"Պատերազմ"

Պատերազմ...ինչքան ցավ կա այս բառի մեջ,

Ինչքա՜ն ավարտված կյանքեր,

Երազանքներ կան այս բառի մեջ.

Ինչքա՜ն արյուն թափվեց հողի վրա,

Արյան հետ թափվեցին արցունքներ,

Ինչքա՜ն օջախի լույս մարեց,

Ինչքա՜ն ժպիտ պակասեց,

Ինչքան մայրեր սպասեցին իրենց որդու ճանապարհին`հուսալով ու աղոթելով, որ որդին ողջ առողջ վազի իր մոտ, ու նա համբույրներով ու օրհնանքներով ողողի որդուն:

Ինչքա՜ն նպատակներ մնացին կիսատ,

Ու այս ամենը ունի մի անուն` պատերազմ:

Հա...պատերազմ, պատերազմ`հանուն վաղվա օրվա,

Պատերազմ`հանուն ազատության,

Երբ եկավ այդ չարաբաստիկ օրը,

Մեր քաջ տղերքը,ովքեր《պատերազմ》բառը միայն կարդացել էին պատմության գրքերում,

Տեսան,թե ինչ է պատերազմը,

Թե ինչ է ընկերոջ կորուստը,

Տեսան,թե ինչպես է ընկերը կյանքը տալիս հանուն հայրենիքի`դառնալով մերօրյա հերոս:

Տեսան, թե ինչպես է փոքր մանուկը արցունքն աչքերին սպասում իր հոր ճանապարհին,

Տեսան ամեն բան,ամեն մի դժվարություն,

Ամեն մի ընկերոջ մահ:

Ու այս ամենը ունի մի անուն`պատերազմ:

Մեր քաջ զինվոր տղերքը ունեին հայի ոգի,

Հայի անկոտրում ուժ ու հայի հայրենասիրություն,

Նրանք կանգնեցին հողի վրա երկու ոտքով,բայց վերադարձան մի ոտքով,

Մի մասն էլ չվերադարձան.ընկան հերոսի մահով,

Ընկան`հանուն հայրենիքի,

Ընկան`հանուն ազգի

Ընկան`հանուն մանկան հանգիստ քնի,

Ընկան ու դարձան անմահ հերոսներ

Ու այս ամենը ունի մի անուն`պատերազմ: