Մասնակից:ARMUSH007/Ավազարկղ
Սա ARMUSH007 մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Ինչպես արդեն գիտենք, ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի ստացման, պահպանման, ձևափոխման, փոխանցման և օգտագործման հնարավոր ասպեկտները:
Ինֆորմատիկայի հիմնական հասկացությունը ինֆորմացիան է: Ինֆորմացիա են պարունակում գրքերը, թերթերը, բանավոր խոսքը, ցանկացած հեռուստահաղորդումը և այլն: Ինֆորմացիան զգայարաններով ընկալելով` մարդն այն պահպանում ու մշակում է ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի միջոցով: Ինֆորմացիա հասկացության հետ սերտորեն առնչվում են ազդանշան, հաղորդագրություն և տվյալներ հասկացությունները: Ազդանշանը ինֆորմացիա կրող ցանկացած գործընթաց է: Հաղորդագրությունը որոշակի ձևաչափով ներկայացված ինֆորմացիան է, որը կարող է ենթակա լինել փոխանցման: Տվյալներն այն նախնական տարրերն են, որոնք մշակելու արդյունքում որոշակի ինֆորմացիա է ստացվում:
Ինֆորմատիկայի տեսանկյունից կարևորում են ինֆորմացիայի հետևյալ հատկությունները` հավաստիություն, ամբողջականություն, արդիականություն, նույնականություն և մատչելիություն: Ինֆորմացիան պետք է լինի հավաստի, այսինքն օբյեկտիվորեն արտացոլվի ուսումնասիրման ենթակա օբյեկտը, գործընթացը կամ երևույթը:
Այս հատկության իմաստը ինֆորմացիայի` իրականությանը համապատասխանելու մեջ է: Ոչ հավաստի ինֆորմացիան կարող է սխալ որոշումների ու ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ վճիռների կայացման պատճառ հանդիսանալ: Ամբողջականությունը հիմնականում բնութագրում է ինֆորմացիայի որակը և որոշում կայացնելու համար անհրաժեշտ տվյալների բավարար լինելը: Ինֆորմացիայի արդիականությունը որոշվում է նրանով, թե ստացված տեղեկությունները որքանով են արդիական և ինչքանով կարող են օգտակար լինել այսօրվա պահանջներին:Այս հատկությունը մեծապես կախված է ստացված ինֆորմացիայի թարմությունից և այն բանից, թե որքան արագ են փոփոխվում քննարկվող իրավիճակները: Ինֆորմացիայի նույնականությունը կայանում է իրական օբյեկտի՝ գործընթացին կամ երևույթին ու դրա վերաբերյալ առկա ինֆորմացիայի միջոցով կառուցվող պատկերի համապատասխանության մեջ: Իրական կյանքում գրեթե անհնար է օբյեկտի ու դրա մոդելի միջև բացարձակ նույնականացման հասնել, և որքան մեծ է նույնականացման աստիճանը, այնքան ստեղծված իրավիճակին համապատասխան գործում վճռի կայացման հավանականությունը իրական է: Համապատասխան ձևափոխումների ենթարկվելու ճանապարհով կարելի է հասնել իրավիճակի փոփոխության: Օրինակ՝ եթե միայն հայերեն լեզվին տիրապետող անձը հայտնվել է լաբիրինթոսում, որտեղից դուրս գալու համար տրված ցուցումները անգլերենով են, ապա դժվար թե նա կարողանա դուրս գալ: Իրավիճակը շահեկանորեն կփոխվի, եթե համապատասխան ցուցումները թարգմանվեն և տրամադրվեն հայերենով: