգամբիայի հետ ստեղծված կոնֆեդրացիան 1989 թվականի Մավրիտանիայի սահմանային կոնֆլիկտի պատճարով կործանվեց:

2000 թվականին պարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընդդիմության առաջնորդ Աբդուլայ Վադին: 2003 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը զբաղեցրել է Ֆրանկոֆոնիայի նախագահի պաշտոնը, 2006 թվականին ընտրվել է երկրորդ անգամ: