Մոդեգամ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 23 կմ հյուսիս, ծ.մ. 1940-1980 մ բարձրության վրա, հարավարևելահայաց լեռնալանջին։

Գյուղում բնակվում է 80 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 197 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 85 հա, խոտհարքեր՝ 78հա, արոտավայրեր՝ 453 հա։

Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Մոդեգամի դպրոցում սովորում է շուրջ 21 աշակերտ, դասավանդում՝ 13 ուսուցիչ։

Գյուղում պահպանված ուշագրավ կառույցներից են Կարին Փիլոյանի տունը՝ կառուցված 1867-1871թթ. (օջախի քանդակազարդ ու թվակիր քարով հանդերձ), եկեղեցին։ Գյուղի հարավային եզրին պահպանվել են նաև սրբատաշ քարով կառուցած, միանավ եկեղեցու ավերակները։