Մասնակից:ANNA MANUCHARYAN/Ավազարկղ

Աղի հանք Ավանի աղի հանք, մերձերևանյան աղաբեր ավազանի արևելյան մասում՝ նախկին Ավան գյուղի տարածքում (այժմ՝ Երևանի շրջագծում)։

Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են պլիոցենի մոտ 220 մ հաստության, մասամբ՝ պլեյստոցենի դոլոմիտային ու անդեզիտային բազալտներ։ Դրանց տակ տեղադրված է մոտ 700 մ հաստության միոգենի քարաղի և աղաբեր կավերի շերտախումբը։ Արդյունաբերական պաշարները գտնվում են 130-365 մ³։ Աղաբեր շերտախմբի հիմնական բաղադրիչներն են՝ NaCI (95,5 %), CaSO4 (1,48%), CaCL2 (0,14%), MgCL2 (0,08 %), անլուծելի մնացորդ (2,7 %)։

Հետախուզվել է 1949-1952 թվականներին, շահագործվում է 1967 թվականից։ Արդյունահանում են քարաղ։ «Հայռուսգազարդի» ստորերկրյա հորաններից ստացվող աղի ջրային լուծույթից ջերմային մշակմամբ ստանում են կերակրի աղը (1970 թվականից)։ Ավանի աղի հանքի հիմքի վրա գործում են Ավանի աղի կոմբինատը և Հանրապետական անձավաբուժական կենտրոնը (1989 թվականից), որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ։