Սինգապուր գետ (մալայերեն՝ Sungei Singapura, չին. ՝ 新加坡 河) գետ է, գտնվում է Սինգապուրի կենտրոնական շրջանի սահմաններում, անցնում է Ալեքսանդրա ճանապարհին զուգահեռ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Սինգապուր գետը մոտավորապես 3,2 կիլոմետր երկարություն ունի։ Սկսվում է Կիմ Սենգ կամրջի մոտից և թափվում է Մարինա ծոցը:Գետը երեք անգամ թեքվում է իր ընթացքի մեջ, շրջադարձերն անվանում են Boat, Clark և Robertson: Ներկայումս գետը ջրամբարի մի մասն է, որը քաղաքը ապահովում է քաղցրահամ ջրով:

ՊատմությունԽմբագրել

Պատմականորեն Սինգապուր քաղաքը սկզբում աճեց նավահանգստի շուրջը, ուստի գետաբերանը դարձավ առևտրի և ֆինանսների կենտրոն: Ժամանակին Սինգապուր գետը գաղութի, առևտրական գործունեությունների կենտրոն էր, կարևոր ծովային ուղիներ ունեցող վայր էր, որտեղ հաճախ էին գնում գաղտնի ընկերությունները։ Սինգապուր գետն այն վայրն է, որտեղ գետի գունագեղ և զարմանալի պատմությունը և առասպելներն ու լեգենդները կարող են հիշողություններ արթնացնել այցելուների մոտ: Սա այն վայրն է, որտեղ ժամանակին նավարկել են Մալայան իշխանները: Սա նաև այն վայրն է, որտեղ ջավայական Մաջապահիտ կայսրությունը նվաճեց վաղ քաղաքակրթությունը ՝ 1376 թվականին: Որոշ տաճարներ դեռևս կանգուն են գետի մոտակայքում, ինչպիսիք են Յուեհ Հայ Չինգ տաճարը և Տան Սի Չոնգ Սուն։ Դեռևս մնում են կամուրջներից Անդերսոնի կամուրջը, Էլգինի կամուրջը և Կավենաղի կամուրջը, կան նաև ծառեր, ինչպիսիք են Բանյանը և Մադրասի փուշը: Այս տարածքի որոշ հատվածներ ներառում են նավահանգիստներ՝ Քլարքը (անգլ.՝ Clarke Quay), Բոութը (անգլ.՝ Boat Quay) և Ռոբերթսոնը (անգլ.՝ Robertson Quay), որոնք դարձան առևտրի կենտրոններ: 1860 թվականներին Բոութին էր պատկանում առաքման ծառայությունների երեք քառորդը: Առևտրի ընդլայնման հետ մեկտեղ առաջացան խցանումներ և աղտոտում: Ներկայումս Սինգապուրի գետի շրջակայքում գտնվում են տարբեր բարեր, պանդոկներ, ռեստորաններ, ինչպես նաև հին խանութներ: