Մասնակից:ARMINE15/sandbox
Ռոկոկո
խմբագրելՌոկոկո(ֆրանսերեն՝«ռոկայլ»-ոճաորված խեցի) ոճը զարգանում է 18-րդ դարի Եվրոպայում՝ սկզբնավորվելով որպես դեկորատիվ ոճ՝ բարձր ազնվականության տոնախմբությունները գեղեցկացնելու նպատակով:Ռոկոկոյի գեղագիտական իդեալը ծագում է բարոկկոյի իդեալից, երբ բարձրատոհմիկ ազնվականությունը, տրվելով հաճույքներին, հրաժարվում է հերոսականությունից եվ դրա հետ կապված լարումից ու պայքարից:Այս գեղագիտական իդեալը ցանկալի էր կյանքի իմաստը հաճույքների մեջ որոնող արիստոկրատ խավերի ներկայացուցիչների համար:Ռոկոկո ոճին բնորոշ է նրբագեղությունը, մանր դետալների հանգամանալից մշակվածությունը եվ ուշադրությունը անխռով, խաղաղ, գողտրիկ հաճույքների հանդեպ: Ստորև ներրկայացվում են ռոկոկոյի գեղագիտական իդելի որոշ բովանդակային ու ձևական չափանիշներ:
Բովանդակային չափանիշներ. .հիմնականում առօրյա,բայց ինչ-որ նուրբ հաճույք պարունակող թեմաներ, .եթե անտիկ և բիբլիական թեմաներ, ապա դիցաբանական և հովվերգական սյուժեների թեթևամիտ մեկնաբանությամբ, .գողտրիկ բնապատկերներ, շինությունների գողտրիկ անկյուններ, .հարստության առկայություն, բայց ոչ շլացուցիչ փարթամ, այլ նրբորեն հմայող: Ձևական չափանիշներ. .տարրերի հավասարակշռվածություն, .մեղմ ու աչք շոյող երանգների օգտագործում, .պարուրագծերի կիրառում մեծ չափերով, .հագուստի, միջավայրի դետալների մանրամասն մշակում, .զարդանախշի նրբագեղ ու քմահաճ ռիթմ .կոմպոզիցիայի կայունություն: Ռոկոկո ոճի գործը պետք է ընկալողի մեջ առաջացնի կյանքի հաճույքները վայելելու ձգտում, տագնապ առաջացնող դիմախաղեր, ձայներ, գույներ չպետք է լինեն: Ի տարբերություն բարոկկոյում ընդունված արտասովոր մեծ չափերի ու տարերքների պաշտամունքի՝ ռոկոկոյի գեղագիտական իդեալին բնորոշ է գողտրիկության պաշտամունքը: