Ադամ Խաչատուրի Սահակյան

խմբագրել

Ադամ Խաչատուրի Սահակյան (օգոստոս 19,1996,Երևան- ապրիլի 2,2016 ) հայազգի հերոս , ով մասնակցել է ղարաբաղաադրբեջանական պատերազմին:

Կենսագրություն

խմբագրել

Ադամ Խաչատուրի Սահակյանը ծնվել է Երևանում 1996 թվականին:Երևանի հին ու փոքր բակերից մեկում, բայց մի մեծ ընտանիքում է մեծացել նա:Շատ բարի,ազնիվ, շփվող,ակտիվ կյանքով ապրող ,աշխույժ, թեթև բնավորությամբ անձնավորություն էր,քինախնդրություն չուներ,սիրված էր բոլորի կողմից:Սիրում էր բնությունը:Մայրը`Գայանե Անտոնյան լրագրող էր, ռեժիսոր այնուհետև զբաղվել է նաև ստեղծագործական աշխատանքներով:Ուներ ավագ եղբայր`Մուշեղ Սահակյան, և հայրը` Խաչատուր Սահակյան: Մայրն ասում է,որ Ադամի հաջողակ թիվը եղել է 9-ը:

Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան N 114 ավագ դպրոցը:Այնուհետև սովորել է Երևանի Ճարտարապետական համալսարանի ճարտարապետական-դիզայներական բաժինը:Զբաղվում էր նաև սպորտով` կարատե,բոքս: Կարատեյից ստացել է դեղին գոտի:Գնում էր գծագրության , կոմպոզիցիայի պարապմունքների:Տիրապետում էր օտար լեզուների,մասնավորապես անգլերեն:

2015 թվականի հունվարի 26 ին զորակոչվել էր բանակ:Ծառայում էր Ղարաբաղի Հանրապետությունում:Նախկան ղարաբաղաադրբեջանական պատերազմը, այդ պոստերը կոչվում էին Ադամի պոստեր:Սերժանտ էր,դիրքի ավագը: Նա հերոսաբար կռվել է թշնամու դեմ և հերոսաբար էլ զոհվել:Ապրիլի 2 ին գտնվում էր անհետ կորածների շարքում,իսկ ապրիլի 10-ին արդեն զոհվածների:

Ծառայությունն ավարտելուց հետո պետք է շարունակեր ուսումը,ճարտարապետ-դիզայներ դառնար: